ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 880-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2026 թվականի մայիսի 6-ի ՀՕ-234-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
04.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետիN 880-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN ը/կ |
Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծն ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պա-տասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի անվանումը |
Իրավական հիմքը |
|
1․ |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2026 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 6-ի ՀՕ-234-Ն օրենքի 5-րդ հոդված |
|
2․ |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2026 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 6-ի ՀՕ-234-Ն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետ |
|
3. |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասերին համապատասխան հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ |
2026 թվականի հոկտեմբերի 1-ին տասնօրյակ |
2026 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի մայիսի 6-ի ՀՕ-234-Ն օրենքի 32-րդ հոդված |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
04.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|