ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0230 Ն. 25.08.2026
|
25 օգոստոսի 2026 թվականի |
թիվ 230-Ն |
2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «CՕP17» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2026 թվականի հոկտեմբերի 5-ից շրջանառության մեջ դնել «CՕP17» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ա. Նուրբեկյան |
|
Երևան |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2026 թվականի օգոստոսի 25-ի թիվ 230-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
«CՕP17» արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ոճավորված եռագույնը: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPՍBLIC ՕF ARMENIA», «1000 ԴՐԱՄ• DRAM» և «2026»:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված է CՕP17-ի պատկերանիշը՝ ոճավորված Երևանյան կապտաթիթեռի տեսքով: Մակագրություններն են՝ «TAKING ACTIՕN FՕR NATՍRE» («ԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ»), «CՕP17», «YEREVAN | ARMENIA»:
3. Տեխնիկական չափանիշները
|
Անվանական արժեքը |
1000 դրամ |
|
Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
|
Քաշը |
33,60 գ |
|
Տրամագիծը |
40,0 մմ |
|
Որակը |
պրուֆ |
|
Դրամաշուրթը |
ատամնավոր |
|
Քանակը |
300 հատ |
4. Էսքիզների հեղինակն է Աննա Կուրղինյանը:
5. Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
«CՕP17» արծաթե հուշադրամի
դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|