ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4273-Ա |
«02» սեպտեմբերի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՍԱՐԻ ԹԱՂԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ /9.61ՔՄ/ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արթուր Կարապետյանի լ/ա Դավիթ Կարապետյանի դիմումը` Սարի Թաղի 12-րդ փողոցի, սեփականության իրավունքով Արթուր Կարապետյանին պատկանող հ.2 բնակելի տան մի հատվածի /ըստ չափագրության՝ 9.61քմ/ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.13022026-01-0212 վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2026 թվականի հուլիսի 13-ի հ.Ն/45370-26 եզրակացությունը.
1. Սարի Թաղի փողոցի 12-րդ փողոցի, սեփականության իրավունքով Արթուր Կարապետյանին պատկանող հ.2 բնակելի տան մի հատվածի /ըստ չափագրության՝ 9.61քմ/ գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` «ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով։
2. Հանձնարարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |