ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.52/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.003666 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4186-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 31.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4186-Ա

«28» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.52/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.003666 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Տիգրան Սերգոյանի լ/ա Հերմինե Դոլուխանյանի դիմումը՝ Երևան, Էրեբունի վ/շ, Տիգրան Մեծի պողոտայի, հ.52/1 հասցեում գտնվող, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով Տիգրան Սերգոյանին պատկանող 0.003666 հա հողամասի (կադաստրային ծածկագիր` 01-005-0208-0074) գործառնական նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողերից բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի փոխելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2011 թվականի մայիսի 31-ի հ.2825310 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 21-ի հ․ԴԳ10190, «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 16-ի հ.53/53․13/7653-2025, «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 13-ի հ.2495/25-1, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 10-ի հ.ՄՇ/37108, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության, «Երևաննախագիծ» ՓԲ ընկերության գրությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի հ.01/11.1/19450-2025 գրությունը և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-15797-26 եզրակացությունը:

Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Էրեբունի վ/շ, Տիգրան Մեծի պողոտայի, հ.52/1 հասցեի հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գոտում:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2011 թվականի մայիսի 31-ի հ.2825310 վկայականում հողամասի գործառնական նշանակությունը համապատասխանաբար ամրագրված է՝ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 04-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 5-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով,

1. Էրեբունի վարչական շրջանի, Տիգրան Մեծի պողոտայի, հ.52/1 հասցեում գտնվող, Տիգրան Սերգոյանին սեփականության իրավունքով պատկանող 0.003666 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` հասարակական կառուցապատման:

2. Հողամասի նկատմամբ փոփոխված գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի, անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան