ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 89, ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ ԹԻՎ 23-4 ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ ԹԻՎ 23-4Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4291-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (05.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.09.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 4291-Ա

«03» սեպտեմբերի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՂԹԱՆԱԿ 3-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 89, ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ ԹԻՎ 23-4 ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԻ ԹԻՎ 23-4Ա ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Մարետա Սարգսյանի և Դավիթ Դավթյանի լ/ա Անահիտ Հովհաննիսյանի դիմումը՝ Հաղթանակ 3-րդ փողոցի թիվ 89 (տնամերձ), Հաղթանակ տեղամասի թիվ 23-4 (պտղատու այգի) և Հաղթանակ տեղամասի թիվ 23-4ա (անօգտագործելի հող) հասցեներում գտնվող հողամասերի սահմանները ճշտելու և հատակագծեր թողարկելու մասին։

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել հողի սեփականության իրավունքի 17.02.1995թ. հ.Ա001390 պետական ակտը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի հ.հ.4220, 808 և ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ հ.հ.809 և 3096 վկայագրերը:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Հաղթանակ 3-րդ փողոցի թիվ 89 հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի կազմում է 400.0քմ՝ որքան ամրագրված է հողի սեփականության իրավունքի 17.02.1995թ. հ.Ա001390 պետական ակտում, Հաղթանակ տեղամասի թիվ 23-4 հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի կազմում է 5122.8քմ՝ հողի սեփականության իրավունքի 17.02.1995թ. հ.Ա001390 պետական ակտում ամրագրված՝ 6000.0քմ մակերեսի փոխարեն, իսկ Հաղթանակ տեղամասի թիվ 23-4ա հասցեում գտնվող հողամասի մակերեսը փաստացի կազմում է 2000.0քմ՝ որքան ամրագրված է հողի սեփականության իրավունքի 17.02.1995թ. հ.Ա001390 պետական ակտում:

Հաղթանակ 3-րդ փողոցի թիվ 89 հասցեում գտնվող 400.0քմ մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 9-րդ գոտում, իսկ Հաղթանակ տեղամասի թիվ 23-4 /5122.8քմ/ և Հաղթանակ տեղամասի թիվ 23-4ա /2000.0քմ/ մակերեսներով հողամասերն ըստ Երևան քաղաքի հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում են 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի հուլիսի 9-ի հ.Դ-65302-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Հաղթանակ 3-րդ փողոցի թիվ 89 հասցեում գտնվող հողամասի (տնամերձ) սահմանները որոշվում են 400.0քմ, Հաղթանակ տեղամասի թիվ 23-4 հասցեում գտնվող հողամասի սահմանները՝ 5122.8քմ (պտղատու այգի) և Հաղթանակ տեղամասի թիվ 23-4ա հասցեում գտնվող հողամասի սահմանները՝ 2000.0քմ (անօգտագործելի հող) մակերեսների համար սահմանված կարգով հաստատված հատակագծերով:

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան