ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 484-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 586-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (09.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 586-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 484-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01552199) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի օգոստոսի 6-ի «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Տավուշի մարզի դպրոցներում ինտենսիվ և հատապտղային այգիների հիմնում» ծրագրի մասին» N 484-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Սերինիտա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00463286) 2026 թվականի օգոստոսի 19-ին կնքված՝ N 2026/01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հակակարկտային համակարգերի մատակարարման, տեղադրման, փորձարկման, գործարկման և շահագործման հանձնման ծառայությունների մատուցում՝ 33,975,356 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Սերինիտա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00463286) 2026 թվականի օգոստոսի 19-ին կնքված՝ N 2026/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաթիլային ոռոգման համակարգերի մատակարարման, տեղադրման, փորձարկման, գործարկման և շահագործման հանձնման ծառայությունների մատուցում՝ 11,355,041 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2026 թվականի հուլիսի 30-ին կնքված պայմանագրի շրջանակներում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման գործարքը՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2026 թվականի հուլիսի 30-ին կնքված՝ N 2-47-24-0-1 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման գործարքը՝ 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Դայանանետ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05524623) 2026 թվականի հունիսի 20-ին կնքված՝ N LG0622 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 4,167 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


08.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ