ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
|
ԹԻՎ 7477-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ» ՄՊԳ 105 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 6-րդ և 8-րդ մասերի, և հիմք ընդունելով «ԿՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մասնավոր պահնորդական գործունեության» ՄՊԳ 105 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին դիմումը․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ Կասեցնել «ԿՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Մասնավոր պահնորդական գործունեության» ՄՊԳ 105 լիցենզիայի գործողությունը՝ մինչև 2027 թվականի սեպտեմբերի 1-ը։
2․ ՀՀ ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա․Թևոսյանին՝ որոշման մասին հայտնել «ԿՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենին։
|
9/3/2026 |
|