ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4180-Ա |
«28» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 439-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2026 թվականի օգոստոսի 24-ի N 4968-Ա և 2026 թվականի օգոստոսի 26-ի N 5039-Ա հրամանները՝
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 6-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 439-Ա որոշման հավելվածի 3-ին կետի 1-ին սյունակում` «Իսահակ Ներսիսյան» բառերը փոխարինել «Դավիթ Պետրոսյան» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|