ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 580-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (08.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 580-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էֆ-Լայն թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01537351) 2026 թվականի օգոստոսի 3-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բազմաֆունկցիոնալ տպիչ սարքի և քարթրիջների ձեռքբերում՝ 281,230 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արդատեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01558445) 2026 թվականի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2 հատ արտադրական ուղիղ կարի մեքենայի, մեկ հատ կենցաղային կարի մեքենայի և մեկ հատ արդուկի ձեռքբերում՝ 556,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Արդեսկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06956323) 2026 թվականի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 17-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային ծրագրի բաժանորդագրության արտոնագրի ձեռքբերում՝ 327,965 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2026 թվականի օգոստոսի 12-ին կնքված՝ N 0595373 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարման ծառայությունների մատուցում՝ 1,320,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


07.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան