ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«01» սեպտեմբերի 2026 թվական ք. Երևան |
N 2066-Ա |
«ԷԼՏԵՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 295-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով «ԷԼՏԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2026 թվականի հուլիսի 30-ին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (այսուհետ՝ Նախարարություն) ներկայացված հայտը, հայտին կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն հայտի՝ 2026 թվականի հուլիսի 31-ին ներկայացված գրությունը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի օգոստոսի 12-ի N 1877-Ա հրամանով ստեղծված փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը, համաձայն որի՝ «ԷԼՏԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող գործունեությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված ռազմական նշանակության արտադրանքի անվանացանկի ՌՆ 3-րդ և ՌՆ 4-րդ կետերով սահմանված պարամետրերին, շահագրգիռ մարմինների դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի սեպտեմբերի 1-ի N 27 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ԷԼՏԵՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ ԹԱՂԱՄԱՍ ՄԱՌԻ Փ. 6/11 ԲՆ., գործունեության իրականացման վայրը՝ Ք․ ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ-ՆՈՐՔ, ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑ 45/5 ԱՐՏԱԴՐԱՄԱՍ) տրամադրել ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության լիցենզիա՝ անժամկետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված ցանկի ՌՆ 1-ի, ՌՆ 2-ի, ՌՆ 5-ի, ՌՆ 9-ի, ՌՆ 10-ի, ՌՆ 11-ի, ՌՆ 15-ի, ՌՆ 17-ի, ՌՆ 20-ի, ՌՆ 21-ի և լիցենզիայի ներդիր՝ ՌՆ 3-ի և ՌՆ 4-ի արտադրության համար:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
Դ. ԹադևոսՅԱՆ |