ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4189-Ա |
«28» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐՔԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑ Հ.47 ՇԵՆՔ Հ.1 ԱՎՏՈՏՆԱԿ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՐԻԳՈՐ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գրիգոր և Արթուր Պետրոսյանների դիմումը՝ Նորքի 5-րդ փողոց հ.47 շենք, հ.1 ավտոտնակ հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող ավտոտնակի զբաղեցրած (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.05042021-01-0319 վկայական) հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 05042021-01-0319 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2025 թվականի փետրվարի 28-ի N ԴԳ1541, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2025 թվականի փետրվարի 26-ի N ՄՇ/6367, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2025 թվականի մարտի 3-ի N 428/25-1 գրությունները և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու մասին Երևանի քաղաքապետի կողմից տրված հ.01/73841-26 տեղեկանքը:
Քննարկվող հողամասը՝ համաձայն Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գոտում, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 5-րդ գոտում (ծածկագիր՝ 01-009-025-038, ծածկագիրը ներառված է Երևան քաղաքի ավագանու 11.04.2012թ. հ.424-Ն որոշման մեջ, տող` 10871):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-72074-26 եզրակացությունը.
1. Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն` Նորքի 5-րդ փողոց հ.47 շենք, հ.1 ավտոտնակ հասցեում գտնվող, 0.00314հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ բնակելի կառուցապատման:
2. Նորքի 5-րդ փողոց հ.47 շենք, հ.1 ավտոտնակ հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Գրիգոր և Արթուր Պետրոսյաններին պատկանող ավտոտնակի զբաղեցրած 0.00314հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) իրենց՝ տարածագնահատման 5-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 1,849,721 (մեկ միլիոն ութ հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Արթուր և Գրիգոր Պետրոսյանների կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և պայմանագրերի նախապատրաստման համար տեղական վճարները հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև միասնական տեղեկանքը ներկայացնելուց հետո, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողների հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր:
4. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման 2-րդ կետը համարվում է ուժը կորցրած:
5. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի քարտուղարը:
| Տ. Ավինյան |