ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/32475/02/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (24.07.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 07.09.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.07.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.07.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32475/02/22

2026 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/32475/02/22

Նախագահող դատավոր՝  Գ. Խաչատրյան

Դատավորներ՝

 Ն. Մարգարյան

 Դ. Սերոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի հուլիսի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Մանե Հովհաննիսյանի հայցի ընդդեմ «Ռեսո» ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Կազմակերպության, երրորդ անձինք «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի և Գևորգ Գևորգյանի` եզրակացությունը վերացնելու ու գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մանե Հովհաննիսյանը պահանջել է «վերացնել պատասխանող «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ կողմից 04032022թ կազմված թիվ Բ22 5163 ԿԽ կրկնակի փորձագիտական եզրակացությունը, պատասխանող Ռեսո» ԱՓԲԸ-ից հօգուտ իրեն բռնագանձել 326.600 ՀՀ դրամ որպես ապահովագրական հատուցման գումար, պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար»։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.03.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.10.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.03.2025 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 40-րդ և 41-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 57-րդ, 59-րդ, 66-րդ, 84-րդ, 87-րդ ու 182-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների պատշաճ գնահատում, որպիսի պարագայում հայցը պետք է մերժվեր, իսկ վերաքննիչ բողոքը՝ բավարարվեր:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումն առ այն, որ հայցվորը և պատասխանողը քաղաքացիական գործը հարուցելու պահից վիճելի իրավահարաբերության կողմեր են, ովքեր օժտված են հակադիր շահերով։ Տվյալ դեպքում ինքը հանդիսանում է ոչ պատշաճ պատասխանող, որի դեմ ուղղված պահանջը չի կարող բավարարվել:

Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում օրենսդրական ակտի պահանջներին, ոչ իրավաչափ է, հիմնավոր և պատճառաբանված չէ ու օրինական չէ:

Բացի այդ, այլ գործերով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառվել է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «իրեն ուղղված պահանջի մասով բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/32475/02/22 քաղաքացիական գործով 10.10.2025թ. որոշումը՝ այդ մասով մերժելով հայցվորի պահանջի բավարարումը»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և Մանե Հովհաննիսյանի միջև 27.11.2021 թվականին կնքված՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին թիվ ******** 1 հաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը (հատոր 1-ին, գ. թ. 149)

2) Կազմակերպության կողմից 04.03.2022 թվականին տրվել է թիվ Բ22 5163 ԿԽ կրկնակի փորձագիտական եզրակացությունը (հատոր 1-ին, գ. թ. 34-38)

3) 07032022 թվականին Ընկերությունը կայացրել է Մանե Հովհաննիսյանին ապահովագրական հատուցումը վճարելու վերաբերյալ որոշում, որի համաձայն՝ վերջինիս վճարվել է 326.600 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ. թ. 43, 44):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/23857/02/21, թիվ ԵԴ/15716/02/20, թիվ ԵԴ/6545/02/21 և թիվ ԵԴ/39144/02/21 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում վերը նշված նորմը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում միևնույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 40-րդ և 41-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 57-րդ, 59-րդ, 66-րդ, 84-րդ, 87-րդ ու 182-րդ հոդվածների այնպիսի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացակարգերի շրջանակներում նշանակված՝ կրկնակի փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու իրավական հնարավորությանն ու դրա իրականացման եղանակին, ինչպես նաև այդպիսի եզրակացություն տված փորձագիտական ընկերության՝ սույն նյութաիրավական վեճի կողմ հանդիսանալու հարցին՝ վերահաստատելով նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահատված իրավական դիրքորոշումները։

 

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հայց հարուցելու իրավունքի իրացման նպատակին և դրա համատեքստում բացահայտելով հայցի հասկացությունը, դրա տարրերը և հայցի տեսակները, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացված համապատասխան որոշումների վկայակոչման արդյունքում արձանագրել է, որ քաղաքացիական գործ կարող է հարուցվել, երբ ենթադրաբար խախտված կամ վիճարկվող իրավունքի կրողը (կամ այդպիսի լիազորություն ունեցող սուբյեկտը) դիմում է դատարան սուբյեկտիվ իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանության խնդրով՝ հայցով։ Այսինքն՝ հայց հարուցելու հնարավորությունն անմիջականորեն կապված է տվյալ անձի խախտված կամ վիճարկվող իրավունքների առկայության և դրանց պաշտպանության անհրաժեշտության հետ, հակառակ պարագայում, երբ առկա չէ խախտված կամ վիճարկվող իրավունք, իմաստազրկվում է նաև դատարան դիմելու իրավունքի իրացումը։

Իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հստակ և որոշակի, մասնավորապես՝ հարուցված հայցի պայմաններում պետք է հասկանալի լինի, թե դիմողն ինչ իրավունքի պաշտպանության խնդրով է դիմել դատարան, ինչ եղանակով է ցանկանում իրացնել իր իրավունքի պաշտպանությունը, ինչ պահանջ է ուղղել պատասխանողին և այլն։ Այսինքն՝ հայցվորի պահանջը պետք է բխի վիճելի իրավահարաբերությունից, ներկայացվի կոնկրետ անձի՝ պատասխանողի դեմ և հիմնված լինի որոշակի փաստերի վրա, որն էլ վերջինս պատշաճ կերպով պետք է հիմնավորած լինի։

Հայցը՝ դատարան ներկայացված՝ հայցվորի կողմից պատասխանողին ուղղված որոշակի նյութաիրավական պահանջ է, որը բխում է կոնկրետ վիճելի իրավահարաբերությունից և հիմնվում է որոշակի փաստական հանգամանքների վրա։

Անդրադառնալով հայցի տարրերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դրանք հայցի այն բաղկացուցիչ մասերն են, որոնց միջոցով որոշվում է հայցի բովանդակությունը, իրավական բնույթը, մասնավորապես, օրինակ, հնարավոր է լինում որոշել հայցի այն տեսակը, որի միջոցով առավել արդյունավետ և իրագործելի կլինի անձի իրավունքների պաշտպանության պահանջով դատարան դիմելը։

 Հայցի տարրերն են հայցի առարկան, հայցի հիմքը (փաստական, իրավական) և, հաշվի առնելով, որ անձը դատարան դիմելով հետապնդում է կոնկրետ նպատակ, հայցի տարրերի շարքում կարող ենք դիտարկել նաև հայցի նպատակը։ Մասնավորապես՝ հայցի առարկան հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն է, որի շրջանակներում քննելով վեճը՝ դատարանը կայացնում է որոշում։ Հայցի հիմքը (փաստական) այն փաստերն են, որոնց հետ իրավունքի նորմը կապում է իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը և դադարումը, իսկ իրավական հիմքն այն իրավանորմերն են, որոնց միջոցով կարգավորվում է տվյալ իրավահարաբերությունը (հայցվորը չի կրում հայցում իրավական նորմեր նշելու պարտականություն, սակայն չի բացառվում այդպիսիք նշվելու հանգամանքը)։ Իսկ հայցի նպատակն արդեն խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումն է։

Վերոշարադրյալի համատեքստում անդրադառնալով դատարան ներկայացվող հայցերի տեսակներին՝ նշել է, որ դրանց դասակարգման հիմքում որպես կանոն դրվում է անձի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության համար պատասխանողի կողմից որոշակի գործողություններ կատարելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պարտականությունը դատարանի կողմից հաստատելու անհրաժեշտությամբ կամ դրա բացակայությամբ։ Այսպես՝

Տեսությունում ավանդաբար հայցերը դասակարգվում են 1 վճռող (կատարողական), 2 ճանաչող (հաստատողական) տեսակների։ Որոշ դատավարագետներ առանձնացնում են նաև երրորդ՝ փոխակերպիչ հայցերը։

Վճռող հայցերի պարագայում հայցվորը պատասխանողին ուղղում է այնպիսի նյութաիրավական պահանջ, որը ենթադրում է վերջինիս կողմից որոշակի գործողություններ կատարելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պարտականություն։ Այսինքն՝ նշված հայցատեսակի շրջանակներում անձի իրավունքների պաշտպանության հնարավոր է հասնել այն դեպքում, երբ վերջինիս պահանջած գործողությունները պատասխանողի կողմից կատարվում են կամ վերջինս ձեռնպահ է մնում այդպիսիք կատարելուց։

Ճանաչողական հայցերով դիմելով դատարան՝ հայցվորը պահանջում է հաստատել որոշակի իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը։ Այսինքն՝ նշված հայցատեսակի շրջանակներում անձի իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատարանի կողմից հայցվորի ներկայացրած իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելով, որպիսի գործողությամբ դատարանը որոշակիություն է մտցնում նաև տվյալ իրավահարաբերության բովանդակությունը կազմող սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների ծավալում։

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարան հայց ներկայացնելով՝ անձը հետապնդում է իր խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության նպատակ, որին հասնելու համար որոշիչ նշանակություն ունի նաև ընտրված ճիշտ հայցատեսակը, որի շրջանակներում հայցվորի կողմից բացահայտված պետք է լինի՝ ինչ իրավունքի պաշտպանության խնդրով է վերջինս դիմել դատարան, ինչ եղանակով է այն ցանկանում իրացնել, պատասխանողին (այն անձին, որն ըստ հայցվորի պատասխանատու է իր իրավունքների խախտման համար, և որի հետևանքով առաջացել է վեճ) ուղղված պահանջը, դրա հիմքում դրված փաստերը և այլն։

 

Նույն որոշմամբ բացահայտելով, թե ինչ է իրենից ենթադրում նյութաիրավական վեճը և ովքեր են հանդես գալիս որպես այդպիսի վեճի կողմեր՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «վեճ» եզրույթը բնորոշվում է որպես «բանավոր կամ գրավոր հակաճառություն, որի ժամանակ յուրաքանչյուրը ձգտում է հաստատել իր կարծիքը՝ իր ճշտությունը», «որևէ բանի առթիվ եղող տարաձայնությունից բխած հակաճառություն՝ վիճաբանություն» և այլն2։

Իրավական դոկտրինայում իրավական վեճը բնորոշվում է որպես կառուցողական կամ ապակառուցողական «կողմերի միջև բանավեճ՝ հակադիր իրավական հայացքների և գաղափարների փոխազդեցության և բախման տեսքով»։ Այն բնորոշվում է նաև որպես «հակամարտության արտաքին և ձևական արտահայտություն, որի դեպքում կողմերը ներկայացնում են փոխադարձ պահանջներ, կամ մեկ կողմը պնդում է իր իրավունքը ու ներկայացնում կոնկրետ պահանջներ, մինչդեռ մյուսը, իր հերթին, մերժում է առաջինի իրավունքը և հրաժարվում է բավարարել պահանջը»:

Այսպես՝ նյութաիրավական վեճը կողմերի միջև առաջացած անհամաձայնությունն է՝ կապված նյութաիրավական հարաբերության որևէ տարրի (օբյեկտ, սուբյեկտ, բովանդակություն) հետ։ Մասնավորապես՝ նյութաիրավական վեճը որոշակի հակասություն կամ տարաձայնություն է, օրինակ, կապված անձի սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության հետ։

Նյութաիրավական վեճի կողմերն այն անձինք են, որոնց միջև առկա է
նյութական իրավահարաբերության որևէ տարրի հետ կապված անհամաձայնություն։ Այսինքն՝ այդ անձանց միջև առաջացած վեճի շրջանակներում է վիճարկվում, օրինակ, սուբյեկտիվ նյութական իրավունքի կամ պարտականության գոյությունը, ծավալը կամ իրացման եղանակը։ Վերջիններս հանդես են գալիս որպես ենթադրյալ նյութական իրավունքի կրող և նյութական իրավունքի ենթադրյալ պարտավոր անձ։

Նյութաիրավական վեճի կողմերն են, որ իրենց միջև առկա անհամաձայնության լուծման և, համապատասխանաբար, իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով կարող են իրացնել հայց հարուցելու իրենց իրավունքը։ Տվյալ դեպքում վերջիններս ձեռք են բերում նաև համապատասխան դատավարական կարգավիճակ։

Հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան, իսկ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան։ Հայցվորը և պատասխանողը քաղաքացիական գործը հարուցելու պահից վիճելի իրավահարաբերության կամ օրենքով պահպանվող շահի ենթադրյալ սուբյեկտներ են ու գործի ելքում ունեն նյութաիրավական հակադիր շահեր, և ըստ այդմ նրանք հանդիսանում են նյութաիրավական վեճի կողմեր կամ վիճող կողմեր: Այսինքն՝ քաղաքացիական դատավարությունում գործում է այն կանխավարկածը, որ հայցվորը և պատասխանողն են հանդիսանում վիճելի իրավահարաբերության սուբյեկտներն ու հենց նրանք են վիճելի իրավունքների և պարտականությունների ենթադրյալ կրողները։

Ամփոփելով վերը նշվածը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճն իրավահարաբերության սուբյեկտների միջև առաջացած՝ իրավահարաբերության որևէ տարրի հետ կապված անհամաձայնությունը կամ տարաձայնությունն է, որի կողմերը, հանդիսանալով որպես տվյալ վեճի շրջանակներում սուբյեկտիվ իրավունքի կրող կամ պարտավոր անձ, կարող են դիմել դատական պաշտպանության (իրացնել իրենց հայց հարուցելու իրավունքը)՝ ձեռք բերելով համապատասխան դատավարական կարգավիճակ։

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի, 983-րդ հոդվածի 1-ին կետի, 996-րդ հոդվածի 1-ին կետի, 998-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի, 1058-րդ հոդվածի 1-ին կետի, 1072-րդ հոդվածի 1-ին կետի, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ, 5-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածների վկայակոչման արդյունքում փաստել է, որ ապահովագրական պատահարի առաջացման հետևանքով վնասի հատուցման պարտավորության շուրջ ծագած նյութաիրավական վեճը, ըստ էության, ծագում է մի կողմից վնաս պատճառողի, մյուս կողմից տուժողի միջև, որի շրջանակներում վնաս պատճառողը պարտավորվում է օրենքով սահմանված կարգով հատուցել պատճառված վնասը։ Այսինքն՝ վերը նշված անձինք են հանդիսանում տվյալ նյութաիրավական վեճի անմիջական կողմերը, մի կողմից՝ որպես վնասը հատուցելու պարտավոր անձ, մյուս կողմից՝ որպես վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձ։ Ապահովագրական պայմանագրի կնքմամբ սակայն, սեփականատերը հնարավորություն է ստանում ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցելու վնասը հատուցելու իր պարտականությունը, և այդ փաստի ուժով ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն է պարտավորվում վնաս պատճառողի փոխարեն տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարել ապահովագրական հատուցում։

Մասնավորապես՝ ապահովագրական հատուցում վճարելու դիմումն ստանալուց հետո Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում է ընդունվում փորձաքննություն նշանակելու մասին և դրա արդյունքների մասին գրավոր ծանուցվում են ապահովադիրը, ապահովագրված անձը և տուժողը (նրա իրավահաջորդին), և լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու ու կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունն ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին։ Փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը կամ ապահովագրական ընկերությունն իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ նշանակելու լրացուցիչ փորձաքննության անցկացում, որի արդյունքների մասին ևս ծանուցվում են վերը նշված անձինք և կրկնակի փորձաքննության պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունն ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին։ Սկզբնապես նշանակված կամ լրացուցիչ փորձաքննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում Օրենքի 22-րդ հոդվածը նախատեսում է նաև կրկնակի փորձաքննություն նշանակելու հնարավորություն՝ սահմանելով, որ կրկնակի փորձաքննությունից հետո լրացուցիչ փորձաքննություն չի կարող նշանակվել, դրա արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով և կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապահովագրական պատահարի առաջացման հետևանքով որպես վնասի հատուցման պարտավորության շուրջ ծագած նյութաիրավական վեճի հիմնական կողմեր հանդես են գալիս ապահովագրված անձը, ապահովադիրը, տուժողը, մասնավորապես՝ մի կողմից վնասը հատուցելու պարտավոր անձինք, մյուս կողմից վնասի հատուցման իրավունք ունեցող անձը (անձինք)։ Սակայն, հաշվի առնելով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելու արդյունքում ապահովագրողին վնասը հատուցելու պարտականության փոխանցման հանգամանքը՝ տվյալ իրավահարաբերության շրջանակներում ապահովագրական ընկերությունն է կրում փորձաքննության եզրակացության հիման վրա ապահովագրական հատուցում վճարելու կամ այն մերժելու որոշում կայացնելու պարտականությունը։ Նշվածից բխում է, որ վերը նշված անձանց միջև առաջացած նյութաիրավական վեճի շրջանակներում ապահովագրական պայմանագրի առկայությամբ պայմանավորված ապահովագրական ընկերությունը վնաս պատճառողի փոխարեն պարտավոր է տուժողին վճարել ապահովագրական հատուցումը՝ կայացնելով համապատասխան որոշում։ Ավելին՝ թեև վերը նշված որոշումները կայացվում են փորձագիտական ընկերության կողմից կազմված փորձագիտական եզրակացության հիման վրա, այնուամենայնիվ տվյալ ընկերությունը չի կարող հանդիսանալ նշված նյութաիրավական վեճի (վիճելի իրավահարաբերության) մասնակից և կողմ։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառված՝ «փորձաքննության արդյունքները դատական կարգով բողոքարկվել» եզրույթին և փորձագետի եզրակացության (դրա արդյունքների)՝ որպես ապացույցի տեսակի վիճարկման հնարավորությանը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «դատական կարգով բողոքարկել» եզրույթը չնայած այն հանգամանքին, որ նախատեսում է դատարան դիմելու իրավունք, այնուամենայնիվ նշվածից դժվար է հետևություն անել, որ այն կոնկրետ պահանջով դատարան դիմելու իրավունք է նախատեսում։ «Դատական կարգով բողոքարկել» եզրույթով նախատեսված դատավարական իրավունքն իրացնելիս դատարան դիմող կողմերն իրենց իրավունքից կարող են օգտվել դատավարական նորմերի պահանջներին համապատասխան։ Իրավունքների պաշտպանության դատական եղանակը հնարավորություն է տալիս անձին իր խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության նպատակով դիմել դատարան՝ համապատասխանաբար վիճարկելով (բողոքարկելով) իր իրավունքների իրականացմանը խոչընդոտող կամ այն խախտող իրավական ակտը, որոշումը, գործողությունը և այլն։ Դատական կարգով վիճարկելով, օրինակ, որևէ իրավական ակտ՝ տվյալ անձը նպատակ է հետապնդում դատական քննության, մասնավորապես՝ վեճի առարկա դարձնել նշված ակտի ճշմարտացիությունը։ Այսինքն՝ դատական կարգով վիճարկելով այս կամ այն իրավական ակտը, գործողությունը, որոշումը և այլն, դատարան դիմած անձը հետապնդում է ճշմարտության բացահայտման, իր իրավունքների պաշտպանության նպատակ։ Ընդ որում, «դատական կարգով բողոքարկել» եզրույթը չի սահմանափակվում միայն հայց հարուցելու եղանակով որոշակի հարց վիճարկման առարկա դարձնելու գործողության կատարմամբ, այն կարող է իրացվել նաև արդեն իսկ համապատասխան նյութաիրավական պահանջ ներկայացված լինելու պայմաններում՝ այսինքն հարուցված գործի շրջանակներում (դատական քննության ընթացքում) որոշակի հարցի վիճարկմամբ։

«Վիճարկել» եզրույթն իրենից ենթադրում է՝ 1 վիճելով հերքել մեկի հայացքները, տեսակետը, կարծիքը, փաստարկելով ապացուցել մեկի ոչ ճշմարիտ լինելը, 2 վեճի առարկա դարձնել3։

Միևնույն ժամանակ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասը, 84-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 89-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը կարևորում է բոլոր ապացույցների՝ այդ թվում փորձագիտական եզրակացության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող անձանց իրավունքը։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանվել է նաև փորձագետի եզրակացության դեմ առարկելու գործին մասնակցող անձի իրավունքը, ըստ որի՝ վերջինս մինչև նախնական դատական նիստի ավարտը, բացառությամբ այն դեպքերի, երբ առարկելու հիմքերն ի հայտ են եկել դատաքննության ընթացքում, կամ առարկություն ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում այն ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով, կարող է դատարան ներկայացնել փորձագիտական եզրակացության վերաբերյալ առարկություն։

Այսինքն՝ կողմերը զրկված չեն կոնկրետ նյութաիրավական պահանջով դիմել դատարան՝ գործի քննության շրջանակներում վիճարկելով նաև փորձագետի եզրակացությունը (դրա արդյունքները)՝ հիմնավորվածության, արժանահավատության տեսանկյունից։

Վերոշարադրյալի համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փորձագետի եզրակացության արդյունքներն այն փաստերն են, որոնք այդ եզրակացությամբ փորձագետի կողմից հատուկ գիտելիքների կիրառմամբ հաստատվել են։ Այսինքն՝ այդպիսի եզրակացության բողոքարկման պարագայում բողոքարկման օբյեկտ են հանդիսանում այդ եզրակացությամբ հաստատված փաստերը (արդյունքները)։ Փաստի մասին վեճ կարող է գոյություն ունենալ արդեն իսկ իրավունքի մասին վեճի առկայության պայմաններում, այսինքն՝ առանց իրավունքի մասին վեճի համապատասխանաբար չի կարող լինել նաև փաստի մասին վեճ։

Ամփոփելով ողջ վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով՝ վիճարկվելով գործի քննության ընթացքում, այսինքն՝ այն պայմաններում, երբ համապատասխան նյութաիրավական վեճի կողմերը, իրացնելով դատարան դիմելու իրենց իրավունքը՝ կոնկրետ իրավունքի պաշտպանության (խախտված իրավունքի պաշտպանությանն ու վերականգնմանն ուղղված նյութաիրավական պահանջով) հայց են հարուցել դատարան, և, համապատասխանաբար, տվյալ գործի շրջանակներում դատավարական կանոնների պահպանմամբ վիճարկման առարկա է դառնում նաև տվյալ ապացույցը՝ դրա հիմնավորվածության, արժանահավատության տեսանկյունից։ Այսինքն՝ նշված ապացույցը (դրա արդյունքները) դատական կարգով կարող է վիճարկման առարկա դառնալ ոչ թե որպես ինքնուրույն հայցի առարկա բողոքարկվելու եղանակով, այլ՝ արդեն իսկ կոնկրետ նյութաիրավական պահանջով հարուցված գործի շրջանակներում այն կարող է վիճարկման առարկա դառնալ՝ արժանահավատության և հիմնավորվածության տեսանկյունից (տե՛ս «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ-ն և երրորդ անձ Արմեն Ստեփանյանն ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/17895/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.04.2026 թվականի որոշումը)։

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության և Մանե Հովհաննիսյանի միջև 27.11.2021 թվականին կնքված՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին թիվ **********4 հաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը։

Կազմակերպության կողմից 04.03.2022 թվականին տրվել է թիվ Բ22 5163 ԿԽ կրկնակի փորձագիտական եզրակացությունը։

07032022 թվականին Ընկերությունը կայացրել է Մանե Հովհաննիսյանին ապահովագրական հատուցումը վճարելու վերաբերյալ որոշում, որի համաձայն՝ վերջինիս վճարվել է 326.600 ՀՀ դրամ։Դատարանը 27.03.2025 թվականի վճռով հայցը բավարարել է։

Վերաքննիչ դատարանի 10.10.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.03.2025 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ նաև այն պատճառաբանություններով, որ՝

- «օրենսդրական հնարավորություն է տրված բողոքարկել փորձաքննության եզրակացությունը, որը հանդիսանում է ապացույցի տեսակ: Ընդ որում, օրենսդիրը չի հստակեցրել, թե «բողոքարկում» ասվածը պաշտպանության ինչպիսի եղանակ է ենթադրում: Այս դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում թվարկված պաշտպանության եղանակները չեն կարող սպառիչ համարվել, քանի որ այս դեպքում առկա է օրենքով նախատեսված այլ պաշտպանության եղանակի հնարավորությունը (փորձագիտական եզրակացության բողոքարկում կամ դրա իրականացման այլ եղանակ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսում)»,

 - «Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, ըստ որի Դատարանը չի բացահայտել սույն գործով «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի հակադիր շահը, ինչով պայմանավորված բողոքի փաստարկը՝ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ոչ պատշաճ պատասխանող հանդիսանալու մասով, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում փաստել ներքոգրյալը.

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու հայցապահանջով «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կարող էր հանդիսանալ պատշաճ պատասխանող, քանի որ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի փորձագետների կողմից տրված համապատասխան եզրակացությունը կարող է հակադարձել կոնկրետ այն տված կազմակերպությունը, հետևաբար նշված մասով իրավաչափ է, որ վերջինս հանդես գա որպես գործին մասնակցող անձ՝ պատասխանող, որպիսի դիրքորոշումը պայմանավորված է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի իրավակարգավորումից»,

- «Փաստորեն, կրկնակի փորձաքննության եզրակացությունը վիճարկելու իրավունքների պաշտպանության համապատասխան եղանակ նախատեսված է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով, հետևաբար վերոգրյալ նորմերի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը փաստում է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել իրավասու անձին կրկնակի փորձաքննության արդյունքները բողոքարկել դատական կարգով և հաշվի առնելով, որ սույն քաղաքացիական գործով հայցվորը վիճարկում է «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության «Պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի» կրկնակի փորձաքննության եզրակացության իրավաչափությունը՝ իր մեղավորության բացակության հիմքով, հետևաբար նշված եզրակացության իրավաչության վիճարկման մասով պատշաճ պատասխանող է համարվում «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերությունը, ում դեմ Հայցվորի կողմից այդ մասով ներկայացվել է նյութաիրավական պահանջը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու հայցապահանջով «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հանդիսանում է պատշաճ պատասխանող»:

Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վնաս պատճառելու արդյունքում վնասի հատուցման պարտավորության շուրջ ծագած նյութաիրավական վեճի անմիջական կողմեր են հանդիսանում վնաս պատճառողը և տուժողը, տվյալ դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վարորդները, մասնավորապես՝ մեղավոր ճանաչված վարորդը՝ որպես վնաս պատճառած՝ վնասը հատուցելու սուբյեկտիվ պարտականություն կրող, և տուժողը՝ որպես վնասի հատուցում ստանալու սուբյեկտիվ իրավունքի կրող։ Միաժամանակ, հաշվի առնելով Ընկերության և Մանե Հովհաննիսյանի միջև 27.11.2021 թվականին կնքված՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին վկայագիրը, պետք է փաստել, որ ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելու արդյունքում Ընկերությանն է փոխանցվել վնասը հատուցելու պարտականությունը, այսինքն՝ վերը նշված անձանց միջև առաջացած նյութաիրավական վեճի շրջանակներում ապահովագրական ընկերությունն է կրում փորձաքննության եզրակացության հիման վրա ապահովագրական հատուցում վճարելու կամ այն մերժելու որոշում կայացնելու պարտականությունը։

Մասնավորապես՝ նշված իրավահարաբերության շրջանակներում կրելով վնաս պատճառողի փոխարեն վնասը հատուցելու պարտականություն՝ ապահովագրական ընկերությունը պարտավոր է ընդունել համապատասխան որոշում՝ հատուցումը վճարելու կամ այն մերժելու մասին, որպիսի եզրահանգումը բխում է նաև Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասից, որի համաձայն՝ կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավտոտրանսպորտային պատահարի առաջացման դեպքում վնասի հատուցման պարտավորության շուրջ ծագած նյութաիրավական վեճի շրջանակներում՝ ապահովագրական պայմանագիր կնքված լինելու պայմաններում, ապահովագրական ընկերությունը, տվյալ դեպքում Ընկերությունն է կրում վնասը տուժողին հատուցելու պարտականությունը, որը պետք է իրականացվի համապատասխան որոշման կայացմամբ։

Անդրադառնալով Կազմակերպության՝ նշված նյութաիրավական վեճի կողմ հանդիսանալու և վերջինիս դեմ հայց հարուցելու իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, վնասի հատուցման շուրջ ծագած նյութաիրավական վեճի կողմերն են հանդիսանում վնաս պատճառած կողմը՝ որպես վնասը հատուցելու պարտավոր անձ և տուժողը՝ որպես վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձ։ Ընկերությանը կնքված ապահովագրական պայմանագրի ուժով փոխանցվել է վնասը հատուցելու պարտականությունը, որը պետք է իրականացվի համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա հատուցումը վճարելու կամ այն մերժելու որոշման կայացմամբ։

Անհամաձայնություն ունենալով փորձագիտական եզրակացության հետ՝ Մանե Հովհաննիսյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության և Կազմակերպության՝ պահանջելով վերացնել Կազմակերպության կողմից 04032022 թվականին կազմված թիվ Բ22 5163 ԿԽ կրկնակի փորձագիտական եզրակացությունը, Ընկերությունից բռնագանձել 326.600 ՀՀ դրամ՝ որպես ապահովագրական հատուցման գումար, պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Մանե Հովհաննիսյանը Կազմակերպության հետ չի գտնվում վիճելի իրավահարաբերության մեջ, որի շրջանակներում էլ հնարավոր կլիներ վերը նշված պահանջով հայց հարուցել վերջինիս դեմ։ Կազմակերպությունը չի կարող հանդիսանալ նշված նյութաիրավական վեճի անմիջական մասնակից և կողմ, վերջինս Մանե Հովհաննիսյանի հետ չի գտնվում որևէ նյութաիրավական հարաբերության մեջ, հետևաբար միայն այն փաստը, որ Մանե Հովհաննիսյանի կողմից վիճարկվում է Կազմակերպության կողմից տրված փորձագիտական եզրակացությունը, չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս դեմ համապատասխան նյութաիրավական պահանջ ուղղելու համար։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանություններն այդ առումով անհիմն են:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ նշելով, որ նաև թիվ ԵԴ/23857/02/21, թիվ ԵԴ/15716/02/20, թիվ ԵԴ/6545/02/21 և թիվ ԵԴ/39144/02/21 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում միևնույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։

Վճռաբեկ դատարանը, վերը նշված գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ տրված մեկնաբանությունները համեմատական վերլուծության ենթարկելով բողոքարկվող դատական ակտում նույն նորմի վերաբերյալ տրված մեկնաբանության հետ, արձանագրում է, որ այդ նորմը նշված գործերով մեկնաբանվել է բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։ Ուստի Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու նաև վերը նշված հիմքը։

Վերը նշված փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը, ապահովելով օրենքի միատեսակ կիրառելիության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելությունը, փաստում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված իրավական նորմն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ ստորադաս դատարանների հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման դատական ակտ, ու դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այն առումով, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք, և գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի դիմողի համար, և գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է ամբողջությամբ բեկանման և փոփոխման՝ հայցը ենթակա է մերժման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից հայցադիմումը Դատարան ներկայացնելու համար պետական տուրքի գումարն օրենքով սահմանված չափով արդեն իսկ վճարված լինելու պայմաններում այդ հարցը պետք է համարել լուծված, իսկ Մանե Հովհաննիսյանից հօգուտ Կազմակերպության ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, և 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2025 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ Մանե Հովհաննիսյանի հայցը մերժել:

2. Մանե Հովհաննիսյանից հօգուտ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար, ու 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

Մնացած մասով դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_______________________

1 Առկա է անձնական տվյալ։

2 Տե'ս Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։ Արդի հայերենի բացատրական բառարան։

3 Տե'ս Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։ Արդի հայերենի բացատրական բառարան։

4 Առկա է անձնական տվյալ։

 

Նախագահող և զեկուցող

Գ. հակոբյան 

 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/32475/02/22 քաղաքացիական գործով 2407.2026 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

03.08.2026 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2026 թվականի հուլիսի 24-ին գրավոր ընթացակարգով քննելով «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Մանե Հովհաննիսյանի հայցի ընդդեմ «Ռեսո» ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Կազմակերպության, երրորդ անձինք «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի և Գևորգ Գևորգյանի` եզրակացությունը վերացնելու ու գումար բռնագանձելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2025 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ Մանե Հովհաննիսյանի հայցը մերժել:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

Ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, կրկին անդրադառնալով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացակարգերի շրջանակներում նշանակված՝ կրկնակի փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու իրավական հնարավորությանն ու դրա իրականացման եղանակին, ինչպես նաև այդպիսի եզրակացություն տված փորձագիտական ընկերության՝ սույն նյութաիրավական վեճի կողմ հանդիսանալու հարցին, վերահաստատելով նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԴ/17895/02/20 քաղաքացիական գործով 13.04.2026 թվականին կայացված որոշմամբ արտահատված իրավական դիրքորոշումները, և այդ իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ, եզրահանգում է կատարել այն մասին, որ «վնասի հատուցման շուրջ ծագած նյութաիրավական վեճի կողմերն են հանդիսանում վնաս պատճառած կողմը՝ որպես վնասը հատուցելու պարտավոր անձ և տուժողը՝ որպես վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձ, Ընկերությանը կնքված ապահովագրական պայմանագրի ուժով փոխանցվել է վնասը հատուցելու պարտականությունը, որը պետք է իրականացվի համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա հատուցումը վճարելու կամ այն մերժելու որոշման կայացմամբ, անհամաձայնություն ունենալով փորձագիտական եզրակացության հետ՝ Մանե Հովհաննիսյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության և Կազմակերպության՝ պահանջելով վերացնել Կազմակերպության կողմից 04032022 թվականին կազմված թիվ Բ22 5163 ԿԽ կրկնակի փորձագիտական եզրակացությունը, Ընկերությունից բռնագանձել 326.600 ՀՀ դրամ՝ որպես ապահովագրական հատուցման գումար, պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար։ (…) տվյալ դեպքում Մանե Հովհաննիսյանը Կազմակերպության հետ չի գտնվում վիճելի իրավահարաբերության մեջ, որի շրջանակներում էլ հնարավոր կլիներ վերը նշված պահանջով հայց հարուցել վերջինիս դեմ։ Կազմակերպությունը չի կարող հանդիսանալ նշված նյութաիրավական վեճի անմիջական մասնակից և կողմ, վերջինս Մանե Հովհաննիսյանի հետ չի գտնվում որևէ նյութաիրավական հարաբերության մեջ, հետևաբար միայն այն փաստը, որ Մանե Հովհաննիսյանի կողմից վիճարկվում է Կազմակերպության կողմից տրված փորձագիտական եզրակացությունը, չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս դեմ համապատասխան նյութաիրավական պահանջ ուղղելու համար»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում հարկ եմ համարում, վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, անդրադառնալ ապահովագրական հատուցման շրջանակներում արտադատական կարգով ձեռք բերված կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատական կարգով անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավական հնարավորությանը, ինչպես նաև այդ գործերով վիճելի եզրակացությունը տված անձին որպես պատասխանող ներգրավելու իրավական հնարավորության հարցին։

 

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է օրենքով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9831-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10001-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրական պատահարի առաջացումից հետո ապահովագրական ընկերությունն իրավունք ունի դիմելու անկախ փորձագետների (այդ թվում` արտասահմանյան)` ապահովագրական դեպքի պատճառները բացահայտելու և վնասի չափը ճշտելու համար, ինչպես նաև ապահովագրական հատուցման չափը որոշելիս հիմնվելու վերջիններիս եզրակացությունների վրա:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին (…): Փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի)` փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա նրանք նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ նշանակելու լրացուցիչ փորձաքննության անցկացում (…): Լրացուցիչ փորձաքննության նշանակման դեպքում լրացուցիչ փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ձևով ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կրկնակի փորձաքննության պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նա նույն հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում (…):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացվելու դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու և փորձագետ նշանակելու մասին որոշումն ընդունում է Բյուրոն` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, նույն մասով նախատեսված փորձագետը չպետք է փոխկապակցված լինի ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) հետ: Կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սեփականատերը, իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելով, փաստացի հնարավորություն է ստանում ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցելու վնասը (որը կարող է պատճառված լինել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ ավտոմեքենայի լիազորված տիրապետողի կողմից) հատուցելու իր պարտականությունը (տե՛ս «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/2015/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ամրագրելով ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը` օրենսդիրը նախ և առաջ կարևորել է տուժողի շահերը` մասնավորապես նախատեսելով այնպիսի կարգավորումներ, որոնց հիման վրա տուժողն իրեն պատճառված վնասի հատուցումը պահանջում և ստանում է ոչ թե անմիջապես վնասը պատճառող անձից, այլ մասնագիտացված սուբյեկտից` ապահովագրողից, որը, իր գործունեությունն իրականացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա, ապահովում է տուժողի կրած վնասների հատուցումը` այդ իսկ կարգավորումներով նախատեսված հիմքերով և կարգով: Միևնույն ժամանակ օրենսդիրը որոշակիություն է մտցրել վնաս պատճառողի հետ հարաբերություններում` վերջինիս հնարավորություն ընձեռելով նախապես կնքված ԱՊՊԱ պայմանագրով որոշակի ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցել իր ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով պատճառված վնասի հատուցման պարտականությունը և այդպիսով` տուժողի հետ անմիջապես չմտնել պատճառված վնասի հատուցման կապակցությամբ առաջացող հարաբերությունների մեջ (տե՛ս «Սիմարքրիս» ՍՊԸ-ն ընդդեմ Նարեկ Ասատրյանի, երրորդ անձինք Աշոտ Հովհաննիսյանի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/4336/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Օրենքի իմաստով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացակարգերին, ինչպես նաև փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու իրավական հնարավորությանը, փաստել է, որ ապահովագրական ընկերությունը, տուժողից կամ նրա իրավահաջորդից ստանալով ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը, Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին: Ապահովագրական ընկերությունը, ստանալով փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Եթե ծանուցումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չի նշանակվում լրացուցիչ փորձաքննություն կամ չի ներկայացված կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին պահանջ, ապա ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) գրավոր ձևով որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին։

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա ծանուցումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նշված անձանց փոխադարձ համաձայնությամբ կարող է նշանակվել լրացուցիչ փորձաքննություն, որի արդյունքների մասին ևս ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) պարտավոր է գրավոր ծանուցել ապահովադրին, ապահովագրված անձին ու տուժողին (նրա իրավահաջորդին): Եթե ծանուցումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում կրկնակի փորձաքննություն նշանակելու պահանջ չի ներկայացվում, ապա ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, իսկ այն դեպքում, երբ ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նրանք այդ մասերով սահմանված ծանուցման օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունեն պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում, որը նշանակելու մասին Բյուրոն ընդունում է որոշում։

Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Ընդ որում, կրկնակի փորձաքննության ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ տվյալ դեպքում օրենսդիրը որոշակի սահմանափակումներ է կիրառել Օրենքի իմաստով պատճառված վնասի չափը դատական կարգով որոշելու համար՝ դրա որոշման եղանակներն առավելապես նախատեսելով արտադատական կարգով, իսկ այդ վնասի չափի որոշման համար դատական կարգ սահմանել է բացառապես այն դեպքի համար, երբ արտադատական կարգով արդեն իսկ առկա է կրկնակի փորձաքննության եզրակացություն, որի արդյունքների հետ վերը նշված անձանցից որևէ մեկն անհամաձայնություն ունի, և անհրաժեշտ է կրկնակի փորձաքննության արդյունքները բողոքարկել դատական կարգով (տե՛ս Մարտին Վարդանյանն ընդդեմ «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ-ի և Աշոտ Հակոբյանի թիվ ԵԱՔԴ/2014/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.10.2023 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` գտնում եմ, որ չնայած ապահովագրական հատուցման տրամադրման գործընթացում կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունը՝ որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության առանձին եղանակ ուղղակիորեն նախատեսված (թվարկված) չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով, սակայն, նկատի ունենալով, որ այդ հոդվածով թվարկված պաշտպանության եղանակների ցանկը սպառիչ չէ, և օրենսդիրը, ղեկավարվելով անձանց՝ դատական պաշտպանության և դրա բաղկացուցիչ տարրը հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար արդյունավետ կառուցակարգեր նախատեսելու անհրաժեշտությամբ, հնարավոր է համարել խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացնել նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով՝ ուստի այդպիսի եղանակ կարող է հանդիսանալ նաև Օրենքով նախատեսված՝ կրկնակի փորձաքննության արդյունքները դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը։ Նման հետևությունս բխում է ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի և Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համակարգային վերլուծությունից, այնպես էլ պայմանավորված է դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից զերծ մնալու անհրաժեշտությամբ։ Բոլոր այն դեպքերում, երբ ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չեն կրկնակի փորձաքննության արդյունքների հետ, վերջիններս պետք է ունենան իրենց անհամաձայնությունը դատական կարգով հայտնելու հնարավորություն՝ կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու միջոցով՝ նկատի ունենալով, որ կրկնակի փորձաքննության եզրակացությունը հիմք է ինչպես անձի մեղավորության աստիճանը որոշելու, այնպես էլ գույքին պատճառված վնասների չափը գնահատելու համար, հետևաբար նաև՝ շահագրգիռ անձանց համար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ։ Այլ կերպ ասած՝ կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու հնարավորությունը հիշատակված անձանց ուղղակիորեն վերապահված է օրենքով, իսկ նման պահանջ ներկայացնելը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության այլ եղանակների շարքին։ Ընդ որում, դատական կարգով կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչվելու դեպքում այն այլևս դադարում է որևէ իրավական հետևանք առաջացնելուց, չի կարող այլևս դրվել անձի մեղավորության աստիճանը որոշելու կամ գույքին պատճառված վնասների չափը գնահատելու հիմքում, որպիսի պայմաններում այդ հարցերը պետք է որոշվեն նոր կրկնակի փորձաքննություն իրականացնելու արդյունքում, ինչն էլ հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց հասնելու իրենց խախտված քաղաքացիական իրավունքների վերականգնմանը։

 Բացի կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատական կարգով անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու միջոցով այն վիճարկելու հնարավորությունից, շահագրգիռ անձը, բոլոր այն դեպքերում, երբ համաձայն չէ այդ եզրակացության հետ, տնօրինչականության սկզբունքի հիման վրա ազատ լինելով որոշելու իր խախտված իրավունքների պաշտպանության եղանակը, այն կարող է վիճարկել նաև օրենքով չարգելված ցանկացած այլ եղանակներով, այդ թվում՝ համաձայն չլինելով իր գույքին պատճառված վնասի չափի հետ, ապահովագրական ընկերության կամ վնաս պատճառած անձի դեմ գումար բռնագանձելու մասին պահանջ ներկայացնելու միջոցով՝ այդ գործերի շրջանակներում կրկնակի փորձաքննության եզրակացությունը վիճարկելու միջոցով՝ դատարանին միջնորդելով նշանակել նոր փորձաքննություն։

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ փաստել, որ թեև կրկնակի փորձաքննության եզրակացությունը հիմք է անձի մեղավորության աստիճանը որոշելու կամ գույքին պատճառված վնասների չափը գնահատելու համար, սակայն այդ գործընթացները չեն սահմանափակվում միայն կրկնակի փորձաքննություն իրականացնելով և դրա արդյունքում փորձագիտական եզրակացություն ստանալով։ Մասնավորապես, կրկնակի փորձաքննության ավարտից հետո ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) գրավոր որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, որն էլ հանդիսանում է ապահովագրական հատուցման տրամադրման գործընթացը եզրափակող իրավաբանական փաստը, որի հետ չհամաձայնվելու դեպքում ևս շահագրգիռ անձն ունի համապատասխան հայցապահանջների միջոցով դրա՝ դատական կարգով վիճարկման հնարավորություն։

 Ընդ որում, վերը նշված դեպքերում, պայմանավորված ներկայացված հայցի առարկայով, վիճելի նյութական իրավահարաբերության մասնակիցների կազմը կարող է տարբերվել, ինչն էլ, իր հերթին, կանխորոշում է քննարկվող իրավահարաբերությունից բխող վեճի առաջացման դեպքում գործին մասնակցող անձանց շրջանակը։

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (…)` գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են` կողմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), (…):

Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների շարքին է դասվում նաև պատասխանողը՝ այն անձը, որի դեմ հայց է ներկայացվել դատարան։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին որպես պատասխանող գործին ներգրավելու համար պարտադիր պայման է նրա դեմ հայցը ներկայացնելը, այն է՝ նյութաիրավական պահանջ ուղղելը, որն էլ պետք է բխի վիճելի նյութական իրավահարաբերությունից, ուղղված լինի սուբյեկտիվ նյութական իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանությանը և ներկայացվի վիճելի իրավահարաբերության հակադիր կողմին։ Այլ կերպ ասած՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որը վիճելի նյութական իրավահարաբերությունում գտնվում է հակադիր շահերով օժտված կողմում, ըստ այդմ՝ որին նաև ուղղված է վիճելի իրավահարաբերությունից բխող պահանջը։

Նախորդ կետում նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ապահովագրական հատուցման շրջանակներում արտադատական կարգով ձեռք բերված կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատական կարգով անվավեր ճանաչելու գործերով համապատասխան եզրակացությունը տված անձին որպես պատասխանող ներգրավելու իրավական հնարավորությանը՝ գտնում եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ հայցվորը, իրացնելով իր տնօրինչականության իրավունքը, խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է հենց կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու միջոցով, ապա այդ դեպքերում վիճելի նյութական իրավահարաբերությունում հակադիր կողմը հենց փորձաքննության եզրակացություն տված անձն է, որի տված եզրակացության վերաբերյալ իր անհամաձայնությունն է հայտնում հայցվորը, և, նկատի ունենալով, որ հենց այդ անձին է ուղղված հայցվորի նյութաիրավական պահանջը, ուստի այդ հայցով պատասխանող պետք է հանդիսանա հենց համապատասխան եզրակացությունը տված անձը։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ կախված այն հանգամանքից, թե շահագրգիռ անձի կողմից՝ նախորդ կետում նշված տնօրինչականության սկզբունքն իրացնելու արդյունքում, ինչպիսի այլ հայցապահանջ (օրինակ, ապահովագրական ընկերության կամ վնաս պատճառած անձի դեմ գումար բռնագանձելու մասին) է ներկայացվել իր ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով, վիճելի նյութական իրավահարաբերությունում հակադիր կողմը կարող է փոփոխվել, որի դեպքում պատասխանողի կարգավիճակ կարող է ձեռք բերել ապահովագրական ընկերությունը և (կամ) վնաս պատճառած անձը։

 

Վերոնշյալը կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները տվյալ դեպքում հիմնավոր են, քանի որ հայցվորը, օգտվելով տնօրինչականության սկզբունքից, ընտրել է իր ենթադրյալ խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը հենց կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու եղանակը, որի դեպքում վերը նշված դիրքորոշումների համաձայն՝ իրավաչափորեն այդ պահանջն ուղղել է հենց Կազմակերպության դեմ՝ նկատի ունենալով, որ նման պահանջի ներկայացման դեպքում վիճելի նյութական իրավահարաբերությունում հակադիր կողմը հանդիսանում է հենց փորձաքննություն իրականացրած սուբյեկտը։

 

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Հատուկ կարծիք

 

թիվ ԵԴ/32475/02/22 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 24.07.2026 թվականին կայացված որոշման վերաբեյալ

 

07.08.2026 թվական

 

 ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, թիվ ԵԴ/32475/02/22 քաղաքացիական գործով 2026 թվականի հուլիսի 24-ին քննելով «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2025 թվականի որոշման դեմ` ըստ Մանե Հովհաննիսյանի հայցի ընդդեմ «Ռեսո» ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Կազմակերպության, երրորդ անձինք «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի և Գևորգ Գևորգյանի` եզրակացությունը վերացնելու ու գումար բռնագանձելու պահանջների մասին, հանգել է այն հետևության, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2025 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ Մանե Հովհաննիսյանի հայցը մերժել:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված` մեծամասնություն կազմող նույն պալատի դատավորների կարծիքին, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մանե Հովհաննիսյանը պահանջել է «վերացնել պատասխանող «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ կողմից 04032022թ կազմված թիվ Բ22 5163 ԿԽ կրկնակի փորձագիտական եզրակացությունը, պատասխանող Ռեսո» ԱՓԲԸ-ից հօգուտ իրեն բռնագանձել 326.600 ՀՀ դրամ որպես ապահովագրական հատուցման գումար, պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի վարձատրության գումար»։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.03.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.10.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.03.2025 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 24.07.2026 թվականին որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2025 թվականի որոշումը բեկանել և փոփոխել՝ Մանե Հովհաննիսյանի հայցը մերժել»։

 

3. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է օրենքով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9831-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10001-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրական պատահարի առաջացումից հետո ապահովագրական ընկերությունն իրավունք ունի դիմելու անկախ փորձագետների (այդ թվում` արտասահմանյան)` ապահովագրական դեպքի պատճառները բացահայտելու և վնասի չափը ճշտելու համար, ինչպես նաև ապահովագրական հատուցման չափը որոշելիս հիմնվելու վերջիններիս եզրակացությունների վրա:

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին (…): Փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի)` փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա նրանք նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ նշանակելու լրացուցիչ փորձաքննության անցկացում (…): Լրացուցիչ փորձաքննության նշանակման դեպքում լրացուցիչ փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ձևով ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կրկնակի փորձաքննության պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նա նույն հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում (…):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացվելու դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու և փորձագետ նշանակելու մասին որոշումն ընդունում է Բյուրոն` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, նույն մասով նախատեսված փորձագետը չպետք է փոխկապակցված լինի ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) հետ: Կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` գտնում եմ, որ չնայած ապահովագրական հատուցման տրամադրման գործընթացում կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունը՝ որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության առանձին եղանակ ուղղակիորեն նախատեսված (թվարկված) չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով, սակայն, նկատի ունենալով, որ այդ հոդվածով թվարկված պաշտպանության եղանակների ցանկը սպառիչ չէ, և օրենսդիրը, ղեկավարվելով անձանց՝ դատական պաշտպանության և դրա բաղկացուցիչ տարրը հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար արդյունավետ կառուցակարգեր նախատեսելու անհրաժեշտությամբ, հնարավոր է համարել խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացնել նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով՝ ուստի այդպիսի եղանակ կարող է հանդիսանալ նաև Օրենքով նախատեսված՝ կրկնակի փորձաքննության արդյունքները դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը։ Նման հետևությունս բխում է ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի և Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համակարգային վերլուծությունից, այնպես էլ պայմանավորված է դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից զերծ մնալու անհրաժեշտությամբ։ Բոլոր այն դեպքերում, երբ ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չեն կրկնակի փորձաքննության արդյունքների հետ, վերջիններս պետք է ունենան իրենց անհամաձայնությունը դատական կարգով հայտնելու հնարավորություն՝ կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու միջոցով՝ նկատի ունենալով, որ կրկնակի փորձաքննության եզրակացությունը հիմք է ինչպես անձի մեղավորության աստիճանը որոշելու, այնպես էլ գույքին պատճառված վնասների չափը գնահատելու համար, հետևաբար նաև՝ շահագրգիռ անձանց համար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ։ Այլ կերպ ասած՝ կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու հնարավորությունը հիշատակված անձանց ուղղակիորեն վերապահված է օրենքով, իսկ նման պահանջ ներկայացնելը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության այլ եղանակների շարքին։ Ընդ որում, դատական կարգով կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչվելու դեպքում այն այլևս դադարում է որևէ իրավական հետևանք առաջացնելուց, չի կարող այլևս դրվել անձի մեղավորության աստիճանը որոշելու կամ գույքին պատճառված վնասների չափը գնահատելու հիմքում, որպիսի պայմաններում այդ հարցերը պետք է որոշվեն նոր կրկնակի փորձաքննություն իրականացնելու արդյունքում, ինչն էլ հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց հասնելու իրենց խախտված քաղաքացիական իրավունքների վերականգնմանը։

Բացի կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատական կարգով անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու միջոցով այն վիճարկելու հնարավորությունից, շահագրգիռ անձը, բոլոր այն դեպքերում, երբ համաձայն չէ այդ եզրակացության հետ, տնօրինչականության սկզբունքի հիման վրա ազատ լինելով որոշելու իր խախտված իրավունքների պաշտպանության եղանակը, այն կարող է վիճարկել նաև օրենքով չարգելված ցանկացած այլ եղանակներով, այդ թվում՝ համաձայն չլինելով իր գույքին պատճառված վնասի չափի հետ, ապահովագրական ընկերության կամ վնաս պատճառած անձի դեմ գումար բռնագանձելու մասին պահանջ ներկայացնելու միջոցով՝ այդ գործերի շրջանակներում կրկնակի փորձաքննության եզրակացությունը վիճարկելու միջոցով՝ դատարանին միջնորդելով նշանակել նոր փորձաքննություն։

Միևնույն ժամանակ, ցանկանում եմ փաստել, որ թեև կրկնակի փորձաքննության եզրակացությունը հիմք է անձի մեղավորության աստիճանը որոշելու կամ գույքին պատճառված վնասների չափը գնահատելու համար, սակայն այդ գործընթացները չեն սահմանափակվում միայն կրկնակի փորձաքննություն իրականացնելով և դրա արդյունքում փորձագիտական եզրակացություն ստանալով։ Մասնավորապես, կրկնակի փորձաքննության ավարտից հետո ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) գրավոր որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, որն էլ հանդիսանում է ապահովագրական հատուցման տրամադրման գործընթացը եզրափակող իրավաբանական փաստը, որի հետ չհամաձայնվելու դեպքում ևս շահագրգիռ անձն ունի համապատասխան հայցապահանջների միջոցով դրա՝ դատական կարգով վիճարկման հնարավորություն։

 Ընդ որում, վերը նշված դեպքերում, պայմանավորված ներկայացված հայցի առարկայով, վիճելի նյութական իրավահարաբերության մասնակիցների կազմը կարող է տարբերվել, ինչն էլ, իր հերթին, կանխորոշում է քննարկվող իրավահարաբերությունից բխող վեճի առաջացման դեպքում գործին մասնակցող անձանց շրջանակը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (…)` գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են` կողմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), (…):

Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:

Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների շարքին է դասվում նաև պատասխանողը՝ այն անձը, որի դեմ հայց է ներկայացվել դատարան։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին որպես պատասխանող գործին ներգրավելու համար պարտադիր պայման է նրա դեմ հայցը ներկայացնելը, այն է՝ նյութաիրավական պահանջ ուղղելը, որն էլ պետք է բխի վիճելի նյութական իրավահարաբերությունից, ուղղված լինի սուբյեկտիվ նյութական իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանությանը և ներկայացվի վիճելի իրավահարաբերության հակադիր կողմին։ Այլ կերպ ասած՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որը վիճելի նյութական իրավահարաբերությունում գտնվում է հակադիր շահերով օժտված կողմում, ըստ այդմ՝ որին նաև ուղղված է վիճելի իրավահարաբերությունից բխող պահանջը։

Նախորդ կետում նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ապահովագրական հատուցման շրջանակներում արտադատական կարգով ձեռք բերված կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատական կարգով անվավեր ճանաչելու գործերով համապատասխան եզրակացությունը տված անձին որպես պատասխանող ներգրավելու իրավական հնարավորությանը՝ գտնում եմ, որ բոլոր այն դեպքերում, երբ հայցվորը, իրացնելով իր տնօրինչականության իրավունքը, խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է հենց կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու միջոցով, ապա այդ դեպքերում վիճելի նյութական իրավահարաբերությունում հակադիր կողմը հենց փորձաքննության եզրակացություն տված անձն է, որի տված եզրակացության վերաբերյալ իր անհամաձայնությունն է հայտնում հայցվորը, և, նկատի ունենալով, որ հենց այդ անձին է ուղղված հայցվորի նյութաիրավական պահանջը, ուստի այդ հայցով պատասխանող պետք է հանդիսանա հենց համապատասխան եզրակացությունը տված անձը։

Հետևաբար, կախված այն հանգամանքից, թե շահագրգիռ անձի կողմից՝ նախորդ կետում նշված տնօրինչականության սկզբունքն իրացնելու արդյունքում, ինչպիսի այլ հայցապահանջ (օրինակ, ապահովագրական ընկերության կամ վնաս պատճառած անձի դեմ գումար բռնագանձելու մասին) է ներկայացվել իր ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով, վիճելի նյութական իրավահարաբերությունում հակադիր կողմը կարող է փոփոխվել, որի դեպքում պատասխանողի կարգավիճակ կարող է ձեռք բերել ապահովագրական ընկերությունը և (կամ) վնաս պատճառած անձը։

Ուստի գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները տվյալ դեպքում հիմնավոր են, քանի որ հայցվորը, օգտվելով տնօրինչականության սկզբունքից, ընտրել է իր ենթադրյալ խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը հենց կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու եղանակը, որի դեպքում վերը նշված դիրքորոշումների համաձայն՝ իրավաչափորեն այդ պահանջն ուղղել է հենց Կազմակերպության դեմ՝ նկատի ունենալով, որ նման պահանջի ներկայացման դեպքում վիճելի նյութական իրավահարաբերությունում հակադիր կողմը հանդիսանում է հենց փորձաքննություն իրականացրած սուբյեկտը։

 

Վերոգրյալի հիման վրա՝ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։

 

Դատավոր

Էդ. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական: