ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0773/02/08 2026 թ. |
| Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0773/02/08 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
|
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
|
Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի մայիսի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Լաուրա Արշակյանի, Ալբերտ Առուշանյանի, Սվետլանա Գևորգյանի, Էդգար, Մուրադ, Ռուսլան և Վահե Դաշտոյանների, Ալինա, Լիլիա, Մարինե ու Նաիրա Համբարձումյանների, Արծրունի և Ժորա Թորոսյանների, Հեղինե Վարդանյանի (այսուհետ նաև՝ Համահայցվորներ) բողոքը քաղաքացիական գործով ըստ Համահայցվորների հայցի ընդդեմ Ֆինանսների նախարարի, Երևանի քաղաքապետի, երրորդ անձ Անահիտ Մնացականյանի (Մելիք Գասպարյանի իրավահաջորդն է) և Ալեքս Գասպարյանի (օրինական ներկայացուցիչ Վարդուհի Մկրտչյան)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են «համապատասխանող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը պարտավորեցնել համահայցվորներից յուրաքանչյուրին վճարել երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումար, որից՝ 1. երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշման 8-րդ կետի 1-ին մասով նախատեսված աջակցություն, իսկ 2. մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ գումարը որպես Հայաստանի Հանրապետության կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշման 8-րդ կետի 3-րդ մասով նախատեսված խրախուսման միջոց, և 3. մինչև սույն հայցադիմումի վերաբերյալ գործով վճռի փաստացի կատարման պահը հաշվարկված տոկոսագումարները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կիրառմամբ»։
Երևանի քաղաքացիական դատարանի 22.01.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի քաղաքացիական դատարանի 22.01.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 18.03.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.07.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.03.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչներ Սերգեյ Գրիգորյան և Մուշեղ Շուշանյան):
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Սույն գործով նոր հանգամանք է Արշակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 23705/15) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) 11.09.2025 թվականի վճիռը, որով արձանագրվել է նաև, որ՝
- «Դատարանը նկատում է, որ թեև վարչական շրջանի դատարանը համարել է, որ դիմումատուների հայցերը չունեն իրավական հիմք, վերջինս ի վերջո մերժել է դրանք հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով։ Ավելին, Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշման հիմքում ընկած է եղել բացառապես վաղեմության ժամկետի խախտումը, և վերջինս չի քննել դիմումատուների բողոքի՝ հայցերի էությանն առնչվող մյուս հիմքերը։ Այսպիսով, հայցային վաղեմության ժամկետի կիրառումը փաստացի զրկել է դիմումատուներին իրենց գործի ըստ էության քննության հնարավորությունից»,
- «Սույն գործում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում ընկած է եղել Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր եռամյա վաղեմության ժամկետը։ Դիմումատուները հետևողականորեն պնդել են, որ սույն վաղեմության ժամկետը չի կիրառվում իրենց հայցերի դեպքում, որոնք հիմնված են եղել Կառավարության թիվ 950-Ն որոշման, այլ ոչ Քաղաքացիական օրենսգրքի վրա։ Հարկ է նշել, որ որոշումն ինքնին չի պարունակում վաղեմության ժամկետին առնչվող որևէ դրույթ կամ Քաղաքացիական օրենսգրքի կիրառության մասին որևէ հղում: Սակայն ո՛չ ներպետական դատարանները, ո՛չ էլ Կառավարությունը չեն տրամադրել որևէ պարզաբանում Քաղաքացիական օրենսգրքի կիրառելի լինելու վերաբերյալ՝ այսպիսով կասկածի տակ առնելով տվյալ դրույթների կիրառության կանխատեսելի լինելը»,
- «Նույնիսկ ենթադրելով, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված եռամյա վաղեմության ժամկետը կիրառելի է եղել, վերջինիս կիրառման եղանակը վիճարկելի է։ Ներպետական դատարանները հաշվել են վաղեմության ժամկետը 2005 թվականի մայիսի 1-ից՝ վկայակոչելով միևնույն բնակելի տարածքում գույքի ձեռքբերման որոշ պայմանագրերի 2005 թվականի ապրիլի 1-ին կնքված լինելը, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրում դրանց գրանցման համար օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետը (տե՛ս վերևում՝ 6-րդ, 8-րդ և 10-րդ պարբերությունները): Սակայն հասանելի նյութերը չեն վկայում այն մասին որ առկա է որևէ կապ դիմումատուների և այդ սեփականատերերի կամ նրանց գույքի միջև՝ բացառությամբ նույն հասցեն ունենալու փաստի»,
- «Ավելին, որևէ բացատրություն չի տրվել այն առնչությամբ, թե ինչու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար կիրառվել հատկապես այդ պայմանագրերը՝ ի թիվս՝ 2005 թվականի ապրիլից սեպտեմբեր ամիսներին կնքված այլ պայմանագրերի: Ոչ մի բացատրություն չի տրվել նաև այն մասին, թե ինչու է դիմումատուների ենթադրյալ իրազեկվածությունն այդ պայմանագրերի գրանցման վերաբերյալ, նույնիսկ ենթադրելով, որ այդպիսի իրազեկվածություն կարող էր լինել ներպետական օրենսդրության համաձայն, համապատասխան համարվել այն պահին, երբ նրանք պետք է իմացած լինեին իրենց իրավունքների խախտման մասին, ինչը սկիզբ կդներ Քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքին (տե՛ս վերևում նշված 8-րդ պարբերությունը)»,
- «Ավելին, դատարանները, ըստ երևույթին, ենթադրել են, որ գրանցումը պետք է տեղի ունենար մինչև 2005 թվականի մայիսի 1-ը՝ առանց գրանցման փաստացի ամսաթիվը հաստատող ուղղակի ապացույցների: Այդպիսի պայմաններում ողջամտորեն չէր կարելի ակնկալել, որ դիմումատուները կարող էին տեղյակ լինել այդ պայմանագրերի կամ դրանց պետական գրանցման մասին, առավել ևս, կանխատեսել, որ դրանք օգտագործվելու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար»,
- «Վերոնշյալը հաշվի առնելով՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուների հայցերի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառումն անկանխատեսելի է եղել և համարվել է անհամաչափ սահմանափակում, որը խաթարել է դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը»,
- «Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են՝
«4.1. Նոր հանգամանքի՝ ՄԻԵԴ Վճռի հիմքով № ԵՔԴ/0773/02/08 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 22.10.2014թ. «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու վերաբերյալ սույն վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:
4.2. Բեկանել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 22.10.2014թ. «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, և նկատի ունենալով, որ գործով հաստատված փաստերը հնարավորություն են տալիս առանց գործի նոր քննության կայացնելու նոր դատական ակտ, որոշում կայացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2014թ. որոշումը փոփոխելու, այն է՝ Բողոք բերող անձանց հայցը ամբողջությամբ բավարարելու՝ նրանցից յուրաքանչյուրին որպես կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշման 8-րդ կետի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված աջակցության և խրախուսման միջոցի գումարներ 3 միլիոն դրամ, ինչպես նաև մինչև գործով դատական ակտի փաստացի կատարման պահը կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կիրառմամբ հաշվարկված տոկոսագումարները վճարելու (բռնագանձելու) մասին»:
3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի քաղաքացիական դատարանի 22.01.2009 թվականի վճռով Համահայցվորների հայցն ընդդեմ Ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ պետական կարիքների համար գույքը վերցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փոխհատուցման գումարը բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 156-160).
2) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի քաղաքացիական դատարանի 22.01.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության (հատոր 2-րդ, գ.թ. 48-54).
3) Դատարանի 18.03.2014 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 6-րդ, գ.թ. 13-20).
4) Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.03.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 7-րդ, գ.թ. 77-84).
5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 8-րդ, գ.թ. 151-155).
6) Եվրոպական դատարանը, Արշակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 23705/15) 11.09.2025 թվականի վճռով արձանագրել է, որ՝
- «Դատարանը նկատում է, որ թեև վարչական շրջանի դատարանը համարել է, որ դիմումատուների հայցերը չունեն իրավական հիմք, վերջինս ի վերջո մերժել է դրանք հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով։ Ավելին, Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշման հիմքում ընկած է եղել բացառապես վաղեմության ժամկետի խախտումը, և վերջինս չի քննել դիմումատուների բողոքի՝ հայցերի էությանն առնչվող մյուս հիմքերը։ Այսպիսով, հայցային վաղեմության ժամկետի կիրառումը փաստացի զրկել է դիմումատուներին իրենց գործի ըստ էության քննության հնարավորությունից»,
- «Սույն գործում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում ընկած է եղել Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր եռամյա վաղեմության ժամկետը։ Դիմումատուները հետևողականորեն պնդել են, որ սույն վաղեմության ժամկետը չի կիրառվում իրենց հայցերի դեպքում, որոնք հիմնված են եղել Կառավարության թիվ 950-Ն որոշման, այլ ոչ Քաղաքացիական օրենսգրքի վրա։ Հարկ է նշել, որ որոշումն ինքնին չի պարունակում վաղեմության ժամկետին առնչվող որևէ դրույթ կամ Քաղաքացիական օրենսգրքի կիրառության մասին որևէ հղում: Սակայն ո՛չ ներպետական դատարանները, ո՛չ էլ Կառավարությունը չեն տրամադրել որևէ պարզաբանում Քաղաքացիական օրենսգրքի կիրառելի լինելու վերաբերյալ՝ այսպիսով կասկածի տակ առնելով տվյալ դրույթների կիրառության կանխատեսելի լինելը»,
- «Նույնիսկ ենթադրելով, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված եռամյա վաղեմության ժամկետը կիրառելի է եղել, վերջինիս կիրառման եղանակը վիճարկելի է։ Ներպետական դատարանները հաշվել են վաղեմության ժամկետը 2005 թվականի մայիսի 1-ից՝ վկայակոչելով միևնույն բնակելի տարածքում գույքի ձեռքբերման որոշ պայմանագրերի 2005 թվականի ապրիլի 1-ին կնքված լինելը, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրում դրանց գրանցման համար օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետը (տե՛ս վերևում՝ 6-րդ, 8-րդ և 10-րդ պարբերությունները): Սակայն հասանելի նյութերը չեն վկայում այն մասին որ առկա է որևէ կապ դիմումատուների և այդ սեփականատերերի կամ նրանց գույքի միջև՝ բացառությամբ նույն հասցեն ունենալու փաստի»,
- «Ավելին, որևէ բացատրություն չի տրվել այն առնչությամբ, թե ինչու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար կիրառվել հատկապես այդ պայմանագրերը՝ ի թիվս՝ 2005 թվականի ապրիլից սեպտեմբեր ամիսներին կնքված այլ պայմանագրերի: Ոչ մի բացատրություն չի տրվել նաև այն մասին, թե ինչու է դիմումատուների ենթադրյալ իրազեկվածությունն այդ պայմանագրերի գրանցման վերաբերյալ, նույնիսկ ենթադրելով, որ այդպիսի իրազեկվածություն կարող էր լինել ներպետական օրենսդրության համաձայն, համապատասխան համարվել այն պահին, երբ նրանք պետք է իմացած լինեին իրենց իրավունքների խախտման մասին, ինչը սկիզբ կդներ Քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքին (տե՛ս վերևում նշված 8-րդ պարբերությունը)»,
- «Ավելին, դատարանները, ըստ երևույթին, ենթադրել են, որ գրանցումը պետք է տեղի ունենար մինչև 2005 թվականի մայիսի 1-ը՝ առանց գրանցման փաստացի ամսաթիվը հաստատող ուղղակի ապացույցների: Այդպիսի պայմաններում ողջամտորեն չէր կարելի ակնկալել, որ դիմումատուները կարող էին տեղյակ լինել այդ պայմանագրերի կամ դրանց պետական գրանցման մասին, առավել ևս, կանխատեսել, որ դրանք օգտագործվելու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար»,
- «Վերոնշյալը հաշվի առնելով՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուների հայցերի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառումն անկանխատեսելի է եղել և համարվել է անհամաչափ սահմանափակում, որը խաթարել է դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը»,
- «Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում» (հիմք՝ Եվրոպական դատարանի՝ Արշակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 23705/15) 11.09.2025 թվականի վճիռը, որը ներկայացվել է դատական ակտի վերանայման բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել (...) Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, (...)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից, (…)։
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող է վերանայվել նաև Վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի դատական ակտը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ նաև գործին մասնակցող անձանց բողոքի հիման վրա։
Օրենսդիրը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել նաև Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը հիմնավորված համարելը:
Միևնույն ժամանակ վերը նշված հիմքով դատական ակտը վերանայելու համար օրենսդիրը նախատեսել է եռամսյա ժամկետ՝ դրա հաշվարկի սկիզբը համարելով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրը։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են նույն Կոնվենցիայի 1-ին բաժնում:
Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որում իրենք կողմեր են:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum):
Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և/կամ կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն, խնդրո առարկա դեպքում, խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անհրաժեշտ համարելով անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը, արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանվել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե՛ս Ռեհան Թովմասյանը և Հայկ Հարությունյանն ընդդեմ «ԿԱՆԱԶ» ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովի թիվ 07-3080 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.03.2017 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրում է խախտում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, 249-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող՝ մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:
Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով (տե՛ս Օլգա Գասպարյանն ընդդեմ Կանդրանով Ամիրխանյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման թիվ ԵԷԴ/0299/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս Papamichalopoulos and others v. Greece (Article 50) գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, 34-րդ կետ, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, 125-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,
- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, 210-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տվյալ դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորություն, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1. նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2. դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Հետևաբար, Եվրոպական դատարանի Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի խախտում արձանագրելու պայմաններում, ներպետական դատարանների կողմից խախտված կոնվենցիոն իրավունքի վերականգնման միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով (տե՛ս «ԹԵՂՈՒՏ» ՓԲԸ-ն ընդդեմ Մհեր Ալիխանյանի թիվ ԼԴ/1352/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքացիական դատարանի 22.01.2009 թվականի վճռով Համահայցվորների հայցն ընդդեմ Ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ պետական կարիքների համար գույքը վերցնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փոխհատուցման գումարը բռնագանձելու պահանջի մասին, մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի քաղաքացիական դատարանի 22.01.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
Դատարանի 18.03.2014 թվականի վճռով հայցը մերժվել է։
Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.03.2014 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։
Եվրոպական դատարանը, Արշակյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 23705/15) 11.09.2025 թվականի վճռով արձանագրել է, որ՝
- «Դատարանը նկատում է, որ թեև վարչական շրջանի դատարանը համարել է, որ դիմումատուների հայցերը չունեն իրավական հիմք, վերջինս ի վերջո մերժել է դրանք հայցային վաղեմության ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու հիմքով։ Ավելին, Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի որոշման հիմքում ընկած է եղել բացառապես վաղեմության ժամկետի խախտումը, և վերջինս չի քննել դիմումատուների բողոքի՝ հայցերի էությանն առնչվող մյուս հիմքերը։ Այսպիսով, հայցային վաղեմության ժամկետի կիրառումը փաստացի զրկել է դիմումատուներին իրենց գործի ըստ էության քննության հնարավորությունից»,
- «Սույն գործում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում ընկած է եղել Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր եռամյա վաղեմության ժամկետը։ Դիմումատուները հետևողականորեն պնդել են, որ սույն վաղեմության ժամկետը չի կիրառվում իրենց հայցերի դեպքում, որոնք հիմնված են եղել Կառավարության թիվ 950-Ն որոշման, այլ ոչ Քաղաքացիական օրենսգրքի վրա։ Հարկ է նշել, որ որոշումն ինքնին չի պարունակում վաղեմության ժամկետին առնչվող որևէ դրույթ կամ Քաղաքացիական օրենսգրքի կիրառության մասին որևէ հղում: Սակայն ո՛չ ներպետական դատարանները, ո՛չ էլ Կառավարությունը չեն տրամադրել որևէ պարզաբանում Քաղաքացիական օրենսգրքի կիրառելի լինելու վերաբերյալ՝ այսպիսով կասկածի տակ առնելով տվյալ դրույթների կիրառության կանխատեսելի լինելը»,
- «Նույնիսկ ենթադրելով, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված եռամյա վաղեմության ժամկետը կիրառելի է եղել, վերջինիս կիրառման եղանակը վիճարկելի է։ Ներպետական դատարանները հաշվել են վաղեմության ժամկետը 2005 թվականի մայիսի 1-ից՝ վկայակոչելով միևնույն բնակելի տարածքում գույքի ձեռքբերման որոշ պայմանագրերի 2005 թվականի ապրիլի 1-ին կնքված լինելը, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրում դրանց գրանցման համար օրենքով սահմանված երեսնօրյա ժամկետը (տե՛ս վերևում՝ 6-րդ, 8-րդ և 10-րդ պարբերությունները): Սակայն հասանելի նյութերը չեն վկայում այն մասին որ առկա է որևէ կապ դիմումատուների և այդ սեփականատերերի կամ նրանց գույքի միջև՝ բացառությամբ նույն հասցեն ունենալու փաստի»,
- «Ավելին, որևէ բացատրություն չի տրվել այն առնչությամբ, թե ինչու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար կիրառվել հատկապես այդ պայմանագրերը՝ ի թիվս՝ 2005 թվականի ապրիլից սեպտեմբեր ամիսներին կնքված այլ պայմանագրերի: Ոչ մի բացատրություն չի տրվել նաև այն մասին, թե ինչու է դիմումատուների ենթադրյալ իրազեկվածությունն այդ պայմանագրերի գրանցման վերաբերյալ, նույնիսկ ենթադրելով, որ այդպիսի իրազեկվածություն կարող էր լինել ներպետական օրենսդրության համաձայն, համապատասխան համարվել այն պահին, երբ նրանք պետք է իմացած լինեին իրենց իրավունքների խախտման մասին, ինչը սկիզբ կդներ Քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքին (տե՛ս վերևում նշված 8-րդ պարբերությունը)»,
- «Ավելին, դատարանները, ըստ երևույթին, ենթադրել են, որ գրանցումը պետք է տեղի ունենար մինչև 2005 թվականի մայիսի 1-ը՝ առանց գրանցման փաստացի ամսաթիվը հաստատող ուղղակի ապացույցների: Այդպիսի պայմաններում ողջամտորեն չէր կարելի ակնկալել, որ դիմումատուները կարող էին տեղյակ լինել այդ պայմանագրերի կամ դրանց պետական գրանցման մասին, առավել ևս, կանխատեսել, որ դրանք օգտագործվելու են վաղեմության ժամկետի սկիզբը որոշելու համար»,
- «Վերոնշյալը հաշվի առնելով՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուների հայցերի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետի կիրառումն անկանխատեսելի է եղել և համարվել է անհամաչափ սահմանափակում, որը խաթարել է դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը»,
- «Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»։
Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով հիմնավորվել է Համահայցվորների` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը։
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Եվրոպական դատարանի 11.09.2025 թվականի վճիռը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Համահայցվորների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքում նշված վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումները, բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Լաուրա Արշակյանի, Ալբերտ Առուշանյանի, Սվետլանա Գևորգյանի, Էդգար, Մուրադ, Ռուսլան և Վահե Դաշտոյանների, Ալինա, Լիլիա, Մարինե ու Նաիրա Համբարձումյանների, Արծրունի և Ժորա Թորոսյանների, Հեղինե Վարդանյանի բերած բողոքը բավարարել։
Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.10.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. Թիվ ԵՔԴ/0773/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.07.2014 թվականի որոշման դեմ Լաուրա Արշակյանի, Ալբերտ Առուշանյանի, Սվետլանա Գևորգյանի, Էդգար, Մուրադ, Ռուսլան և Վահե Դաշտոյանների, Ալինա, Լիլիա, Մարինե ու Նաիրա Համբարձումյանների, Արծրունի և Ժորա Թորոսյանների, Հեղինե Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Վ. քոչարյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|