ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2026 թվականի N 1303-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմին ամրացված, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր, գյուղ Նորապատ, 9-րդ փողոց, 38/1 հողամաս հասցեում գտնվող, 1,465,169.31 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 780.3 քառ․ մետր մակերեսով հողամասը (2024 թվականի մայիսի 22-ին տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 22052024-04-0078 վկայական, այսուհետ՝ գույք) նվիրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքին (այսուհետ՝ համայնք)։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր։
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, համայնքի ղեկավարի հետ համատեղ, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|