ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4302-Ա |
«03» սեպտեմբերի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ, ԷՐԵԲՈՒՆՈՒ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԽՃՈՒՂԻ Հ.15/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երվանդ Հովհաննիսյանի դիմումը` ք. Երևանի, Էրեբունու Նուբարաշենի խճուղու հ.15/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Երվանդ Հովհաննիսյանին պատկանող 01-005-0905-0003 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանաբար բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցամատման հողերից արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ․03072020-01-0239 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` հասարակական կառուցապատման:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2020 թվականի հուլիսի 3-ի հ․03072020-01-0239 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի հուլիսի 21-ի հ.ԴԳ-6101, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2026 թվականի հուլիսի 17-ի հ.ՄՇ/25790, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի հուլիսի 17-ի հ․53/53․13/4827-2026, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի հուլիսի 10-ի հ. /22.4/4024-2026 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի հուլիսի 13-ի հ.1766/26-1 գրությունները։
Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գոտում։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 12-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևանի, Էրեբունի Նուբարաշենի խճուղու հ.15/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Երվանդ Հովհաննիսյանին պատկանող 01-005-0905-0003 կադաստրային ծածկագրով, 0.74945հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, իսկ գործառնական նշանակությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` արդյունաբերական օբյեկտների:
2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում` համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|