ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2026 թվականի N 1314-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 800-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 800-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման 2․2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-րդ կետով՝
«2.3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հավելվածի 3.3-րդ կետում նշված ժամկետում արտահանված ջերմատնային արտադրության առանձին ապրանքների համար փոխհատուցման տրամադրման նպատակով մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։».
2) որոշման 3-րդ և որոշման հավելվածի 2-րդ կետերում «սեպտեմբերի» բառը փոխարինել «հոկտեմբերի» բառով.
3) որոշման հավելվածի՝
ա. 3․2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.3-րդ կետով՝
«3.3. Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ԱՏԳ ԱԱ 0810 10 000 0 ծածկագրին դասվող ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 ՀՀ դրամ.
2) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 ՀՀ դրամ.
3) ԱՏԳ ԱԱ 0702 00 000 ծածկագրին դասվող չերրի տեսակի լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
4) ԱՏԳ ԱԱ 0709 60 100 կամ ԱՏԳ ԱԱ 0709 60 990 0 ծածկագրերին դասվող պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 ՀՀ դրամ.
5) ԱՏԳ ԱԱ 0709 60 100 ծածկագրին դասվող պալերմո տեսակի պղպեղի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ.
6) ԱՏԳ ԱԱ 0709 30 000 0 ծածկագրին դասվող սմբուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.
7) ԱՏԳ ԱԱ 0603 ծածկագրին դասվող ծաղիկի յուրաքանչյուր 1 հատի համար 50 ՀՀ դրամ։»,
բ․ 8-րդ կետի 2-րդ և 2․1-ին ենթակետերը «3․2-րդ» բառերից հետո լրացնել «կամ 3.3-րդ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված դրույթը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|