ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«25» օգոստոս 2026 թ. |
N 26-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի «ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու մասին» N 103-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝
1) 3-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
», |
2) 8-րդ կետից «,բայց 1000 սովորողից ոչ ավելի /ՀՀՇՆ II-5.01 շինարարական նորմեր/» բառերը հանել,
3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Դասարանում սովորողների քանակը որոշվում է՝ ելնելով սույն շինարարական նորմերի 10-րդ կետով սահմանված մեկ սովորողի համար սահմանված մակերեսի հաշվարկից, ինչպես նաև հաշվի առնելով 126-րդ կետով սահմանված դասասենյակներում կահավորման ու բնական, արհեստական լուսավորման պահանջները։»:,
4) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«42. Հանրակրթական հաստատությունների տարածքը պետք է կանաչապատվի և ապահովի անհրաժեշտ բնակլիմայական միջավայր համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի:»,
5) 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«58. Հանրակրթական հաստատությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 102-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 20.04-2020 շինարարական նորմերի պահանջներին:»,
6) 82-րդ կետում «9-րդ հավելվածում» բառերը փոխարինել «8-րդ հավելվածում» բառերով,
7) 126-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«126. Հանրակրթական հաստատության հիմնական ուսումնական սենքերում կահավորանքի միջև հեռավորությունները և անցումները պետք է ընդունել համաձայն 9-րդ հավելվածի և պետք է լինեն հետևյալ չափսերի.
1) երկտեղանի սեղանների շարքերի միջև՝ 60 սմ-ից ոչ պակաս,
2) սեղանների շարքի և արտաքին երկայնական պատի միջև՝ 50սմ-ից ոչ պակաս և 70սմ-ից ոչ ավելի,
3) սեղանների շարքի և ներքին երկայնական պատի (միջնորմի) կամ այդ պատի երկայնքով տեղակայված պահարանների միջև՝ 50 սմ-ից ոչ պակաս,
4) վերջին սեղաններից մինչև գրատախտակի դիմաց գտնվող պատը (միջնորմը)՝ 70 սմ-ից ոչ պակաս, արտաքին հետևի պատից՝ 100 սմ,
5) ցուցադրական սեղանից մինչև գրատախտակ՝ 100 սմ-ից ոչ պակաս,
6) առաջին սեղանից մինչև գրատախտակ՝ 240 սմ-ից ոչ պակաս,
7) առավելագույն հեռավորությունն աշակերտական սեղանից մինչև գրատախտակը՝ 860 սմ-ից ոչ ավելի,
8) գրատախտակի ստորին եզրի բարձրությունը հատակից՝ 70-90 սմ,
9) քառակուսի կամ լայնական ուրվագծով դասասենյակներում կահույքի չորս շարք դասավորվածության դեպքում հեռավորությունը գրատախտակից մինչև սեղանների առաջին շարքը պետք է լինի 300 սմ-ից ոչ պակաս,
10) պատուհաններից ամենահեռավոր նստատեղը չպետք է լինի 6.0 մ-ից ավելի:»,
8) 127-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«127. Գրատախտակի տեսանելիության անկյունը 3,0մ երկարությամբ գրատախտակի եզրից մինչև աշակերտի առջևի նստատեղի կենտրոնը պետք է լինի 350 աստիճանից ոչ պակաս՝ կրթության II-III աստիճանների դպրոցների աշակերտների համար և 450 աստիճանից ոչ պակաս՝ կրթության I աստիճանի դպրոցների աշակերտների համար։»,
9) 128-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«128. 9-րդ հավելվածի 1-ից 4-րդ գծապատկերներում տրված են ուսումնական սենքերում և լաբորատորիաներում կահավորանքի տարրերի միջև հեռավորությունները:»,
10) 9-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 9
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿԱՀԱՎՈՐԱՆՔԻ ՏԱՐՐԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գծապատկեր 1. I աստիճանի դպրոցի դասասենյակների կահավորման կազմակերպում
1) պահարանների կողային կահավորման դեպքում
2) պահարանների կողային կահավորման և երկու արտաքին պատերի առկայության դեպքում
3) պահարանները դասասենյակի հետնամասում կահավորման դեպքում
Գծապատկեր 2. II-III աստիճանի դպրոցի դասասենյակների կահավորման կազմակերպում
1) պահարանների կողային կահավորման դեպքում
2) պահարանների կողային կահավորման և երկու արտաքին պատերի առկայության դեպքում
3) պահարանները դասասենյակի հետնամասում կահավորման դեպքում
Գծապատկեր 3. Քիմիայի դասասենյակների կահավորման կազմակերպում
Գծապատկեր 4. Ֆիզիկայի դասասենյակների կահավորման կազմակերպում
»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
8/25/2026 |
Ե. ՎարդանՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|