ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4264-Ա |
«02» սեպտեմբերի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.35 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գագիկ Պետրոսյանի դիմումը` Չարենցի փողոցի հ.35 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տան մի հատվածի (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 05.10.2007թ. հ.2452028 վկայական) գործառական նշանակությունը փոփոխելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/51411-26 եզրակացությունը.
1. Չարենցի փողոցի հ.35 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գագիկ Պետրոսյանին պատկանող բնակելի տան 1-ին հարկի 150.6քմ հատվածի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 31-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը:
| Տ. Ավինյան |