ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1296-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2026 թվականի N 1296-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 181-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման, փորձաշրջանի սահմանման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշման՝

1) 3-րդ կետը «արդյունքում» բառից առաջ լրացնել «և դրա» բառերով.

2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

«4. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված «լիազոր մարմին» հասկացությունը մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում 2027 թվականի սեպտեմբերի 1-ից սկսած վերաբերելի է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին:».

3) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կամ մարզպետի աշխատակազմի կամ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ լիազոր մարմին) համապատասխան ստորաբաժանումը, ըստ ենթակայության, տվյալ հաստատության տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից հաշված՝ առավելագույնը 55 աշխատանքային օր առաջ, բայց ոչ պակաս, քան 50 աշխատանքային օր առաջ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (այսուհետ՝ հարթակ) հայտարարում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ, որը բաղկացած է 3 փուլից՝ հավակնորդների հայտերի ընդունում, զարգացման ծրագրի փորձաքննություն և հարցազրույցի անցկացում (հարցազրույցի անցկացման օրվա և ժամի մասին հավակնորդը ծանուցվում է հարթակում):»,

բ. 6-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող և «Կրթության մասին» օրենքի 40.1.-ին հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը.»,

գ. 8-րդ կետում «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում (այսուհետ՝ հարթակ)» բառերը փոխարինել «հարթակում» բառով,

դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Հավակնորդը մասնակցության հայտը և սույն կարգի 12-րդ կետով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է հարթակի միջոցով՝ հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:»,

ե. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը հարթակում ներբեռնում է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով՝ համաձայն N 2 ձևի.

2) անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը.

3) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) բնօրինակի տեսաներածված տարբերակը.

4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ նաև՝ նախարար) 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան՝ տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը.

5) սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 3 հանդիպումների արձանագրությունները, որոնք հավակնորդը ներկայացնում է մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը.

6) ինքնակենսագրություն` համաձայն N 3 ձևի.

7) 3x4 չափի լուսանկար.

8) զինվորական գրքույկ (առկայության դեպքում):»,

զ. 12.1-ին, 12.2-րդ, 14-րդ և 27-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

է. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Փաստաթղթերի համապատասխանությունը ստուգվում է լիազոր մարմնի կողմից՝ հարթակում ներբեռնված տվյալների հիման վրա, իսկ բնօրինակների (այդ թվում՝ զարգացման ծրագրի թղթային տարբերակի) ներկայացումը պահանջվում է միայն հարցազրույցի օրը: Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանության դեպքում հավակնորդը չի մասնակցում հարցազրույցին:»,

ը. 21-րդ կետում «կազմված է» բառերը փոխարինել «կազմվում է» բառերով,

թ. 21-րդ կետի՝

1) 1-ին ենթակետում «ենթակայության հաստատության» բառերը փոխարինել «ենթակայության ուսումնական հաստատության» բառերով.

2) 2-րդ ենթակետում «ենթակայության հաստատությունների» բառերը փոխարինել «ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների» բառերով,

ժ. 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով՝

«21.1. Սույն որոշման 4-րդ կետով սահմանված ժամկետների ուժի մեջ մտնելուց հետո հայտարարված մրցույթների դեպքում մասնագիտական հանձնաժողովը կազմվում է 7 անդամից, ընդ որում՝

1) նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների համար 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո հայտարարված մրցույթների դեպքում՝ 4 ներկայացուցիչ նախարարությունից, 2 ներկայացուցիչ տվյալ մարզի մարզպետի աշխատակազմից (իրենց առաջարկով) և 1 ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (իրենց առաջարկով).

2) Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար 2027 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո հայտարարված մրցույթների դեպքում՝ 4 ներկայացուցիչ նախարարությունից, 2 ներկայացուցիչ Երևանի քաղաքապետարանից (իրենց առաջարկով) և 1 ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (իրենց առաջարկով).

3) մասնագիտական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները համակարգում է քարտուղարը, որը հանձնաժողովի անդամ չէ։»,

ժա. 25-րդ կետից հանել «և հավակնորդի զարգացման ծրագիրը ներկայացնելու համար նախատեսված էլեկտրոնային փոստի հասցեն» բառերը.

ժբ. 28-րդ և 29-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28. Մասնագիտական հանձնաժողովը մրցույթով սահմանված փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հավակնորդի զարգացման ծրագիրը ներկայացնում է փորձաքննության` առանց հավակնորդի անձնական տվյալները նշելու:

29. Մասնագիտական հանձնաժողովը մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը համակարգում առկա տվյալների բազայի հիման վրա ստուգում է հավակնորդի կողմից զարգացման ծրագրի ինքնուրույն մշակված լինելու հանգամանքը: 30 և ավելի տոկոս արտագրության փաստի բացահայտման, ինչպես նաև զարգացման ծրագրի որևէ բաղադրիչ ամբողջությամբ արտագրված լինելու դեպքում կամ արհեստական բանականությամբ աշխատող ծրագրերի միջոցով զարգացման ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչ ամբողջությամբ ստեղծված լինելու դեպքում, մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը, զարգացման ծրագիրը հարթակի միջոցով հանձնաժողովի կողմից վերադարձվում է հավակնորդին՝ կցելով հիմք հանդիսացող ծրագրային վերլուծության լուսապատկերը: Արտագրության սահմանված շեմը չգերազանցող զարգացման ծրագիրը հանձնաժողովը սույն կարգի 28-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնում է փորձաքննության՝ առանց հավակնորդի անձնական տվյալները նշելու:»,

ժգ. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«32. Փորձաքննության արդյունքում կազմակերպությունը յուրաքանչյուր զարգացման ծրագրի մասին կազմում է տեղեկանք և ներկայացնում մասնագիտական հանձնաժողովին: Վերջինս էլ 3 աշխատանքային օրվա ընթացքում այն տեղադրում է հարթակում:»,

ժդ. 35-րդ կետում «11» թիվը փոխարինել «21» թվով,

ժե. 37.2-րդ և 37.3-րդ կետերում «ավարտին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում,» բառերը փոխարինել «ավարտից 10 աշխատանքային օր առաջ» բառերով,

ժզ. 37.4-րդ կետում «որոշմամբ» բառը փոխարինել «՝ հարցազրույցի արդյունքում առնվազն 5 անդամի դրական եզրակացության առկայության դեպքում» բառերով,

ժէ. 37.5-րդ կետում «ընթացում» բառը փոխարինել «ընթացքում» բառով,

ժը. 39-րդ կետից հանել «, պահպանելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետով սահմանված պահանջը,» բառերը,

ժթ. 44-րդ կետում «բողոքարկմանը հաջորդող» բառերը փոխարինել «բողոքարկման հանձնաժողով ձևավորելուց հետո» բառերով.

ի. NN 1 և 2 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Ձև N 1

 

Մրցույթի հայտարարություն

 

« __________________________________________________________________________» ՊՈԱԿ-ի

(ուսումնական հաստատության անվանումը)

 

տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման, փորձաշրջանի սահմանման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 4-րդ կամ 7-րդ կետերի համաձայն (նշել կետը)՝ հայտարարվում է մրցույթ՝

« ___________________________________________________________________________________» ՊՈԱԿ-ի

(ուսումնական հաստատության անվանումը)

տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

2) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) առկայությունը.

3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 25-րդ և 27-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը հարթակի միջոցով ներկայացնում (ներբեռնում) է`

1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).

2) անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը.

3) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) տեսաներածված տարբերակը.

4) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան՝ տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը.

5) ինքնակենսագրություն (Ձև N 3).

6) սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 3 հանդիպումների արձանագրությունների տեսաներածված տարբերակները.

7) 3x4 չափի լուսանկար.

8) զինվորական գրքույկ (առկայության դեպքում):

3. Փաստաթղթերի տեսաներածված տարբերակները պետք է ներկայացնել հարթակի միջոցով, իսկ բնօրինակները այդ թվում՝ զարգացման ծրագրի թղթային տարբերակը)՝ հարցազրույցի օրը:

4. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հարթակի միջոցով ներկայացվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև ______________ ներառյալ:

 

Ձև N 2

 

_____________________________

_____________________________

_____________________________

_____________________________

_____________________________

(լիազոր մարմնի ամբողջական անվանումը,

մարմնի ղեկավարի պաշտոնը)

 

_________________________________  -ին

_________________________________  -ից

(դիմողի անունը, հայրանունը, ազգանունը)

_________________________________ 

(դիմողի հաշվառման վայրը)

_________________________________ 

(դիմողի հեռ. (աշխ., բնակ., բջջ.)

_________________________________ 

(անձնագրի կամ նույնականացման քարտի սերիան,

համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

ծնված՝_________________________________

(օրը, ամիսը, տարին, վայրը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ծանոթացել եմ __________________________________________________________________

(լիազոր մարմնի անվանումը)

կողմից հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու մասին հայտարարությանը: Դիմում եմ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար:

 

Իմ մասին հայտնում եմ.

 

Քաղաքացիությունը՝

___________________________________________________________________________________________

(Հայաստանի Հանրապետության, իսկ երկքաղաքացիության դեպքում` նշել կարգավիճակի ստացման ժամկետը և երկիրը)

 

Հայտնում եմ, որ «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 25-րդ և 27-րդ մասերով սահմանված սահմանափակումներ չունեմ:

 

Նախազգուշացված եմ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 

Դիմող՝ _____________________ ____ _______________ 20____ թ.

(ստորագրությունը)

 

»,

 

իա. N 3 ձևը «Ուսումնառությունը, կրթությունը. (թվել կրթօջախները, տարիները, մասնագիտությունը (մասնագիտությունները)» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝

«Համակարգչային գիտելիքներ (նշել համակարգչային ծրագրի անվանումը և իմացության մակարդակը՝ վատ, բավարար կամ լավ)»,

իբ. N 6 ձևն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


03.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 սեպտեմբերի 2026 թվական: