ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4233-Ա |
«31» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿՐԿՆԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 3-րդ կետի «ժբ» և «ժգ» կետերը, 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման հավելվածի 36-րդ կետի 3-րդ ենթակետը և Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 463-Ն որոշումը.
1. Երևան համայնքի սեփականություն համարվող հողամասերը ներկայացնել կրկնաճուրդով օտարման՝ համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների, մեկնարկային գների։
2.Հանձնարարել Երևանի Աջափնյակ, Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Արաբկիր, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|