ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.8/1, Հ.8/2 ԵՎ Հ.8/4 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4257-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (04.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.09.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4257-Ա

«31» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.8/1, Հ.8/2 ԵՎ Հ.8/4 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նաիրա, Վիկտորյա և Սարգիս Թորոսյանների լ/ա Յուրա Մարչենկոյի դիմումը՝ Կենտրոն վարչական շրջանի Հնդկաստանի փողոցի հ.8/1, հ.8/2 և հ.8/4 հասցեներում գտնվող, սեփականության իրավունքով համապատասխանաբար Նաիրա Թորոսյանին, Վիկտորյա Թորոսյանին և Սարգիս Թորոսյանին պատկանող բնակելի տների գործառական և դրանց զբաղեցրած հողամասի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25032026-01-0304, հ.24032023-01-0216 և հ.05052026-01-0031 վկայականներ) գործառնական նշանակությունները փոխելու մասին:

Երևան քաղաքի ավագանու 2024թ. սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հնդկաստանի փողոցի հ.8/1 հասցեում գտնվող հողամասը գտնվում է բնակավայրերի բնակելի կառուցապատման, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 3-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/54132-26 եզրակացությունը.

1. Հնդկաստանի փողոցի հ.8/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նաիրա Թորոսյանին պատկանող բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 30.01.2023» պահանջներին չհակասելու պայմանով/։

2. Հնդկաստանի փողոցի հ.8/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վիկտորյա Թորոսյանին պատկանող բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 30.01.2023» պահանջներին չհակասելու պայմանով/։

3. Հնդկաստանի փողոցի հ.8/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սարգիս Թորոսյանին պատկանող բնակելի տան գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում` որպես հասարակական /«ՀՀՇՆ 30.01.2023» պահանջներին չհակասելու պայմանով/:

4. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Հնդկաստանի փողոցի հ.8/1, հ.8/2 և հ.8/4 հասցեներում գտնվող ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:

5. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տները հաշվառել որպես հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում:

6. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքերի գործառնական և գործառական նշանակությունների փոփոխությունները ենթակա են պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։

8. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

9. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

10. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան