ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 829-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 749-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2026 թվականի օգոստոսի 27-ի ՀՕ-413-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2026 թվականի օգոստոսի 26-ի «Մնացական Սաֆարյանին արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում վերանշանակելու մասին» N 749-Ա որոշման վերնագրում և տեքստում «արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում» բառերը փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալի պաշտոնում» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
01.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |