ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4249-Ա |
«31» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐՔԻ ԱՅԳԻՆԵՐ Հ.181/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Բելլա Իկոնոմովայի դիմումը՝ Նորքի Այգիներ հ.181/2 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10022021-01-0320 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԱՏ-26052026-01-0657 և հ.ԱՏ-26062026-01-1410 տեղեկանքները և Նորքի Այգիներ հ.181 հասցեի սեփականատիրոջ իրավահաջորդների կողմից 22.05.2026թ. տրված հայտարարությունները:
«Երևաննախագիծ» ՓԲ ընկերության կողմից 09.04.2026թ. իրականացված տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նորքի Այգիներ հ.181/2 հասցեում գտնվող հողամասի փաստացի /մասնակի ուրվագծային փոփոխությունով/ մակերեսը կազմում է 3760.0քմ, որքան ամրագրված է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10022021-01-0320 վկայականում:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հողերի բնակելի կառուցապատման գոտում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 5-րդ գոտում։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 17.07.2026թ. տրամադրված Ն/46629-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Նորքի Այգիներ հ.181/2 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 3760.0քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։
| Տ. Ավինյան |