ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ԷՐԵԲՈՒՆՈՒ ՓՈՂՈՑ Հ.6/5 ԵՎ Հ.6/7 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԱՐՄԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՈՒ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4307-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (05.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.09.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.09.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 4307-Ա

«03» սեպտեմբերի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ԷՐԵԲՈՒՆՈՒ ՓՈՂՈՑ Հ.6/5 ԵՎ Հ.6/7 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԱՐՄԱՆԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՈՒ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 31.08.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «ՍԻՄԿԱՐՇԻՆՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 13.07.2026թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ԱՁ-ի կողմից 09.07.2026թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած իրավաբանական անձ «ԷՐԵԲՈՒՆԻ-ԱՐՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (16.07.2026թ. հ.Դ-74207-26, 04.08.2026թ. հ.Դ-82041-26, 21.08.2026թ. հ.Դ-89210-26).

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունու փողոց հ.6/5 և հ.6/7 հասցեներում գտնվող անշարժ գույքերի զբաղեցրած 400.0 քառ.մետր և 793.55 քառ.մետր մակերեսներով հողամասերի գործառնական նշանակությունը՝ (օգտագործման նպատակը)՝ սահմանել հասարակական կառուցապատման։

2. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետը, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունու փողոց հ.6/7 գտնվող 281.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով (բնակելի տուն՝ 235.9 քառ.մետր, ավտոտնակ՝ 33.9 քառ.մետր, պարիսպ՝ 11.7 քառ.մետր) շինությունները (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 11.12.2025թ. տրված հ.11122025-01-0404 վկայական) առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական, «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:

3. Երևան, Էրեբունու փողոց հ․6/5 հասցեում՝ սեփականության իրավունքով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.12.2025թ. տրված հ.12122025-01-0404 վկայական) «ԷՐԵԲՈՒՆԻ-ԱՐՄԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը 222.110.1239485 տրված 24.05.2022թ.) պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 436.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական տարածք) ճանաչել օրինական։

4. Հանձնարարել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին Երևանի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունու փողոց հ.6/7 հասցեում գտնվող 281.5 քառ.մետր ընդհանուր մակերեսով (բնակելի տուն՝ 235.9 քառ.մետր, ավտոտնակ՝ 33.9 քառ.մետր, պարիսպ՝ 11.7 քառ.մետր) շինությունները հաշվառել որպես հասարակական նշանակության:

5. Ընդունել ի գիտություն, որ.

1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.

2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։

6. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3873501 (երեք միլիոն ութ հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր մեկ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

7. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

10. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի վրա:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան