ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի Հ.3729-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4187-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 31.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4187-Ա

«28» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի Հ.3729-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 620-րդ և 621-րդ հոդվածներով, հաշվի առնելով քաղաքացի Գոհարիկ Ավագյանի՝ ի դեմս ներկայացուցչի 20.03.2026թ. հ.Դ-57651-26 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 11-ի «Կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու, պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հ.3729-Ա որոշումը լրացնել նոր՝ 1.1. և 1.2. կետերով, հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Թույլատրել քաղաքացի Գոհարիկ Ավագյանին (Վարձակալ), Երևանի քաղաքապետի 31.07.2007թ. հ.2545-Ա որոշմամբ վարձակալությամբ իրեն տրամադրված՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Օրբելի փողոցի հ.65/2 հասցեում գտնվող 156.12 քառ.մետր ընդհանուր մակերեսով արտադրական կառույցը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 02.07.2007թ. հ.2245946 վկայական) և նույն հասցեում՝ կառույցի համար առանձնացված 78.06 քառ. մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ հ.812-2007 տրված 15.06.2007թ.) հանձնել ենթավարձակալության։

1.2. Սահմանել, որ.

1) սույն որոշման 1.1. կետում նշված հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի 31.07.2007թ. հ.2545-Ա որոշմամբ 15.06.2007թ. տրված հ.812-2007 գլխավոր հատակագծով.

2) սույն որոշման 1.1. կետում նշված կառույցը և դրա համար առանձնացված հողամասը կարող են տրամադրվել ենթավարձակալության մինչև Երևանի քաղաքապետարանի և քաղաքացի Գոհարիկ Ավագյանի միջև 09.08.2007թ. կնքված և նոտարական կարգով վավերացված (29.08.2007թ. հ.7159)՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վարձակալության հ.Վ-42-2545-Ա պայմանագրի 3-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտը։»:

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան