ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4214-Ա |
«31» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 3521-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով՝
1. Երևանի քաղաքապետի 2022 թվականի հոկտեմբերի 3-ի «Լիազորություններ վերապահելու և Երևանի քաղաքապետի 2019 թվականի սեպտեմբերի 25-ի N 3473-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3521-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «49-րդ, 50-րդ, 56-րդ և 60-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «37-րդ, 38-րդ, 43-րդ և 47-րդ հոդվածներով» բառերով:
2) որոշման 1-ին կետում «Երևանի քաղաքապետի անունից՝ կազմել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1801-րդ հոդվածի, 2191-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 2449-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Գովազդի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ և 2.1-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետի անունից՝ կազմել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1801-րդ հոդվածի, 2191-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 2449-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Գովազդի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1.1-րդ և 2.1-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, ծանուցել վարչական վարույթի մասնակցին վարչական վարույթի հարուցման և վարչական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին (կից ներկայացնելով արձանագրությունը և անհրաժեշտ նյութերը), ինչպես նաև ծանուցման հետ մեկտեղ վարչական վարույթի մասնակիցներին ներկայացնել նաև պարզաբանում վարչական վարույթի համար անհրաժեշտ նյութերը ներկայացնելու, դրանց ներկայացման ժամկետների և սահմանված ժամկետում չներկայացնելու հետևանքների մասին» բառերով.
3) որոշման 1-ին կետի վերջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.
4) որոշման 1.1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Լիազորել սույն որոշման հավելվածներում (բացառությամբ N 4-րդ հավելվածի) նշված անձանց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154.4-րդ, 162-րդ հոդվածներով, 169.16-րդ հոդվածի 3-րդ, 18-րդ և 19-րդ մասերով, 180.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների արձանագրման դեպքում՝ կատարելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 310-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 47-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված գործողությունները՝ Երևանի քաղաքապետի անունից առգրավելու՝ վարչական իրավախախտման կատարման ընթացքում օգտագործվող (վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող) և վարչական իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաները, Երևանի վարչական տարածքում, այդ թվում՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի և շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում, և տանիքին՝ ավագանու սահմանած կարգի, պահանջների, պայմանների, սահմանափակումների խախտմամբ կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեղադրված սարքերը, սարքավորումները (այդ թվում՝ արևային կայանները), դեկորատիվ առարկաները, այլ պարագաներն ու տարրերը (արտաքին գովազդի տեղաբաշխման միջոցները, կանգնակները, հովանոցները, ծածկոցները և այլն), ինչպես նաև Երևանի վարչական տարածքում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման առարկաները:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել որոշման հավելվածներում նշված ստորաբաժանումների և Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների վրա:
3. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու պահից:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|