ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՎԹԱՇԵՆԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ Հ. 50/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4251-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (04.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.09.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4251-Ա

«31» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԱՎԹԱՇԵՆԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ Հ. 50/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/53399 եզրակացությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.20022013-2460 վկայականը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հ․01/11.1/8839-2026թ․ գրությունը:

Տեղագրական հանույթի ճշգրտման արդյունքում պարզվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.50/8 հասցեում գտնվող, «Ա․Տերտերյանի անվան արվեստի դպրոցի» զբաղեցրած և կից նոր մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է 8381.16քմ։

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասի մի մասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման, իսկ մի մասը՝ ընդհանուր օգտագործման հողերի գոտում։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հ.01/11.1/8839-2026թ. գրությամբ առարկություններ չի ներկայացվել քննարկվող հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի փոփոխելու առաջարկության վերաբերյալ:

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի քննարկվող հողամասը գտնվում է 5-րդ գոտում /հողամասի ծածկագրեր՝ 01-004-106-001 և 01-004-0106-0003/:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ և 20-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/53399-26 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.50/8 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 8381.16քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով՝ չեղյալ համարելով հողամասի նախկինում թողարկված հ.3983-2012 հատակագիծը։

2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Դավթաշենի 4-րդ թաղամասի հ․50/8 հասցեում գտնվող 8381.16քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ հասարակական կառուցապատման:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան