ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1310-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2026 թվականի N 1310-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Քանաքեռ-Զեյթուն Կ․ Ուլնեցու փողոց 31 շենք հասցեում գտնվող 9,489,634․0 դրամ սկզբնական արժեքով 108 քառ․ մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը և 0,2433 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 01-012-0334-0013-003, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05092017-01-0116, այսուհետ՝ անշարժ գույք) անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին (գրանցման համար՝ 222․160․02351/2000-09-13, այսուհետ՝ հիմնադրամ) կանոնադրական գործառույթներին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել 2024 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 56/0024 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ անշարժ գույքի հանձնումը կիրականացվի համաձայնագրի կնքման օրվանից սկսած մեկամսյա ժամկետում, համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ