ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 839-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1309-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 03.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 սեպտեմբերի 2026 թվականի N 1309-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 839-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 839-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման՝

ա․ 2․2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․3-րդ կետով՝

«2․3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման հավելվածի 3․4-րդ և 3․5-րդ կետերում նշված ժամկետներում արտահանված և վերամշակման նպատակով մթերված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների համար փոխհատուցման տրամադրման նպատակով մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և լրացում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։»,

բ․ 3-րդ կետում «սեպտեմբերի» բառը փոխարինել «հոկտեմբերի» բառով․

2) որոշման հավելվածի՝

ա․ 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող սուբյեկտ են համարվում՝

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն իրականացնում են արտադրանքի արտահանում․

2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք 2026 թվականի օգոստոսի 18-ից մինչև հոկտեմբերի 1-ը վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից իրականացնում են դեղձի, իսկ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզից՝ թզի մթերում։»,

բ․ 3․3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․4-րդ և 3․5-րդ կետերով՝

«3․4 Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արտահանված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

1) ԱՏԳ ԱԱ 0808 10 ծածկագրին դասվող խնձորի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.

2) ԱՏԳ ԱԱ 0808 30 ծածկագրին դասվող տանձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.

3) ԱՏԳ ԱԱ 0809 40 050 0 ծածկագրին դասվող սալորի, ԱՏԳ ԱԱ 0809 30 ծածկագրին դասվող դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.

4) ԱՏԳ ԱԱ 0806 10 ծածկագրին դասվող խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.

5) ԱՏԳ ԱԱ 0804 20 100 0 ծածկագրին դասվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ.

6) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 150 ՀՀ դրամ.

7) ԱՏԳ ԱԱ 2204 10 կամ ԱՏԳ ԱԱ 2204 21 ծածկագրերին դասվող շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 ՀՀ դրամ.

8) ԱՏԳ ԱԱ 2206 00 59 09 ծածկագրին դասվող շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 200 ՀՀ դրամ.

9) ԱՏԳ ԱԱ 2208 20 12 կամ ԱՏԳ ԱԱ 2208 20 29 ծածկագրերին դասվող շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 ՀՀ դրամ.

10) ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 75 ՀՀ դրամ՝ բացառությամբ սույն կետի 11-րդ ենթակետում նշված երկրներ արտահանվածի.

11) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Չինաստան կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ արտահանված՝ ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 ՀՀ դրամ.

12) ԱՏԳ ԱԱ 0712 կամ ԱՏԳ ԱԱ 0813 ծածկագրերին դասվող չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 500 ՀՀ դրամ.

13) ԱՏԳ ԱԱ 0301 91 90 00 կամ ԱՏԳ ԱԱ 0302 11 80 00 կամ 0303 14 90 00 ծածկագրերին դասվող իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 820 ՀՀ դրամ.

14) ԱՏԳ ԱԱ 0301 99 18 20 կամ ԱՏԳ ԱԱ 0302 89 10 60 կամ ԱՏԳ ԱԱ 0303 89 10 60 ծածկագրերին դասվող թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 1350 ՀՀ դրամ։

3․5․ Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը վերամշակման նպատակով մթերված արտադրանքի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզից մինչև 200 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 ՀՀ դրամ․

2) Հայաստանի Հանրապետության տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 ՀՀ դրամ։»,

գ․ 8-րդ կետի 2-րդ ենթակետը «3․3-րդ» բառից հետո լրացնել «կամ 3․4-րդ կամ 3․5-րդ» բառերով,

դ․ 8-րդ կետի 3-րդ ենթակետը «3․2-րդ» բառից հետո լրացնել «կամ 3․4-րդ» բառերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված դրույթը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


03.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ