ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 584-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 484-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01552199) «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2026 թվականի հունիսի 1-ին կնքված N 0006/01/06/2026 պայմանագրի շրջանակներում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման գործարքը՝ ամսական 23,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի օգոստոսի 6-ի «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Տավուշի մարզի դպրոցներում ինտենսիվ և հատապտղային այգիների հիմնում» ծրագրի մասին» N 484-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
07.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |