ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4183-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (01.09.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 31.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4183-Ա

«28» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

28.08.2026 թ.

հ. 4183-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Արսեն Մկրտչյան

Նուբարաշեն ավան Է-7 թաղամաս, հ.8

հողամաս

Անշարժ գույքի վաճառքի 07.08.2026թ. պայմանագրով, Արսեն Մկրտչյանի կողմից ձեռք բերված Նուբարաշեն ավան Է-7 թաղամասի հ.8 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն Է-7 թաղամաս, հ.8

01103VDDSPS3

 

2

Նոնա Աբրահամյան և Ռուզաննա Թովմասյան

Մարշալ Բաղրամյան պողոտա, 3-րդ նրբանցք, հ.4/3 շենք, 1-ին մասնաշենք, հ.8

բնակարան

Նոնա Աբրահամյանին և Ռուզաննա Թովմասյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Մարշալ Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքի հ.4/3 շենքի 1-ին մասնաշենքի հ.8 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.12082026-01-0354, ընդհ. բաժն. 3.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 66.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա, 3-րդ նրբանցք, հ.4/3 շենք, 1-ին մասնաշենք, բն.8/1

0103368YUSKB

 

3

Վարդգես Հակոբյան

/լիազորված անձ/

Արթուր Հունանյան

/սեփականատեր/

Վ. Տերյան փողոց, հ.5 շենք, հ.60

հյուրատուն

Արթուր Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Տերյան փողոցի հ.5 շենքի հ.60 հասցեում գտնվող հյուրատան /վկ. հ.23072026-01-0023/ բաժանման հատակագծով առանձնացվող 130.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Տերյան փողոց, հ.5 շենք, շինություն հ.60/1

01063QPYKJDA

 

4

Վարդգես Հակոբյան

/լիազորված անձ/

Արթուր Հունանյան

/սեփականատեր/

Վ. Տերյան փողոց, հ.5 շենք, հ.60

հյուրատուն

Արթուր Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Տերյան փողոցի հ.5 շենքի հ.60 հասցեում գտնվող հյուրատան /վկ. հ.23072026-01-0023/ բաժանման հատակագծով առանձնացվող 140.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Տերյան փողոց, հ.5 շենք, շինություն հ.60/2

01063WLBFDDH

 

5

Վարդգես Հակոբյան

/լիազորված անձ/

Արթուր Հունանյան

/սեփականատեր/

Վ. Տերյան փողոց, հ.5 շենք, հ.60

հյուրատուն

Արթուր Հունանյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Տերյան փողոցի հ.5 շենքի հ.60 հասցեում գտնվող հյուրատան /վկ. հ.23072026-01-0023/ բաժանման հատակագծով առանձնացվող 96.64քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Տերյան փողոց, հ.5 շենք, շինություն հ.60/3

01063UWHBGJL

 

6

Տաթևիկ Օհանյան

Շարուրի փողոց, հ.14 շենք, հ.42

բնակարան

Տաթևիկ Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող, Շարուրի փողոցի հ.14 շենքի հ.42 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.14082026-01-0351, ընդհ. բաժն. 1.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 43.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շարուրի փողոց, հ.14 շենք, բն.42/1

01113RHNXKKB

 

7

Արսեն Հաբեշյան

/լիազորված անձ/

Սիամակ Բոլանդի

Բագրևանդի փողոց, հհ.4/1, 4/11, 4/12, 4/13, 4/14, 4/15, 4/16, 4/17 և հ.4/18

հողամաս

Սիամակ Բոլանդիին սեփականության իրավունքով պատկանող, Բագրևանդի փողոցի հհ.4/1, 4/11, 4/12, 4/13, 4/14, 4/15, 4/16, 4/17 և հ.4/18 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.հ.24072024-01-0268, 29052026-01-0356, 25072024-01-0046, 24072024-01-0297, 25072024-01-0024, 24072024-01-0320, 01082024-01-0332, 24072024-01-0277 և հ.25072024-01-0071 / ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Բագրևանդի փողոց, հ.4/1

01083SCLY8FD

 

8

Արամ Գալստյան

/լիազորված անձ/

Զավեն Պետրոսյան և Գուրգեն Կոստանյան

Ար. Միկոյան փողոց, հ.2/3 և հ.2/7

հողամաս

Զավեն Պետրոսյանին և Գուրգեն Կոստանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ար. Միկոյան փողոցի հ.2/3 և հ.2/7 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.20102022-01-0514 և հ.19062024-01-0335, շին. 247.5քմ/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ար. Միկոյան փողոց, հ.2/3

01083PSJCBRQ

 

9

Կարեն և Գրիգոր Կալաջյաններ, Արմեն Գալաջյան

Վ. Բելինսկու փողոց, հ.37/1

հողամաս

Կարեն և Գրիգոր Կալաջյաններին և Արմեն Գալաջյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Վ. Բելինսկու փողոցի հ.37/1 հասցեում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասի /վկ. հ.21082026-01-0429/ բաժանման հատակագծով առանձնացվող 942.44քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ն. Չեռնիշևսկու փողոց, հ.22/5

010537CENLAL

 

10

Կարեն և Գրիգոր Կալաջյաններ, Արմեն Գալաջյան

Վ. Բելինսկու փողոց, հ.37/1

հողամաս

Կարեն և Գրիգոր Կալաջյաններին և Արմեն Գալաջյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Վ. Բելինսկու փողոցի հ.37/1 հասցեում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասի /վկ. հ.21082026-01-0429/ բաժանման հատակագծով առանձնացվող 79.11քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ն. Չեռնիշևսկու փողոց, հ.22/6

010535U7XVX6

 

11

Տաթևիկ Հովհաննիսյան

/լիազորված անձ/

«ԿԱՍԿԱԴ ԳԱՐԴԵՆՍ» ՍՊԸ, «ՎԻ ԷՅՋ ԱՐ» ՍՊԸ

Գ. Էմինի փողոց, հ.26 և հ.26/1

հողամաս

Անշարժ գույքերի միավորման և բաժնեմասերի սահմանման 17.07.2026թ. հ.4899 պայմանագրով, «ԿԱՍԿԱԴ ԳԱՐԴԵՆՍ» ՍՊԸ-ին և «ՎԻ ԷՅՋ ԱՐ» ՍՊԸ-ին պատկանող, Գ. Էմինի փողոցի հ.26 և հ.26/1 հասցեներում գտնվող հողամասերին տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Էմինի փողոց, հ.26

01063TCDMLBS

 

12

Քաղցրիկ Հովսեփյան և Վահան Վարդանյան

Հ. Շահինյան փողոց, հ.4/1

բնակելի տուն

Քաղցրիկ Հովսեփյանին և Վահան Վարդանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Հ. Շահինյան փողոցի հ.4/1 հասցեում գտնվող 219.53քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.21072017-01-0037, հողամաս 520.0քմ, օժանդակ շինություն 9.38քմ, պարիսպ 2.8քմ/ տրամադրել հասցե՝ Հ. Շահինյան փողոց, հ.4/2

01063RXHQQGS

 

13

Կարեն Սարդարյան

/լիազորված անձ/

Սմբաթ, Անահիտ, Մարիամ և Գարեգին Ղազարյաններ

Միկոյան փողոց, հ.4/1 շենք, հ.17

բնակարան

ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 21.05.2009թ. հ.ԵԱՆԴ 0243/02/09 վճռով հաստատված հաշտության համաձայնությամբ, Սմբաթ, Անահիտ, Մարիամ և Գարեգին Ղազարյաններին անցած՝ Միկոյան փողոցի հ.4/1 շենքի հ.17 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Ար. Միկոյան փողոց, հ.4/1 շենք, բն.17/1

01083AXDFW5B

 

14

Հայկ Ապրեսյան

/լիազորված անձ/

Արտավազդ Ավագյան

Նուբարաշեն Բ այգետարածք, 3-րդ թաղամաս, հ.10

հողամաս

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 08.04.2025թ. հ.ԵԴ2/5453/02/24 վճռով, Արտավազդ Ավագյանին անցած Նուբարաշեն Բ այգետարածքի 3-րդ թաղամասի հ.10 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Նուբարաշեն Բ-3 թաղամաս, հ.10/1

01103ELLJ9MF

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան