ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2026 թվականի N 1319-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՌԱՆՁԻՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ և 57.1-ին կետերը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն և 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշումներով նախատեսված ծրագրերի իրականացման առանձնահատկությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը սույն որոշման N 1 հավելվածում նշված պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետները սահմանելով նույն հավելվածում յուրաքանչյուր համապատասխան պայմանագրի համար նշված նոր ժամկետներով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված սահմանափակումները՝ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պայմանների պահպանմամբ։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված թույլտվությունը տրամադրվում է պայմանագրային պատասխանատվության կիրառման հետևյալ հատուկ պայմաններով՝
1) պայմանագրով, այդ թվում՝ դրա անբաժանելի մասը կազմող օրացուցային գրաֆիկով, սկզբնապես սահմանված համապատասխան աշխատանքի կատարման ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային օրվանից մինչև սույն որոշման N 1 հավելվածով տվյալ պայմանագրի համար սահմանված նոր ժամկետի ավարտը պայմանագրով նախատեսված տույժի հաշվարկումն ու գանձումը ժամանակավորապես չեն իրականացվում՝ պայմանով, որ կապալառուն մինչև նոր ժամկետի ավարտն ամբողջությամբ և պատշաճ կկատարի համապատասխան պայմանագրով ստանձնած պարտավորությունները և պայմանագրի կատարման արդյունքը համապատասխան պայմանագրով և կիրառելի օրենսդրությամբ նախատեսված պայմաններով ու կարգով կհանձնի պատվիրատուին.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամանակահատվածի համար տույժը վերջնականապես չի հաշվարկվում և չի գանձվում միայն այն դեպքում, երբ կապալառուն սույն որոշման N 1 հավելվածով տվյալ պայմանագրի համար սահմանված նոր ժամկետում ամբողջությամբ և պատշաճ կատարել է համապատասխան պայմանագրով ստանձնած պարտավորությունները և պայմանագրի կատարման արդյունքը համապատասխան պայմանագրով և կիրառելի օրենսդրությամբ նախատեսված պայմաններով ու կարգով հանձնել է պատվիրատուին.
3) պայմանագրով ստանձնած պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարումը, ինչպես նաև պայմանագրի կատարման արդյունքի հանձնումն ու ընդունումը որոշվում են համապատասխան պայմանագրով և կիրառելի օրենսդրությամբ նախատեսված պայմաններով ու կարգով.
4) եթե կապալառուն սույն որոշման N 1 հավելվածով տվյալ պայմանագրի համար սահմանված նոր ժամկետում ամբողջությամբ և պատշաճ չի կատարում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կամ պայմանագրի կատարման արդյունքը համապատասխան պայմանագրով և կիրառելի օրենսդրությամբ սահմանված պայմաններով ու կարգով չի հանձնում պատվիրատուին, ապա սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ տույժի հաշվարկման և գանձման ժամանակավոր չիրականացումը դադարում է, և տույժը հաշվարկվում ու գանձվում է պայմանագրով, այդ թվում՝ դրա անբաժանելի մասը կազմող օրացուցային գրաֆիկով, սկզբնապես սահմանված համապատասխան աշխատանքի կատարման ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային օրվանից՝ պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ, մինչև համապատասխան պարտավորության ամբողջական և պատշաճ կատարումը կամ, եթե պայմանագիրը մինչ այդ լուծվել է, մինչև պայմանագրով և կիրառելի օրենսդրությամբ տույժի հաշվարկման համար սահմանված վերջնական օրը.
5) սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքում տույժը հաշվարկվում է պայմանագրով, այդ թվում՝ դրա անբաժանելի մասը կազմող օրացուցային գրաֆիկով, սկզբնապես սահմանված համապատասխան աշխատանքի կատարման ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային օրվանից։ Սույն որոշման N 1 հավելվածով սահմանված նոր ժամկետը չի փոփոխում տույժի հաշվարկման սկզբնակետը, և տույժի հաշվարկման ժամանակահատվածում ներառվում է նաև սկզբնական ժամկետին հաջորդող առաջին աշխատանքային օրվանից մինչև նոր ժամկետի ավարտն ընկած ամբողջ ժամանակահատվածը.
6) սույն կետով նախատեսված կարգավորումը չի հանգեցնում մինչև պայմանագրի փոփոխությունը ծագած պայմանագրային պատասխանատվության դադարման, վերացման կամ պատվիրատուի՝ դրանից բխող պահանջից հրաժարման։ Տույժը չի հաշվարկվում և չի գանձվում միայն այն դեպքում, երբ կապալառուն սույն որոշմամբ սահմանված նոր ժամկետում ամբողջությամբ և պատշաճ կատարում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները և պայմանագրի կատարման արդյունքը համապատասխան պայմանագրով և կիրառելի օրենսդրությամբ սահմանված պայմաններով ու կարգով հանձնում է պատվիրատուին.
7) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար գանձված, ինչպես նաև կապալառուի կողմից վճարված կամ կապալառուին վճարման ենթակա գումարներից հաշվանցված կամ պահված տույժերի գումարները սույն որոշման ընդունման կամ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման նոր ժամկետ սահմանելու հիմքով վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն։
3. Սույն որոշման հիման վրա պայմանագրում փոփոխություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ՝
1) համապատասխան պայմանագիրը փոփոխության կատարման պահին գործող է, լուծված կամ այլ հիմքով դադարած չէ, և դրանից բխող՝ կապալառուի կողմից կատարման ենթակա պարտավորությունները չեն դադարել.
2) պայմանագրի առարկայի նկատմամբ պատվիրատուի պահանջը պահպանվում է.
3) պայմանագրի կողմը համաձայն է սույն որոշման հիման վրա պայմանագրում առաջարկվող փոփոխությանը։
4. Սույն որոշման հիման վրա պայմանագրում կատարվող փոփոխությամբ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման նոր ժամկետ սահմանվում է սույն որոշման N 1 հավելվածում տվյալ պայմանագրի համար նշված ժամկետը։
5. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագրային փոփոխությունը համապատասխան պայմանագրի կողմի կողմից չընդունվելու կամ չստորագրվելու դեպքում սույն որոշմամբ նախատեսված բացառությունները տվյալ պայմանագրի նկատմամբ չեն կիրառվում, և պայմանագրի կատարումը, ներառյալ պայմանագրային պատասխանատվության միջոցների կիրառումը, շարունակվում է պայմանագրով և գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր պայմաններով։
6. Սահմանել ավարտված շինարարական օբյեկտների ժամանակավոր նպատակային օգտագործման հետևյալ առանձնահատկությունը՝
1) սույն որոշման 7-րդ կետով նախատեսված օբյեկտը մինչև դրա ավարտի և շահագործման փաստագրման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգի ավարտը կարող է ժամանակավորապես օգտագործվել իր նպատակային նշանակությամբ, եթե ապահովված են սույն որոշման 8-րդ կետով սահմանված բոլոր պայմանները և կազմվել ու սույն որոշման 9-րդ կետում նշված բոլոր պարտադիր մասնակիցների կողմից ստորագրվել է օբյեկտի ժամանակավոր նպատակային օգտագործման ենթակա լինելու մասին արձանագրությունը.
2) սույն կետով նախատեսված առանձնահատկությունը կիրառվում է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ.
3) սույն որոշման 7-րդ կետով նախատեսված յուրաքանչյուր օբյեկտի ժամանակավոր նպատակային օգտագործումը կարող է սկսվել սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամանակահատվածում՝ սույն որոշման 8-րդ կետով սահմանված բոլոր պայմաններն ապահովելու և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված արձանագրությունն ստորագրելու պահից, իսկ սույն որոշման 21-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ նույն ենթակետով սահմանված պայմանների պահպանմամբ.
4) օբյեկտի ժամանակավոր նպատակային օգտագործումը դադարում է դրա շահագործման թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից, սակայն ոչ ուշ, քան 2026 թվականի հոկտեմբերի 30-ը.
5) սույն որոշմամբ նախատեսված ժամանակավոր նպատակային օգտագործումը չի հանդիսանում ավարտական ակտի կամ շահագործման թույլտվության ձևակերպում և չի փոխարինում N 596-Ն որոշմամբ նախատեսված ավարտի և շահագործման փաստագրման ընթացակարգերին։
7. Սույն որոշման 6-րդ կետով սահմանված առանձնահատկությունը կիրառվում է սույն որոշման ընդունման օրվա դրությամբ առկա հետևյալ շինարարական օբյեկտների նկատմամբ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման N 1 կամ N 3 հավելվածներում սույն որոշման ընդունման օրվա դրությամբ ընդգրկված դպրոցների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքների գնման պայմանագրերի առարկա հանդիսացող շինարարական օբյեկտների.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշմամբ սահմանված առանձնահատկությունների կիրառմամբ մինչև սույն որոշման ընդունման օրը կազմակերպված գնման գործընթացների արդյունքում կնքված՝ դպրոցների, մանկապարտեզների և կրթահամալիրների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման կամ վերանորոգման աշխատանքների գնման պայմանագրերի առարկա հանդիսացող օբյեկտների։
Սույն կետով սահմանված շրջանակը որոշվում է սույն որոշման ընդունման օրվա դրությամբ և հետագայում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշման հավելվածներում նոր օբյեկտ ներառվելու կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման շրջանակում նոր գնման գործընթաց կազմակերպվելու կամ նոր գնման պայմանագիր կնքվելու հետևանքով չի ընդլայնվում։
8. Սույն որոշման 6-րդ կետով սահմանված առանձնահատկությունը սույն որոշման 7-րդ կետում նշված յուրաքանչյուր օբյեկտի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ դրա ժամանակավոր նպատակային օգտագործումն սկսելու օրվա դրությամբ միաժամանակ՝
1) ավարտված են օբյեկտի անվտանգ և բնականոն նպատակային օգտագործման համար անհրաժեշտ՝ օբյեկտի սահմաններում իրականացվող բոլոր շինարարական և մոնտաժային աշխատանքները.
2) հաստատված նախագծային փաստաթղթերից փաստացի կատարված փոփոխությունները կամ շեղումները, այդ թվում՝ էական շեղումները, արդեն իսկ ամբողջությամբ իրականացված են, և դրանց մասով ժամանակավոր նպատակային օգտագործման ժամանակահատվածում լրացուցիչ շինարարական կամ մոնտաժային աշխատանքների անհրաժեշտություն չկա՝ բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետով նախատեսված արտաքին ինժեներական ենթակառուցվածքներին վերաբերող աշխատանքների.
3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունների կամ շեղումների մասով ավարտված չեն բացառապես դրանց նախագծային, կատարողական, չափագրման, փորձաքննության, համաձայնեցման, համադրման կամ ավարտի և շահագործման փաստագրման համար անհրաժեշտ ընթացակարգերը.
4) ամբողջությամբ ավարտված, փորձարկված և կարգաբերված են նախագծով նախատեսված՝ օբյեկտի սահմաններում գտնվող բոլոր ներքին ինժեներական համակարգերը, ցանցերը, սարքավորումները և հանգույցները, և դրանք ապահովում են օբյեկտի անվտանգ ու բնականոն օգտագործումը.
5) ապահովված են, այդ թվում՝ արտաքին ինժեներական ենթակառուցվածքների ժամանակավոր միացումների հաշվին, օբյեկտի նպատակային օգտագործման համար անհրաժեշտ էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, ջրահեռացումը, ջեռուցումը, օդափոխությունը, հրդեհային պաշտպանության համակարգերի աշխատանքը և, կիրառելիության դեպքում, գազամատակարարումը և այլ անհրաժեշտ ծառայությունները.
6) արտաքին ինժեներական ենթակառուցվածքների մշտական միացումը, արտաքին կայանների կամ ցանցերի վերջնական գործարկումը կամ դրանց վերաբերյալ վերջնական փաստաթղթերի ձևակերպումը կարող են ավարտվել օբյեկտի շահագործման վերջնական փաստագրման ժամանակ, եթե ժամանակավոր նպատակային օգտագործման ամբողջ ընթացքում ապահովված է համապատասխան ծառայությունների՝ ժամանակավոր անվտանգ միացման կամ այլ տեխնիկական լուծման միջոցով անվտանգ, անհրաժեշտ ծավալով և բնականոն մատուցումը.
7) օբյեկտում առկա չեն մարդկանց կյանքի կամ առողջության համար անմիջական վտանգ ստեղծող կամ դրա նպատակային բնականոն օգտագործումը բացառող չավարտված աշխատանքներ կամ տեխնիկական պայմաններ, մասնավորապես՝ ավարտված են օբյեկտի անվտանգ և բնականոն նպատակային օգտագործման համար անհրաժեշտ՝ տվյալ օբյեկտի սահմաններում իրականացվող բոլոր շինարարական, մոնտաժային, ներքին ինժեներատեխնիկական և կարգաբերման աշխատանքները։
9. Սույն որոշման 7-րդ կետով նախատեսված օբյեկտների՝ սույն որոշման 8-րդ կետով սահմանված պայմանների ապահովվածության հիման վրա ժամանակավոր նպատակային օգտագործման ենթակա լինելու մասին արձանագրությունը կազմում և ստորագրում են համապատասխան պայմանագրի պատվիրատուի ներկայացուցիչը, շինարարական աշխատանքները կատարած կապալառուի ներկայացուցիչը, շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող անձը, հեղինակային հսկողություն իրականացնող անձը, նախագծային փաստաթղթերը մշակած անձը՝ եթե վերջինս չի հանդիսանում հեղինակային հսկողություն իրականացնող անձ, փաստացի կատարված փոփոխությունները կրող կառուցվածքներին կամ օբյեկտի սեյսմակայունությանը վերաբերելու դեպքում՝ համապատասխան մասնագիտական եզրակացությունը տրամադրած ճարտարապետը և (կամ) ճարտարագետ-կոնստրուկտորը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը։
Արձանագրությունը ստորագրող յուրաքանչյուր անձ հավաստում է բացառապես իր մասնագիտական կամ պայմանագրային իրավասության սահմաններում իրեն վերաբերող հանգամանքները։
Սույն որոշման 9-րդ կետով նախատեսված արձանագրության կազմման օրվա, ժամի և վայրի մասին պատվիրատուն առնվազն երկու աշխատանքային օր առաջ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է արձանագրությունն ստորագրող պարտադիր մասնակիցներին՝ նրանց տրամադրելով առկա հիմնավորող փաստաթղթերը։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչը մասնակցում է արձանագրության կազմմանը և իր իրավասության սահմաններում հավաստում օբյեկտի նպատակային օգտագործման կազմակերպչական պատրաստականությունը՝ չփոխարինելով տեխնիկական կամ մասնագիտական եզրակացություններ տրամադրող անձանց գնահատականներին։
10. Սույն որոշման 9-րդ կետով նախատեսված արձանագրության մեջ յուրաքանչյուր օբյեկտի վերաբերյալ առնվազն արձանագրվում է՝
1) հաստատված նախագծով նախատեսված և փաստացի կատարված հիմնական աշխատանքների ավարտվածությունը.
2) հաստատված նախագծից փաստացի կատարված փոփոխությունների կամ շեղումների առկայությունը և դրանց ֆիզիկական ավարտվածությունը.
3) այն փաստը, որ ժամանակավոր նպատակային օգտագործման ընթացքում սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունների փաստաթղթավորման նպատակով օբյեկտում լրացուցիչ շինարարական կամ մոնտաժային աշխատանք կատարելու անհրաժեշտություն չկա.
4) օբյեկտի ներքին ինժեներատեխնիկական համակարգերի ամբողջական ավարտվածությունն ու գործունակությունը.
5) արտաքին ինժեներական ենթակառուցվածքների մշտական միացման կամ վերջնական գործարկման ավարտված չլինելու դեպքում՝ կիրառվող ժամանակավոր տեխնիկական լուծումը և համապատասխան մատակարար կազմակերպության գրավոր հավաստման տվյալները.
6) օբյեկտի անվտանգ և բնականոն ժամանակավոր նպատակային օգտագործման հնարավորությունը.
7) մինչև սույն որոշմամբ սահմանված ժամանակավոր նպատակային օգտագործման ժամկետի ավարտը վերջնական փաստաթղթավորման ենթակա աշխատանքների և փաստաթղթերի շրջանակը։
Արձանագրությանը կցվում են սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերում համապատասխան մասնագիտական եզրակացությունները, ինչպես նաև, կիրառելիության դեպքում, արտաքին ինժեներական ենթակառուցվածքների ժամանակավոր միացման վերաբերյալ մատակարար կազմակերպությունների գրավոր հավաստումները։ Սույն որոշման 21-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում արձանագրությամբ առանձին հավաստվում է նաև, որ սույն որոշման 8-րդ կետով սահմանված պայմանները փաստացի ապահովված են եղել համապատասխան օբյեկտի ժամանակավոր նպատակային օգտագործումն սկսելու օրվա դրությամբ՝ նշելով այդ օրը և հավաստման հիմք հանդիսացող փաստաթղթերը։
11. Սույն որոշմամբ նախատեսված ժամանակավոր նպատակային օգտագործման ընթացքում համապատասխան պատվիրատուն, կապալառուն, նախագծողը, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող անձինք պարտավոր են իրենց իրավասության և պայմանագրային պարտականությունների շրջանակներում ապահովել փաստացի կատարված բոլոր աշխատանքների, այդ թվում՝ հաստատված նախագծային փաստաթղթերից շեղմամբ կատարված աշխատանքների ամբողջական փաստաթղթավորումը և N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով օբյեկտի ավարտի և շահագործման վերջնական փաստագրումը:
Փաստաթղթավորումը ներառում է ըստ կիրառելիության՝ փաստացի կատարված աշխատանքների կատարողական չափագրումը, կատարողական փաստաթղթերի ամբողջականացումը, նախագծային փաստաթղթերի համապատասխան փոփոխումը, հեղինակային հսկողություն իրականացնող անձի մասնագիտական դիրքորոշումը, անհրաժեշտ փորձաքննությունները, տեխնիկական և մասնագիտական եզրակացությունները, ինժեներական ենթակառուցվածքների մշտական միացման և գործարկման փաստաթղթերը և N 596-Ն որոշմամբ տվյալ օբյեկտի համար պահանջվող մյուս փաստաթղթերը։
Սույն որոշումը չի կանխորոշում փաստացի կատարված որևէ շեղման՝ N 596-Ն որոշման իմաստով ոչ էական կամ էական լինելու գնահատականը և չի փոխարինում դրա նկատմամբ այդ որոշմամբ սահմանված հետագա ընթացակարգերին։
12. Սույն որոշման 6-րդ կետով նախատեսված ժամանակավոր նպատակային օգտագործումը դադարում է՝
1) տվյալ օբյեկտի շահագործման թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից, կամ՝
2) 2026 թվականի հոկտեմբերի 30-ին՝ եթե մինչև այդ տվյալ օբյեկտի շահագործման թույլտվությունն ուժի մեջ չի մտել։
Ժամանակավոր նպատակային օգտագործման ընթացքում մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող հանգամանքի, օբյեկտի անվտանգ օգտագործումը բացառող թերության կամ սույն որոշման 8-րդ կետով սահմանված պարտադիր պայմաններից որևէ մեկի դադարման դեպքում օբյեկտի ժամանակավոր նպատակային օգտագործումն անհապաղ դադարեցվում է։
13. Սահմանել, որ սույն որոշման 6-12-րդ կետերի կիրառումը՝
1) չի հանդիսանում շինարարական աշխատանքների կամ համապատասխան գնման պայմանագրի կատարման արդյունքի վերջնական հանձնում-ընդունում.
2) չի հավաստում կապալառուի կողմից պայմանագրային պարտավորությունների ամբողջական կամ պատշաճ կատարումը.
3) չի հանդիսանում կատարված աշխատանքների վերջնական հաշվարկի կամ վճարման ինքնուրույն հիմք.
4) չի համարվում հաստատված նախագծային փաստաթղթերից առկա որևէ շեղման համաձայնեցում, օրինականացում կամ վերջնական փաստագրում.
5) չի ազատում կապալառուին, նախագծողին, տեխնիկական կամ հեղինակային հսկողություն իրականացնող անձանց օրենքով կամ պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից.
6) չի սահմանափակում պատվիրատուի իրավունքը՝ պահանջելու փաստաթղթերի ամբողջականացում, նախագծային լուծումների համապատասխանեցում, թերությունների վերացում, տույժեր կամ վնասների հատուցում կամ կիրառելու օրենքով և պայմանագրով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ։
14. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին սույն որոշման N 2 հավելվածում նշված գնման պայմանագրերը լուծել կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ սույն որոշման 15-20-րդ կետերով սահմանված պայմաններով և կարգով։
15. Սահմանել, որ սույն որոշման 14-րդ կետով նախատեսված՝ պայմանագրերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու վերաբերյալ պատվիրատուի առաջարկը ներառում է հետևյալ պայմանները՝
1) պատվիրատուն լուծվող պայմանագրերի նկատմամբ հաշվարկված որակավորման ապահովումները վերադարձնում է կապալառուին պայմանագրերը լուծվելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պայմանագրի ապահովումները վերադարձնում է պայմանագրերը լուծելուն հաջորդող օրվանից 365 օրացուցային օրը (երաշխիքային ժամկետ) լրանալուց հետո՝ քսան աշխատանքային օրվա ընթացքում։ Լուծվող պայմանագրերի այն դրույթները, որոնք վերաբերում են պայմանագրի ապահովման գործողությանը և շինարարական աշխատանքների կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ եկած կատարված աշխատանքների թերությունների վերացմանը, համարվում են լուծված երաշխիքային ժամկետի ավարտման օրը.
2) լուծվող պայմանագրերի շրջանակում կապալառուին հատկացված և չմարված կանխավճարների գումարները կապալառուն վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սույն որոշման 16-րդ կետով նախատեսված ժամկետում, իսկ կանխավճարի ապահովումները վերադարձվում են կապալառուին կանխավճարն ամբողջությամբ մարվելուց կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3) լուծվող պայմանագրերով նախատեսված օբյեկտների շինարարական հրապարակների պահպանությունն ու անվտանգությունն ապահովում է կապալառուն՝ մինչև նոր կապալառուի կամ կապալառուների հետ կնքված պայմանագրի շրջանակում աշխատանքները մեկնարկելու օրը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի լուծման օրվանից հաշված 90 օրացուցային օր։ Լուծվող պայմանագրերով նախատեսված օբյեկտների շինարարական հրապարակներն ընդունում և նոր կապալառուին է հանձնում պատվիրատուն։ Շինարարական հրապարակի հանձնման գործընթացի ժամկետը չի կարող գերազանցել 10 օրացուցային օրը.
4) կապալառուն, իսկ կոնսորցիումի դեպքում՝ կոնսորցիումի յուրաքանչյուր անդամ, պարտավորվում է պայմանագիրը լուծվելուն հաջորդող երեք տարվա ընթացքում չմասնակցել «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «գ», «դ», «ե», «զ» և «է» պարբերություններով նախատեսված պատվիրատուների կարիքների համար կազմակերպվող գնման ընթացակարգերին՝ ներառյալ համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումի կազմում՝ որպես դրա մասնակից) կամ որպես ենթակապալառու կամ կատարող հանդես գալու կամ պայմանագիր կնքած կապալառուին ծառայություններ մատուցելու միջոցով։
16. Կապալառուն սույն որոշման 15-րդ կետով սահմանված պայմաններով պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրն ստորագրում և, սույն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում, կանխավճարի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու անդորրագիրը պատվիրատուին ներկայացնում է պատվիրատուի ծանուցման մեջ նշված ժամկետում, որը չի կարող պակաս լինել տասը աշխատանքային օրվանից։ Պատվիրատուն համաձայնագիրը կնքում է կանխավճարի վերադարձի պարտավորության առկայության դեպքում՝ համապատասխան անդորրագիրը, իսկ այդպիսի պարտավորության բացակայության դեպքում՝ կապալառուի ստորագրած համաձայնագիրն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ կանխավճարի վերադարձի դեպքում գանձապետական համակարգի միջոցով ստուգելով անդորրագրի իսկությունը։ Կնքվող համաձայնագրով սահմանվում է, որ համաձայնագրով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ մտնելու օրվանից համապատասխան պայմանագիրը համարվում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ լուծված՝ բացառությամբ սույն որոշման 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ պայմանագրի ապահովման գործողությանը և կատարված աշխատանքների թերությունների վերացմանը վերաբերող դրույթների, որոնք համարվում են լուծված երաշխիքային ժամկետի ավարտման օրը։
17. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին մինչև սույն որոշման 16-րդ կետով նախատեսված համաձայնագրերի կնքումը՝ պայմանագրերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու վերաբերյալ պատվիրատուի առաջարկը կապալառուի կողմից ստանալուց հետո, լուծվող պայմանագրերի շրջանակում անավարտ աշխատանքների ուսումնասիրության և հաշվարկման արդյունքում, եթե առկա են ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված այնպիսի աշխատանքներ, որոնք պատշաճ կատարված են և ենթակա են ընդունման, սակայն դրանց վերաբերյալ նախկինում կատարողական փաստաթղթեր չեն ներկայացվել և վճարում չի կատարվել, պայմանագրով սահմանված կարգով ընդունել այդ աշխատանքները և դրանց դիմաց կատարել վճարումներ՝ առանց այդ աշխատանքների մասով տույժերի հաշվարկման։
Սույն կետով նախատեսված աշխատանքների ընդունումը և վճարումը չեն հանդիսանում պայմանագրով նախատեսված այլ պարտավորությունների պատշաճ կատարման հաստատում և չեն հանգեցնում պայմանագրի այլ խախտումների համար մինչև այդ ծագած կամ կիրառման ենթակա պայմանագրային պատասխանատվության վերացմանը կամ պատվիրատուի համապատասխան պահանջներից հրաժարմանը։
18. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ համաձայնագիր կնքած կապալառուի, իսկ կոնսորցիումի դեպքում՝ դրա յուրաքանչյուր անդամի տվյալները՝ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը և նոր գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման վերջնաժամկետը, համաձայնագիրը կնքելուն հաջորդող աշխատանքային օրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով։
19. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում նշված պայմանագրերը կողմերի փոխադարձ համաձայնությամբ լուծելը հիմք չէ մինչև պայմանագրի լուծման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը գանձված, վճարված, ինչպես նաև կապալառուին վճարման ենթակա գումարներից հաշվանցված կամ պահված տույժերի և պայմանագրային պատասխանատվության այլ գումարների վերահաշվարկման, նվազեցման կամ վերադարձման համար։
20. Սահմանել, որ սույն որոշման 15-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պայմանը ներառվում է նույն ենթակետում նշված պատվիրատուների կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերի հրավերներում, իսկ պայմանին չբավարարող մասնակիցների հայտերը գնահատվում են հրավերի պահանջներին անհամապատասխան և մերժվում են՝ բացառությամբ այն դեպքի, երբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառված կազմակերպությունը մասնակցի կողմից առաջարկվում է որպես ենթակապալառու կամ կատարող։ Այդ դեպքում մասնակցին տրվում է հայտը շտկելու հնարավորություն։ Սույն կետում նշված պայմանին չբավարարող հայտի մերժումը, բացառությամբ ենթակապալառուի կամ կատարողի մասով արձանագրված անհամապատասխանությունը չշտկելու դեպքի, չի համարվում գնման ընթացակարգի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում։ Սույն կետի պայմանը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարգով ենթակապալառուի կամ կատարողի փոխարինման դեպքում։
21. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-5-րդ կետերի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը N 1 հավելվածում նշված պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա.
2) սույն որոշման 6-13-րդ կետերի գործողությունը տարածվում է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած՝ սույն որոշման 7-րդ կետով նախատեսված օբյեկտների ժամանակավոր նպատակային օգտագործման հետ կապված հարաբերությունների վրա՝ պայմանով, որ համապատասխան օբյեկտի նկատմամբ դրա ժամանակավոր նպատակային օգտագործումն սկսելու պահին փաստացի ապահովված են եղել սույն որոշման 8-րդ կետով սահմանված պարտադիր պայմանները, և դրանց առկայությունը հավաստվել է սույն որոշման 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված արձանագրությամբ ու դրան կից փաստաթղթերով.
3) սույն որոշման 14-20-րդ կետերի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը N 2 հավելվածում նշված պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա։
22. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
04.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 3-ի N 1319-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարական պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման նոր ժամկետների
|
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը |
Կապալառու կազմակերպության անվանումը |
Պայմանագրի համարը, ամսաթիվը |
Նոր ժամկետ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. |
ՀՀ Տավուշի մարզի Դովեղի միջնակարգ դպրոց |
«ՊՐՈՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀՄԱԱՇՁԲ-25/4 20.06.2025 |
25-12-2026 |
|
2. |
«Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ |
«ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆ ՔՈՆՍՏՐԱԿՇՆ» ՍՊԸ և Բիդեք ՍՊԸ կոնսորցիում |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-22/3 19.10.2022 |
15-10-2026 |
|
3. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ |
«Քյավառ սերվիս» ՍՊԸ և «Գրիգորյան Շին» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-23/27 04.12.2023 |
25-12-2026 |
|
4. |
ՀՀ Շիրակի մարզի «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մարզադահլիճ |
«ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆ ՔՈՆՍՏՐԱԿՇՆ» ՍՊԸ և Բիդեք ՍՊԸ կոնսորցիում |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-25/9 21.08.2025 |
20-12-2026 |
|
5. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղ Աղբերքի Շատջրեքի միջնակարգ դպրոց |
«ԼԵԳԵՆԴ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ և «Վաղժան» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/27 31.10.2025 |
15-10-2026 |
|
6. |
«Երևանի Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոց» ՊՈԱԿ |
«Սոլիդ-Քոնսթրաքշն» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/31, 15․12․2025 |
01-12-2026 |
|
7. |
ՀՀ Արագածոտնի մարզի Կաքավաձորի միջնակարգ դպրոց |
«Բիդեք» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/4, 09.09.2025 |
15-10-2026 |
|
8. |
ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց |
«Վաղժան» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/7, 10.09.2025 |
15-10-2026 |
|
9. |
ՀՀ Արագածոտնի մարզի Աղձքի միջնակարգ դպրոց |
«Մոնոլիտ Գրուպ» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/6, 09.09.2025 |
15-10-2026 |
|
10. |
ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի միջնակարգ դպրոց |
«Բիդեք» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/3, 21.08.2025 |
15-10-2026 |
|
11. |
ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Մելիքգյուղի միջնակարգ դպրոց |
«Բիդեք» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/2, 21.08.2025 |
15-10-2026 |
|
12. |
ՀՀ Սյունիքի մարզի գ․Գորայքի միջնակարգ դպրոց |
«Եվրոստրոյ» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/26, 13.10.2025 |
15-10-2026 |
|
13. |
ՀՀ Սյունիքի մարզի գ․Ախլաթյանի միջնակարգ դպրոց |
«Սիսիանի (Նոր Բակ) Նորոգշին» ԲԲԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/24, 24.10.2025 |
15-10-2026 |
|
14. |
ՀՀ Վայոց ձորի մարզի գ. Չիվայի միջնակարգ դպրոց |
«Բիդեք» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ-25/1, 02.07.2025 |
15-10-2026 |
|
15. |
Ա. Հովհաննիսյանի անվան հմ. 194 հիմնական դպրոց |
«ՄԱՐԿՈ ԳՐՈՒՊ 7» ՍՊԸ և«123» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 25/10 10.09.2025 |
15-10-2026 |
|
16. |
Երնջատափի Ե. Չարենցի անվան միջնակարգ դպրոց |
«Հարությունյան Շին Գրուպ» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 25/8 05.09.2025 |
15-10-2026 |
|
17. |
«Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ |
«Սատանի կամուրջ» ՍՊԸ և «123» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 25/5 11.09.2025 |
15-10-2026 |
|
18. |
ՀՀ Լոռու մարզի «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
«Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ- 21/12, 08.06.2022 |
20-12-2026 |
|
19. |
ՀՀ Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց |
«Ալ-ՄԱՍՔԱ» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 25/23, 27.10.2025 |
15-10-2026 |
|
20. |
ՀՀ Սյունիքի մարզի գ. Քարաշենի միջնակարգ դպրոց |
«123» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 25/25 23.10.2025 |
15-10-2026 |
|
21. |
Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց |
«Զեթ-Պրոֆիլ» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ- 21/10 17.02.2022 |
01-11-2026 |
|
22. |
Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ |
«Զեթ-Պրոֆիլ» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 20/1 30․11․2020 |
15-10-2026 |
|
23. |
Լուսաղբյուր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր- մանկապարտեզ |
«Կիր-Քար» ՍՊԸ և «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ- 23/25 10․11․2023 |
20-12-2026 |
|
24. |
Հովտամեջի միջնակարգ դպրոցի վերանորոգում |
«Բիդեք» ՍՊԸ |
ՀՀՔԿ-ՀԲՄԱՇՁԲ- 25/9 21․08․2025 |
15-10-2026 |
|
25. |
ՀՀ Տավուշի մարզի «Կողբի ԲԱ» ՀՈԱԿ |
«Ամիրաղյան Ունիվերսալ Գրուպ» ՍՊԸ և «Խաչմիշշին» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/1 20․06․2025 |
20-10-2026 |
|
26. |
ՀՀ Շիրակի մարզի «Պեմզաշենի ԱԿ» ՊՈԱԿ |
«Գոհարիկ» ՍՊԸ |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/5-1 10.06.2025 |
21-09-2026 |
|
27. |
ՀՀ Արմավիրի մարզի «Լենուղու ԲԱ» ՀՈԱԿ |
«Լիլանարմ» ՍՊԸ |
ՀՏԶՀ-ԱԲՄ-ԱՇՁԲ-2025/9-2 04․08․2025 |
23-10-2026 |
|
28. |
ՀՀ Լոռու մարզի Հարթագյուղ բնակավայրի կրթահամալիր |
«Շինվեկտոր» ՍՊԸ և «Գայսաթ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԴԲՄ- ԱՇՁԲ-2024/44-2-4 31․05․2024 |
25-11-2026 |
|
29. |
ՀՀ Լոռու մարզի Նորաշեն բնակավայրի կրթահամալիր |
24-11-2026 | ||
|
30. |
ՀՀ Լոռու մարզի Լորուտի կրթահամալիր |
«Շինվեկտոր» ՍՊԸ և «Գայսաթ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԴԲՄ- ԱՇՁԲ-2024/46-1 10․05․2024 |
05-12-2026 |
|
31. |
ՀՀ Շիրակի մարզի Բյուրակնի կրթահամալիր |
«Ալգարե» ՍՊԸ, «Բրավերկ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԴԲՄ- ԱՇՁԲ-2024/47/3 14․05․2024 |
05-11-2026 |
|
32. |
ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի կրթահամալիր |
«ՄԿ Բիլդինգ» ՍՊԸ և Կապանի «Նորոգշին» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԴԲՄ- ԱՇՁԲ-2024/47/4 14․05․2024 |
20-11-2026 |
|
33. |
ՀՀ Շիրակի մարզի Հայրենյացի կրթահամալիր |
«Անդրեաս և Ընկերներ» ՓԲԸ և «Բրավերկ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԴԲՄ- ԱՇՁԲ-2024/100 18․10․2024 |
05-12-2026 |
|
34. |
ՀՀ Լոռու մարզի Միխայելովկայի կրթահամալիր |
«Ռաֆ-Օջախ» ՍՊԸ և «Օ Փիեռ Գրուպ Ունիվերսալ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԴԲՄ- ԱՇՁԲ-2024/49-1 14․05․2024 |
22-11-2026 |
|
35. |
ՀՀ Սյունիքի մարզի Շաքիի կրթահամալիր |
«Արտ Պլաս» ՍՊԸ |
ՀՏԶՀ-ԴԲՄ- ԱՇՁԲ-2024/49-3 14․05․2024 |
05-12-2026 |
|
36. |
ՀՀ Արագածոտնի մարզի Ճարճակիսի կրթահամալիր |
«Ճանշին Գրուպ» ՓԲԸ |
ՀՏԶՀ-ԴԲՄ- ԱՇՁԲ-2024/52 31․05․2024 |
20-11-2026 |
|
37. |
ՀՀ Լոռու մարզի Կաթնառատի կրթահամալիր |
«Ռաֆ-Օջախ» ՍՊԸ և «Օ Փիեռ Գրուպ Ունիվերսալ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԴԲՄ- ԱՇՁԲ-2024/54-1 12․08․2024 |
05-12-2026 |
|
38. |
ՀՀ Շիրակի մարզի Քարաբերդ բնակավայրի մանկապարտեզ |
«Բիլդր Քնսթրաքշն» ՍՊԸ և «Բիդեք» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ՄԲՄ- ԱՇՁԲ-2024/2 21․02․2025 |
25-10-2026 |
|
39. |
ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ բնակավայրում ՀՀ Շիրակի մարզի Նոր Կյանք բնակավայրի մանկապարտեզի լրամշակում /ընդլայնում/ և տեղակապում |
«Բիդեք» ՍՊԸ |
ՀՏԶՀ-ՄԲՄ- ԱՇՁԲ-2025/1 14․05․2025 |
15-11-2026 |
|
40. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Արեգունու կրթահամալիր |
«Եվրոպա» ՍՊԸ |
ՀՏԶՀ-ԴԲՄ- ԱՇՁԲ-2024/48-1 10․05․2024 |
31-10-2026 |
|
41. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Կախակնի կրթահամալիր |
31-10-2026 | ||
|
42. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի գ. Փոքր Մասրիկի կրթահամալիր |
31-10-2026 | ||
|
43. |
ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի գոյություն ունեցող ջրի մաքրման կայանի հիմնանորոգում, լրացուցիչ նոր կայանի կառուցում |
«Երվադա»ՍՊԸ |
ՋԲՄ-ԱՇՁԲ-2022/3/2 11.03.2022 |
31-08-2027 |
|
44. |
ՀՀ Արմավիրի մարզի «Վարդանաշենի ԲԱ» ՀՈԱԿ-ի կառուցում |
«ՔԱՆՔԱՐՇԻՆ» ՍՊԸ և «ԱՐՏ ՊԼԱՍ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/4 16.06.2025 |
10-12-2026 |
|
45. |
ՀՀ Արմավիրի մարզի «Տանձուտի ԲԱ» ՀՈԱԿ-ի կառուցում |
«ՔԱՆՔԱՐՇԻՆ» ՍՊԸ և «ԱՐՏ ՊԼԱՍ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/4 16.06.2025 |
10-12-2026 |
|
46. |
ՀՀ Արմավիրի մարզի «Խանջյանի ԲԱ» ՀՈԱԿ-ի կառուցում |
«ՔԱՆՔԱՐՇԻՆ» ՍՊԸ և «ԱՐՏ ՊԼԱՍ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/4 16.06.2025 |
10-12-2026 |
|
47. |
ՀՀ Արմավիրի մարզի «Ջրառատի ԲԱ» ՀՈԱԿ-ի կառուցում |
«Էլա Շին» ՍՊԸ և «Լիլանարմ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/3 30.06.2025 |
10-12-2026 |
|
48. |
ՀՀ Արմավիրի մարզի «Գայի ԲԱ» ՀՈԱԿ-ի կառուցում |
«Էլա Շին» ՍՊԸ և «Լիլանարմ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/3 30.06.2025 |
10-12-2026 |
|
49. |
ՀՀ Արարատի մարզի «Այգեստանի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի կառուցում |
«Շահարտ» ՍՊԸ և «Բլեսկ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/2 19.06.2025 |
10-12-2026 |
|
50. |
ՀՀ Արարատի մարզի «Դիմիտրովի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի կառուցում |
«Շահարտ» ՍՊԸ և «Բլեսկ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/2 19.06.2025 |
10-12-2026 |
|
51. |
ՀՀ Արարատի մարզի «Դվինի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի կառուցում |
«Շահարտ» ՍՊԸ և «Բլեսկ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/2 19.06.2025 |
10-12-2026 |
|
52. |
ՀՀ Տավուշի մարզի «Այրումի ԳԲԱ» ՊՈԱԿ-ի կառուցում |
«ՕԼԻՄՊ ՇԻՆ» ՍՊԸ և «ԼԻԼԱՆԱՐՄ» կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/8 23.07.2025 |
10-12-2026 |
|
53. |
ՀՀ Շիրակի մարզի «Ախուրիկի ԲԱ» ՊՈԱԿ-ի կառուցում |
«ԼԵՆՃԱՆՇԻՆ» ՍՊԸ, «Մ․ Լամբարյան» ՍՊԸ, «Ախուրյանի Կոոպշին» ՍՊԸ, «ԷԼԻՏ ԱՐՄԱՆ ՇԻՆ» ՍՊԸ ՀԳ |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/5-2 10.06.2025 |
10-12-2026 |
|
54. |
ՀՀ Շիրակի մարզ Հացիկի բժշկական ամբուլատորիայի կառուցում |
«Արտֆլոր» ՍՊԸ |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/16 05.09.2025 |
10-12-2026 |
|
55. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ծակքարի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի կառուցում |
«ՀԱՅԿ և ՆՈՐԻԿ» ՍՊԸ, «ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ, «ԳԱՅՍԱԹ» ՍՊԸ և «ՀԻԴՐՈԳԵՈՇԻՆ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/6-1 16.06.2025 |
10-12-2026 |
|
56. |
ՀՀ Կոտայքի մարզի «Ձորաղբյուրի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի կառուցում |
«Ավագ Շին 1» ՍՊԸ, «ԵՂՎԱՐԴՇԻՆ» ԲԲԸ և «ՏՐԱՆՍՈՒՆԻՎԵՐՍԱԼ» ՓԲԸ Կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/6-2 16.06.2025 |
10-12-2026 |
|
57. |
ՀՀ Լոռու մարզի «Մեծավանի ԱԿ» ՊՈԱԿ-ի կառուցում |
«Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Արտեզիա» ՍՊԸ և «Բլեսկ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/7-2 16.07.2025 |
10-12-2026 |
|
58. |
ՀՀ Սյունիքի մարզի «Անգեղակոթի ԲԱ» ՊՈԱԿ-ի կառուցում |
«Ասֆալտ Քոնսթրաքշն» ՍՊԸ, «Արտեզիա» ՍՊԸ և «Բլեսկ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/7-2 16.07.2025 |
10-12-2026 |
|
59. |
ՀՀ Լոռու մարզի Վահագնիի բժշկական ամբուլատորիայի կառուցում |
«ՕԼԻՄՊ ՇԻՆ» ՍՊԸ և «ԼԻԼԱՆԱՐՄ» կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/13-2 11.08.2025 |
10-12-2026 |
|
60. |
Մաստարայի բժշկական ամբուլատորիայի կառուցում |
ԲԼԵՍԿ ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/14-1 18.09.2025 |
10-12-2026 |
|
61. |
ՀՀ Սյունիքի մարզի Իշխանասարի միջնակարգ դպրոցի կառուցում |
«Արմեն-Շին» ՍՊԸ և «Արամե» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԴԲՄ- ԱՇՁԲ-2024/66-1 06․09․2024 |
15-11-2026 |
|
62. |
ՀՀ Տավուշի մարզի «Գետահովիտի ԱԱՊԿ» ՊՈԱԿ |
«Դուստր Մարգարիտա» ՍՊԸ և «Զեթ Պրոֆիլ» ՍՊԸ կոնսորցիում |
ՀՏԶՀ-ԱԲՄ- ԱՇՁԲ-2025/7-1 16․07․2025 |
15-11-2026 |
|
63. |
ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիանի ԲԿ» ՓԲԸ կառուցում |
«Արտ-Պլաս» ՍՊԸ |
ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ- 2021/3 29.07.2021 |
01-11-2026 |
|
64. |
ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ վերակառուցում |
«Էն Շին» ՍՊԸ |
ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ- 2021/5 08.02.2021 |
01-09-2027 |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
04.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի սեպտեմբերի 3-ի N 1319-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԿՈՂՄԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե
|
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը |
Պայմանագրի համարը |
Կնքման ամսաթիվը |
Կապալառու |
|
1. |
Ապարան համայնքի Մելիքգյուղ բնակավայրում 75 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման աշխատանքներ |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-25/2 |
07.05.2025 թ. |
«Օ Փիեռ Գրուպ Ունիվերսալ» ՍՊԸ և «Ռաֆ-Օջախ» ՍՊԸ կոնսորցիում |
|
2. |
Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրում 75 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման աշխատանքներ |
ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-25/1 |
07.05.2025 թ. |
«Օ Փիեռ Գրուպ Ունիվերսալ» ՍՊԸ և «Ռաֆ-Օջախ» ՍՊԸ կոնսորցիում |
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ
|
NN ը/կ |
Օբյեկտի անվանումը |
Պայմանագրի համարը |
Կնքման ամսաթիվը |
Կապալառու |
|
1. |
Արմավիրի մարզի Մուսալեռի բժշկական ամբուլատորիայի կառուցում |
ՀՏԶՀ-ԱԲՄ-ԱՇՁԲ-2025/10-1 |
12.08.2025 թ. |
«Լեգենդ Քնսթրաքշն» ՍՊԸ և «Վաղժան» ՍՊԸ կոնսորցիում |
|
2. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկի բժշկական ամբուլատորիայի կառուցում |
ՀՏԶՀ-ԱԲՄ-ԱՇՁԲ-2025/11-2 |
04.08.2025 թ. |
«Լեգենդ Քնսթրաքշն» ՍՊԸ և «Վաղժան» ՍՊԸ կոնսորցիում |
|
3. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշենի բժշկական ամբուլատորիայի կառուցում |
ՀՏԶՀ-ԱԲՄ-ԱՇՁԲ-2025/11-2 |
04.08.2025 թ. |
«Լեգենդ Քնսթրաքշն» ՍՊԸ և «Վաղժան» ՍՊԸ կոնսորցիում |
|
4. |
ՀՀ Արարատի մարզի Այգավանի բժշկական ամբուլատորիայի կառուցում |
ՀՏԶՀ-ԱԲՄ-ԱՇՁԲ-2025/12-1 |
04.08.2025 թ. |
«Լեգենդ Քնսթրաքշն» ՍՊԸ և «Վաղժան» ՍՊԸ կոնսորցիում |
|
5. |
ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանքի բժշկական ամբուլատորիայի կառուցում |
ՀՏԶՀ-ԱԲՄ-ԱՇՁԲ-2025/12-1 |
04.08.2025 թ. |
«Լեգենդ Քնսթրաքշն» ՍՊԸ և «Վաղժան» ՍՊԸ կոնսորցիում |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
04.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|