ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «CՕP17» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 230-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (08.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.08.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
25.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԿՈԴ

050.0230 Ն. 25.08.2026

 

25 օգոստոսի 2026 թվականի

թիվ 230-Ն

 

2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «CՕP17» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. 2026 թվականի հոկտեմբերի 5-ից շրջանառության մեջ դնել «CՕP17» արծաթե հուշադրամը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով սահմանված նկարագրության և էսքիզների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի

նախագահի տեղակալ

Ա. Նուրբեկյան

 

Երևան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի օգոստոսի 25-ի

թիվ 230-Ն որոշման

 

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ

«CՕP17» արծաթե հուշադրամի

 

1. Հուշադրամի դիմերեսին պատկերված են ՀՀ զինանշանը և ոճավորված եռագույնը: Մակագրություններն են՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «REPՍBLIC ՕF ARMENIA», «1000 ԴՐԱՄ• DRAM» և «2026»:

 

2. Հուշադրամի դարձերեսին պատկերված է CՕP17-ի պատկերանիշը՝ ոճավորված Երևանյան կապտաթիթեռի տեսքով: Մակագրություններն են՝ «TAKING ACTIՕN FՕR NATՍRE» («ԳՈՐԾԵԼՈՎ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ»), «CՕP17», «YEREVAN | ARMENIA»:

 

3. Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը

1000 դրամ

Մետաղը/հարգը

արծաթ 9250

Քաշը

33,60 գ

Տրամագիծը

40,0 մմ

Որակը

պրուֆ

Դրամաշուրթը

ատամնավոր

Քանակը

300 հատ

 

4. Էսքիզների հեղինակն է Աննա Կուրղինյանը:

5. Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

 

«CՕP17» արծաթե հուշադրամի

դիմերեսի և դարձերեսի էսքիզները

 

Ներմուծեք նկարագրությունը_24778

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական: