ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ
ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«01» սեպտեմբերի 2026 թվական ք. Երևան |
N 2064-Ա |
«ՉԻՆԱՐ ԹԵՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ մասերով, «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 295-Ն որոշման հավելվածի 4-րդ կետով, հիմք ընդունելով «ՉԻՆԱՐ ԹԵՔ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2026 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ներկայացված ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության լիցենզիա ստանալու հայտը, կից փաստաթղթերը, ի լրումն 2026 թվականի օգոստոսի 17-ին, 18-ին և 21-ին ներկայացված գրությունները, շահագրգիռ մարմինների դիրքորոշումները, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի սեպտեմբերի 1-ի N 28 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ՉԻՆԱՐ ԹԵՔ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ ԵՐԵՎԱՆ, Հ.ՀԱԿՈԲՅԱՆ Փ., 3, 4 ՄՍՆ., ՇԵՆՔ, 2-ՐԴ 1 և գործունեության իրականացման վայրը՝ ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ ՆՈՐՔ, ԱՐ. ՄԻԿՈՅԱՆ ՓՈՂՈՑ 15) տրամադրել ռազմական նշանակության արտադրանքի արտադրության գործունեության լիցենզիա՝ անժամկետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված ցանկի ՌՆ 10-ի և ՌՆ 20-ի արտադրության համար:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:
|
|
Դ. ԹադևոսՅԱՆ |