ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐԸ, ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՏԿԵՐԸ, ԲԱՐՁՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՆՔՆԱԿՊՉՈՒՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 133-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2540-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 02.09.2026
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
25.08.2026
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ

 

«25» օգոստոս 2026 թ.
ք. Երևան

N 2540-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ, ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐԸ, ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՏԿԵՐԸ, ԲԱՐՁՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՆՔՆԱԿՊՉՈՒՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 133-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 21-րդ ենթակետով՝

 

հրամայում եմ.

 

1. Սահմանել`

1) չափման միջոցի ստուգաչափման, փորձաքննության կազմակերպման և իրականացման կարգը, չափման միջոցի ստուգաչափման համար ներկայացվող հայտի ձևը, չափման միջոցի ստուգաչափման դրական կամ բացասական արդյունքները հավաստող փաստաթղթի ձևը, չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու ընթացակարգը և ծանուցագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի․

2) ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը, դրոշմի արտատիպի մարման պատկերը, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թվականի փետրվարի 19-ի «Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման և իրականացման կարգը, ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը սահմանելու, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի նոյեմբերի 29-ի N 1018-Ն հրամանում փոփոխություններ կատարելու և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2013 թվականի փետրվարի 14-ի N 104-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 133-Ն հրամանը։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

2026-08-24
 


Գ. ՊապոՅԱՆ

 

 

Հավելված N 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2026 թվականի օգոստոսի 25-ի

N 2540-Ն հրամանի

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՈՉ ՊԻՏԱՆԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԸ

 

1. Սույն կարգով կարգավորվում են չափման միջոցի (այսուհետ՝ ՉՄ) ստուգաչափման, փորձաքննության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. ՉՄ փորձաքննությունը դատարանի, դատախազության, արբիտրաժի, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի, ինչպես նաև սպառողների կամ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով իրականացվող չափման միջոցի ստուգաչափումն է, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների չափագիտական բնութագրերի որոշումը, որն իրականացվում է միայն չափագիտության ազգային մարմնի կողմից՝ դրա համապատասխանությունը սահմանված չափագիտական պահանջներին որոշելու և հաստատելու նպատակով։

3. ՉՄ ստուգաչափումն իրականացվում է չափագիտության ազգային մարմնի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձանց կողմից (այսուհետ` իրավասու կազմակերպություն)։

4. Սույն հավելվածի 3-րդ կետի դրույթը չի տարածվում հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում կիրառվող ՉՄ-ի վրա, որի ստուգաչափումն իրականացվում է բացառապես չափագիտության ազգային մարմնի կողմից։

5. ՉՄ ստուգաչափումն իրականացվում է սահմանված չափագիտական պահանջներին դրանց համապատասխանությունը հավաստելու նպատակով:

6. ՉՄ ստուգաչափման պարբերականությունը որոշվում է ՉՄ տեսակի հաստատման ժամանակ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող այն ՉՄ-ների, որոնց ստուգաչափման պարբերականությունը սահմանվում է չափագիտության լիազոր մարմնի կողմից։ ՉՄ ստուգաչափման մեթոդիկան որոշվում է ՉՄ տեսակի հաստատման ժամանակ։

7. ՉՄ ստուգաչափման ժամանակ կիրառվում են Չափի և կշռի միջազգային համաժողովի կողմից ընդունված և Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորների էտալոններ, որոնց համար ապահովվում է դրանց օգնությամբ ստացված չափումների արդյունքների չափագիտական հետևելիությունը Միավորների միջազգային համակարգին, ազգային (առաջնային) էտալոններին կամ մեծությունների միավորների միջազգային էտալոններին:

8. ՉՄ ստուգաչափումը լինում է առաջնային, պարտադիր պարբերաբար կատարվող, կրկնակի, ընտրանքային, կամավոր:

9. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) առաջնային ստուգաչափում՝ արտադրությունում թողարկված, ներմուծված կամ նախկինում չստուգաչափված յուրաքանչյուր ՉՄ ստուգաչափում, բացառությամբ այն ՉՄ, որոնց ստուգաչափումը կատարվել է այլ երկրի արտադրողի մոտ և առկա է ստուգաչափման արդյունքների փոխճանաչման վերաբերյալ միջպետական և (կամ) միջազգային համաձայնագիր, որի մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը.

2) պարտադիր պարբերաբար կատարվող ստուգաչափում՝ ստուգաչափված ՉՄ հերթական ստուգաչափում, որն իրականացվում է պարբերաբար` ՉՄ տեսակի հաստատման ժամանակ հատկորոշված ժամանակահատվածում և ընթացակարգերով.

3) կրկնակի ստուգաչափում՝ ՉՄ ստուգաչափման դրական արդյունքները հավաստող փաստաթղթի գործողության ժամկետում կատարվող ստուգաչափում, այդ թվում՝ վերանորոգումից հետո կատարվող ստուգաչափում.

4) ընտրանքային ստուգաչափում՝ խմբաքանակից պատահական կերպով ընտրված նմուշների համապատասխան քանակի ստուգման արդյունքների վրա հիմնված միատեսակ ՉՄ ստուգաչափում.

5) կամավոր ստուգաչափում՝ ՉՄ սեփականատիրոջ (կամ տիրապետողի) նախաձեռնությամբ իրականացվող ստուգաչափում՝ օրենսդրական չափագիտության տարածման ոլորտից դուրս կիրառվող ՉՄ-ների համար

6) ստուգաչափման մեթոդիկա՝ ընթացակարգ, որը սահմանում է ստուգաչափումն իրականացնելու մանրամասն նկարագրություն, ինչպես նաև ստուգաչափում իրականացնելու համար օգտագործվող չափանմուշներին և օժանդակ սարքերին ներկայացվող պահանջներ.

7) հայտատու՝ ստուգաչափման ծառայություններ պատվիրող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ կամ ֆիզիկական անձ, որին ՉՄ պատկանում է սեփականության կամ այլ իրավունքով։

10․ Չափագիտության ազգային մարմինը կամ իրավասու կազմակերպությունը ՉՄ ստուգաչափման վկայականի գործողության ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուին՝ ՉՄ-ը հերթական ստուգաչափման ներկայացնելու անհրաժեշտության մասին։ Եթե ՉՄ-ը սահմանված ժամկետում չի ներկայացվում հերթական ստուգաչափման, ապա ստուգաչափման վկայականի գործողության ժամկետի ավարտից հետո այն չի կարող շահագործվել մինչև հերթական ստուգաչափման իրականացումը և ստուգաչափման վկայականի տրամադրումը։

11․ ՉՄ ստուգաչափումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի, ստուգաչափման մեթոդիկաների հիման վրա:

12․ Առաջնային ստուգաչափումն իրականացվում է մինչև ՉՄ շահագործման հանձնելը կամ շուկայահանելը։

13․ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած չափագիտության ոլորտում սոցիալական և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող ՉՄ-ներն ենթակա են առաջնային ստուգաչափման։

14․ ՉՄ առաջնային ստուգաչափում իրականացնելու ընթացքում մնացած ՉՄ-ների սխալանքը որոշվում է միայն չափման անվանական արժեքի համար (մասնակի ծրագրով ստուգաչափում)՝ հետևյալ պայմանների առկայության դեպքում՝

1) արտադրող կազմակերպության որակի կառավարման համակարգը գնահատված է չափագիտության ազգային մարմնի կողմից և համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին.

2) պատահական ընտրությամբ վերցված 10 ՉՄ-ների չափման սխալանքը չի գերազանցում արտադրողի կողմից սահմանված թույլատրելի առավելագույն սխալանքի կեսը:

15․ Պարտադիր պարբերաբար կատարվող ստուգաչափումն իրականացվում է շահագործման մեջ գտնվող ՉՄ-ների միջստուգաչափման ժամանակահատվածում, որը սահմանվում է ՉՄ տեսակի հաստատման ժամանակ:

16․ Շահագործման հանձնված, սակայն երկարաժամկետ (ստուգաչափումների միջև սահմանված ժամկետը գերազանցող ժամկետով) պահեստավորված ՉՄ ենթարկվում է պարտադիր պարբերական ստուգաչափման միայն պահեստավորման ժամկետն ավարտվելուց հետո։

17․ Կրկնակի ստուգաչափումն իրականացվում է տվյալ ՉՄ տեսակի հաստատման ժամանակ սահմանված ստուգաչափման մեթոդիկային համապատասխան՝ նախկինում իրականացված ստուգաչափման առկայության պայմանով:

18․ Կրկնակի ստուգաչափումն իրականացվում է`

1) արտահերթ՝ մինչև սահմանված միջստուգաչափական ժամանակահատվածի ավարտը՝ ՉՄ տեխնիկական վիճակի, չափումների արդյունքների արժանահավատության վերաբերյալ կասկածի, շահագործման պայմանների փոփոխության կամ հայտատուի դիմումի հիման վրա․

2) ՉՄ վերանորոգումից հետո.

3) ստուգաչափման դրոշմի արտատիպի, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի կամ ՉՄ-ի կարգավորումների մասերում չարտոնված մուտքից պաշտպանող կապարակնիքի վնասման, ինչպես նաև ծրագրային ապահովման պաշտպանության միջոցների վնասման կամ չարտոնված փոփոխության դեպքում, որոնք համապատասխան փաստաթղթավորմամբ արձանագրվել են ՉՄ սեփականատիրոջ, օգտագործողի, չափագիտության ազգային մարմնի, իրավասու կազմակերպության կամ չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից։

19․ Սույն հավելվածի 18-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում կրկնակի ստուգաչափումը պարտադիր է և իրականացվում է՝ անկախ նախորդ ստուգաչափման կատարման ժամկետից և սահմանված միջստուգաչափական ժամանակահատվածից։

20․ Ընտրանքային ստուգաչափումն իրականացվում է խմբաքանակից պատահական ընտրությամբ վերցված և սույն հավելվածի N 1 աղյուսակով սահմանված քանակի ՉՄ-ի նմուշների ստուգաչափմամբ, եթե տվյալ ՉՄ տեսակի համար իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ:

21․ Ընտրանքային ստուգաչափումն իրականացվում է միատեսակ ՉՄ խմբաքանակների նկատմամբ՝ խմբաքանակից պատահական եղանակով ընտրված՝ սույն հավելվածի N 1 աղյուսակով սահմանված քանակով նմուշների ստուգաչափման միջոցով, եթե արտադրող կազմակերպության որակի կառավարման համակարգը գնահատված է չափագիտության ազգային մարմնի կողմից և համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին։

22․ «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի համաձայն տրամաչափարկված լինելու դեպքում, օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող ՉՄ-ի տրամաչափարկման արդյունքները հիմք են հանդիսանում այն ստուգաչափված համարելու համար, եթե ՉՄ-ի տրամաչափարկումն իրականացվել է ստուգաչափման նորմատիվ փաստաթղթերով պահանջվող կետերում և այդ կետերում չափման անորոշությունը չի գերազանցում տվյալ ՉՄ-ի համար սահմանված թույլատրելի առավելագույն սխալանքը։

23. Սույն հավելվածի 22-րդ կետով նախատեսված դեպքում ստուգաչափումը հաստատվում է չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության կողմից՝ ստուգաչափման դրական արդյունքները հավաստող փաստաթղթի տրամադրման միջոցով։

24․ ՉՄ ստուգաչափումն իրականացվում է հայտատուի կողմից սույն հավելվածի N 1 ձևով հաստատված ստուգաչափման հայտի ներկայացման դեպքում կամ կողմերի միջև կնքված ստուգաչափման ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա:

25. Սույն հավելվածի 24-րդ կետով սահմանված ստուգաչափման ծառայությունների մատուցման պայմանագրի բացակայության դեպքում, հայտատուն էլեկտրոնային եղանակով չափագիտության ազգային մարմին կամ իրավասու կազմակերպություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) հայտ, որը ներառում է ՉՄ անվանումը, հայտատու իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն, անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի կամ ֆիզիկական անձի հաշվառման հասցեն (հաշվառման հասցեի բացակայության դեպքում՝ բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն), հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) նախորդ ստուգաչափման վկայականը (առկայության դեպքում)․

3) ՉՄ լրակազմը` ՉՄ տեսակի նկարագրին համապատասխան․

4) ՉՄ վերանորոգման ենթարկված լինելու դեպքում ՉՄ վերանորոգման իրականացման վերաբերյալ տեղեկատվություն։

26․ Ստուգաչափման ենթակա ՉՄ-ն, դրա լրակազմը՝ ՉՄ տեսակի նկարագրին համապատասխան, կից տեխնիկական փաստաթղթերը (տեխնիկական նկարագիր, շահագործման ձեռնարկ, ստուգաչափման մեթոդիկա կամ անձնագիր՝ առկայության դեպքում) և նախորդ ստուգաչափման վկայականի բնօրինակը (առկայության դեպքում) ներկայացվում են առձեռն՝ ՉՄ-ի հանձնման պահին: ՉՄ-ն ստուգաչափման է ընդունվում մաքուր և փաթեթավորումից հանված վիճակում։

27. Չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության մոտ ՉՄ ստուգաչափման մեթոդիկայի և ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում, դրանց կրկնակի ներկայացումը ՉՄ-ի հետ միասին չի պահանջվում, ինչի վերաբերյալ նշումը ամրագրվում է ստուգաչափման ծառայությունների մատուցման պայմանագրում:

28. Հատուկ միջավայրերում շահագործվող ՉՄ-ը հայտատուի կողմից ստուգաչափման է ներկայացվում միայն մանրէազերծված, վնասազերծված կամ չեզոքացված վիճակում։ Ներկայացվող ՉՄ-ի մանրէազերծված, վնասազերծված կամ չեզոքացված վիճակը պետք է հավաստվի հայտատուի կողմից ներկայացվող տեղեկանքով։

29. Ստուգաչափման նպատակով ՉՄ տեղափոխումն իրականացվում է հայտատուի կողմից։

30․ Եթե ստուգաչափումն իրականացվում է ՉՄ արտադրման, նորոգման և շահագործման վայրում, հայտատուն`

1) ապահովում է չափանմուշների, օժանդակ սարքավորումների փոխադրումը ստուգաչափման վայր և դրանց վերադարձը․

2) հատկացնում է ստուգաչափման համար սահմանված պահանջներին համապատասխան աշխատատեղ և օժանդակ անձնակազմ․

3) ապահովում է չափանմուշների, ՉՄ-ի պահպանումը՝ սահմանված պահանջներին համապատասխան։

31․ Եթե ՉՄ ստուգաչափումն իրականացվում է շարժական ստուգաչափական լաբորատորիայի միջոցով, ապա հայտատուն հատկացնում է համապատասխան կայանատեղի, ապահովում է դրա միացումն էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման ու կոյուղու ցանցերին՝ կրելով պատասխանատվություն դրա պահպանման (անվտանգության) համար։

32. Այն դեպքերում, երբ ՉՄ ստուգաչափումն իրականացվում է դրանց արտադրության, նորոգման կամ կիրառման վայրերում, և այդ գործընթացի համար պահանջվում են ստացիոնար ստուգաչափական կայանքներ ու ստացիոնար ՉՄ, հայտատուն պարտավոր է ապահովել՝

1) ստացիոնար կայանքների և ՉՄ-ի առկայությունը տեղում.

2) ստացիոնար կայանքների և ՉՄ-ի տրամադրումը ստուգաչափողին ստուգաչափման աշխատանքների կատարման ընթացքում օգտագործելու նպատակով։

33. ՉՄ կառուցվածքը պետք է ապահովի տեսանելի վայրում ստուգաչափման դրոշմի արտատիպը դնելու հնարավորություն: Եթե ՉՄ-ի կառուցվածքը կամ օգտագործման պայմանների առանձնահատկություններ թույլ չեն տալիս ստուգաչափման դրոշմի արտատիպը անմիջապես դնել ՉՄ-ի վրա, ապա այն դրվում է անձնագրի վրա, իսկ այլ յուրահատկություններից ելնելով (ծավալով փոքր, ոչ ստանդարտ կառուցվածք կամ օգտագործման պայմաններ, յուրահատկություններ ունեցող, ստուգաչափման դրոշմի արտատիպ դնելու հնարավորություն չունեցող, նույնականացման կամ սերիական համար չունեցող,) ՉՄ-ի վրա սահմանված կարգով փակցվում է բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմ (N 2 հավելվածի Ձև 3) և հաշվառվում է հաշվառման համար նախատեսված մատյանում:

34. Սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում չափագիտության ազգային մարմինը կամ իրավասու կազմակերպությունը էլեկտրոնային եղանակով (հայտում նշված էլեկտրոնային փոստի հասցեին) ծանուցում է հայտատուին՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել հայտնաբերված թերություններն ու անճշտությունները և ներկայացնել սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը կամ տեղեկատվությունը։

35. Սույն հավելվածի 34-րդ կետով սահմանված ժամկետում հայտնաբերված թերությունները և անճշտությունները չվերացնելու կամ ամբողջական տեղեկատվություն չներկայացնելու դեպքում հայտը մերժվում է, որի մասին հայտատուն ծանուցվում է էլեկտրոնային եղանակով։ Մերժման հիմքերը վերացնելուց հետո ներկայացված հայտը դիտարկվում է որպես նոր հայտ։

36. Սույն հավելվածի 25-րդ կետով սահմանված փաստաթղթերի ընդունումից հետո չափագիտության ազգային մարմինը կամ իրավասու կազմակերպությունը 4 աշխատանքային օրվա ընթացքում հաշվարկում է ստուգաչափման ծառայության դիմաց վճարման ենթակա գումարը և էլեկտրոնային եղանակով ծանուցում հայտատուին՝ վճարումն իրականացնելու համար։ Այն դեպքերում, երբ ծառայության արժեքը հնարավոր է որոշել նախապես, հայտատուն կարող է վճարումն իրականացնել նաև հայտի ներկայացումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

37․ Սույն հավելվածի 36-րդ կետով սահմանված ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից վճարման կատարումը հավաստող փաստաթուղթը չափագիտության ազգային մարմին կամ իրավասու կազմակերպություն էլեկտրոնային եղանակով ներկայացնելուց հետո՝ առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում (եթե հայտատուի կողմից այլ՝ ավելի երկար ժամկետ չի առաջարկվել), ստուգաչափողը որոշում է ստուգաչափման և չափագիտական վկայագրման արդյունքները և՝

1) դրական արդյունքների դեպքում ՉՄ-ի կամ դրա անձնագրի վրա կիրառվում է N 2 հավելվածի Ձև N 1-ով սահմանված ստուգաչափման դրոշմի արտատիպ, տրամադրվում է սույն հավելվածի Ձև N 2-ով սահմանված ստուգաչափման վկայական կամ ստուգաչափման վկայականին համապատասխան նույնական տեղեկատվություն պարունակող QR կոդ (արագ արձագանքման կոդ) էլեկտրոնային եղանակով՝ ստուգաչափման արդյունքների հաստատումից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում․

2) բացասական արդյունքների դեպքում տրամադրվում է սույն հավելվածի Ձև N 3-ով սահմանված ձևին համապատասխան՝ ՉՄ-ը ոչ պիտանի ճանաչելու մասին ծանուցագիր կամ ծանուցագրին համապատասխան նույնական տեղեկատվություն պարունակող QR կոդ (արագ արձագանքման կոդ) էլեկտրոնային եղանակով՝ ստուգաչափման արդյունքների հաստատումից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։

38. Սույն հավելվածի 37-րդ կետով սահմանված ժամկետում վճարման կատարումը հավաստող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում հայտը ենթակա է մերժման։

39. Սույն կարգի 33-րդ կետով սահմանված՝ այլ առանձնահատկություններ ունեցող ՉՄ-ի ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքների դեպքում, սույն հավելվածի 34-րդ կետով սահմանված ժամկետում և կարգով, չափագիտության ազգային մարմինը կամ իրավասու կազմակերպությունը ՉՄ-ի վրա փակցնում (վավերացնում) է N 2 հավելվածի N 3 ձևով սահմանված բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմը։

40․ ՉՄ ստուգաչափման վկայականի գործողության ժամկետում կատարված ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը կամ հեռացնում, հանում է բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմը՝ դնելով N 2 հավելվածի N 2 ձևով սահմանված մարման դրոշմի պատկերը և տալիս է ՉՄ ոչ պիտանի ճանաչելու մասին ծանուցագիր։

41. Չափագիտության ազգային մարմինը կամ իրավասու կազմակերպությունը սույն հավելվածի 39-րդ և 40-րդ կետերով նախատեսված բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմների կիրառման և մարման վերաբերյալ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը հաշվետվություն (տեղեկատվություն) է ներկայացնում չափագիտության լիազոր մարմնին։

42. Իր կազմում մեկից ավելի ինքնավար միավորներ ունեցող և շահագործման ընթացքում դրանք միմյանցով փոխարինելու հնարավորություն ունեցող ՉՄ ստուգաչափման արդյունքում տրվում է սույն հավելվածի N 2 ձևով սահմանված ստուգաչափման վկայական:

43․ Ստուգաչափման վկայականը կորցնելու կամ վնասելու դեպքում հայտատուի դիմումի հիման վրա չափագիտության ազգային մարմինը կամ իրավասու կազմակերպությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է վկայականի կրկնօրինակ։ Կրկնօրինակի տրամադրման համար հայտատուն ներկայացնում է վկայականի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն։ Կրկնօրինակի վրա կատարվում է «Կրկնօրինակը տրվել է …… 20.. թ.» գրառումը՝ նշելով բնօրինակի համարը և տրման ամսաթիվը։ Անհրաժեշտ տեղեկատվության բացակայության դեպքում կրկնօրինակի տրամադրումը մերժվում է, որի մասին հայտատուն չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության կողմից տեղեկացվում է էլեկտրոնային եղանակով 1 աշխատանքային օրվա ընթացքում։

44. Հայտատուի կամ չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից ստուգաչափման վկայականի լրացման համար նախատեսված դաշտերում առկա ցանկացած անճշտության, վրիպակի կամ ոչ ճշգրիտ տվյալների (այդ թվում՝ չափման միավորի, ճշտության դասի, չափման միջոցի նույնականացման տվյալների կամ պատկանող անձի անվանման) հայտնաբերման դեպքում դրա վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով 2 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է ներկայացվում ստուգաչափման վկայականը տրամադրած մարմնին (չափագիտության ազգային մարմնին կամ իրավասու կազմակերպությանը)։

45․ Սույն հավելվածի 44-րդ կետով սահմանված անճշտությունը, վրիպակը կամ ոչ ճշգրիտ տվյալը ստուգաչափման վկայականը տրամադրած մարմնի (չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության) կողմից հայտանաբերելու դեպքում, վերջինս այն հայտնաբերելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա վերաբերյալ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուին կամ չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։

46․ Սույն հավելվածի 44-րդ կամ 45-րդ կետերով սահմանված ծանուցումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում անճշտության, վրիպակի կամ ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա վկայականում համապատասխան փոփոխությունը կատարվում է ստուգաչափողի և ստորաբաժանման ղեկավարի (տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բացակայության դեպքում՝ մարմնի ղեկավարի) կողմից և վավերացվում կնիքով, կամ ստուգաչափման վկայականը փոխարինվում է նոր ստուգաչափման վկայականով, որում նշվում են փոխարինվող ստուգաչափման վկայականի համարը և տրման ամսաթիվը։

47․ Չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության կողմից ստուգաչափման իրականացման արդյունքում կազմվում է ստուգաչափման արդյունքների վերաբերյալ արձանագրություն (եթե դրա կազմումը նախատեսված է ստուգաչափման մեթոդիկայով), որը ստուգաչափման վկայականի պատճենի հետ պահպանվում է չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության կողմից ստուգաչափման վկայականի գործողության ժամկետի ընթացքում և դրա ավարտից հետո՝ առնվազն 5 տարի, եթե օրենքով կամ Հայաստանի Հանրապետության արխիվային գործը կարգավորող օրենսդրությամբ ավելի երկար պահպանման ժամկետ նախատեսված չէ։ Պահպանման ժամկետի ավարտից հետո նշված փաստաթղթերը ենթակա են ոչնչացման՝ չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության կողմից սահմանված փաստաթղթերի կառավարման և ոչնչացման կարգին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ։

48. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում ՉՄ ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման՝ տվյալ աշխատանքներն իրականացնող մարմնի սահմանած գներին համապատասխան, բացառությամբ հանրային ծառայությունները կարգավորող ոլորտների, որոնցում կիրառվող ՉՄ-ների ստուգաչափման գները սահմանում է չափագիտության լիազոր մարմինը: Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում չներառված ՉՄ ստուգաչափման աշխատանքների համար վճարումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով սահմանված գների համաձայն։

49․ Չափագիտության ազգային մարմինը կամ իրավասու կազմակերպությունները պարտավոր են ստուգաչափված ՉՄ-ի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակել իրենց պաշտոնական կայքէջերում՝ յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսվա մինչև 10-րդ աշխատանքային օրը՝ նշելով հաշվետու ամիսը, չափման միջոցի անվանումը և ստուգաչափված ՉՄ-ի քանակը։

 

Աղյուսակ N 1

 

Ստուգաչափվող չափման միջոցների նմուշների քանակը

 

Ընտրանքի կոդը N

Խմբաքանակի ծավալը

Նմուշների քանակը
(ընտրանքի ծավալը)

Արատավոր նմուշների քանակը

Պահուստային նմուշների քանակը

ընդունման

խոտանման

01

02

03

04

05

06

07

08

09

10

11

Մինչև 8

9-15

16-25

26-50

51-90

91-150

151-280

281-500

 501-1200

 1201-3200

 3201-10000

2

3

5

8

13

20

32

50

80

125

200

0

0

0

0

0

0

0

1

3

5

10

1

1

1

1

1

1

1

2

4

6

11

2

3

4

6

7

8

9

9

10

16

25


Ձև N 1

 

Հ Ա Յ Տ

 

Ս Տ Ո Ւ Գ Ա Չ Ա Փ Մ Ա Ն

_____________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

 

__________________________________

(տնօրենի անուն, ազգանուն)

 

Խնդրում եմ ստուգաչափել _____________________________________________________

հայտատու (անվանում/անուն, ազգանուն)

 

պատկանող ներքոհիշյալ ՉՄ-ները՝

 

1. ___________________________________________

(ՉՄ անվանումը, տեսակը, չափման տիրույթ)

___________________

(քանակը)


2. ___________________________________________
(ՉՄ անվանումը, տեսակը, չափման տիրույթ)


___________________

(քանակը)


3. ___________________________________________
(ՉՄ անվանումը, տեսակը, չափման տիրույթ)


___________________

(քանակը)


4. ___________________________________________
(ՉՄ անվանումը, տեսակը, չափման տիրույթ)


___________________

(քանակը)

Վճարումը երաշխավորում ենք անկանխիկ:

Հայտատու` _________________________________

(անվանում/անուն,ազգանուն)

________________________

(ստորագրություն)

 

«____»______________20 թ.

 

Հայտատուի տվյալները՝

Հայտատու իրավաբանական անձի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի կամ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը

 _______________________________________________________________________________________

 

Իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն, իսկ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի կամ ֆիզիկական անձի դեպքում՝ հաշվառման հասցեն (հաշվառման հասցեի բացակայության դեպքում՝ բնակության կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վայրի հասցեն), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն

_______________________________________________________________________________________

___________________________________________________________________________________ ____

 

Ձև N 2

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության համար

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

 

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N _______

 

Ստուգաչափման թվականը 20___ թ._____________«___»

 

Ուժի մեջ է մինչև 20___ թ._______________«___»

 

_________________________________________________________________________________

չափման միջոցի անվանումը և տեսակը

 

Գործարանային համարը __________________________________________________________

 

Տեսակը _________________________________________________________________________

 

Չափման տիրույթը _______________________________________________________________

 

Ճշտության դասը, կարգը (սխալանքը) _______________________________________________

 

Արտադրողը _____________________________________________________________________

 

Պատկանում է ____________________________________________________________________ 

Իրավաբանական, ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր, անվանում/անուն,ազգանուն

 

Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջներին:

Ստուգաչափումը կատարվել է համաձայն _____________________________________________

ստուգաչափման մեթոդիկայի անվանումը, նշագիրը

 

_________________________________________________________________________________

 

Ստուգաչափող՝

______________________
ստորագրություն

__________________________________
ա. ա.

Ստուգաչափման
դրոշմի արտատիպը

 

Ստորաբաժանման
ղեկավար

______________________
ստորագրություն

__________________________________
ա. ա.

 

Ստուգաչափման արդյունքները

(լրացվում է ստուգաչափման մեթոդիկայում՝ համապատասխան պահանջի առկայության դեպքում)

 

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձանց համար

 

___________________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

 

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ N _______

 

Ստուգաչափման թվականը 20___ թ._____________«___»

 

Ուժի մեջ է մինչև 20___ թ._______________«___»

 

_________________________________________________________________________________

չափման միջոցի անվանումը և տեսակը

 

Գործարանային համարը __________________________________________________________

 

Տեսակը _________________________________________________________________________

 

Չափման տիրույթը _______________________________________________________________

 

Ճշտության դասը, կարգը (սխալանքը) _______________________________________________

 

Արտադրողը _____________________________________________________________________

 

Պատկանում է ____________________________________________________________________ 

Իրավաբանական, ֆիզիկական անձ/անհատ ձեռնարկատեր, անվանում/անուն,ազգանուն

 

Ստուգաչափման արդյունքների հիման վրա չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջներին:

Ստուգաչափումը կատարվել է համաձայն _____________________________________________

ստուգաչափման մեթոդիկայի անվանումը, նշագիրը

 

_________________________________________________________________________________

 

Ստուգաչափող՝

______________________
ստորագրություն

__________________________________
ա. ա.

Ստուգաչափման
դրոշմի արտատիպը

 

Ստորաբաժանման
ղեկավար

______________________
ստորագրություն

__________________________________
ա. ա.

 

Ստուգաչափման արդյունքները

(լրացվում է ստուգաչափման մեթոդիկայում՝ համապատասխան պահանջի առկայության դեպքում)

 

__________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

 

Ձև N 3

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 

Չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին

 

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության համար

 

Ներմուծեք նկարագրությունը_1796

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

__________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N _______

 

Չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին

___________________________________________________________________________________

Չափման միջոցի անվանումը

 

ՏԵՍԱԿԸ ___________________________________________________________________________

 

ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ __________________________________________________________

 

ՏՐՎԱԾ Է ___________________________________________________________________________

 

ԱՐՏԱԴՐՈՂԸ _______________________________________________________________________

 

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է _____________________________________________________________________

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը, գտնվելու վայրը

 

Ստուգաչափման արդյունքներով ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի

___________________________________________________________________________________

ոչ պիտանի ճանաչվելու պատճառը

 

___________________________________________________________________________________

 

Ստորաբաժանման
ղեկավար՝

______________________
ստորագրություն

__________________________________
ա. ա.

Ստուգաչափող՝

______________________
ստորագրություն

__________________________________
ա. ա.

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

 Չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին 

 Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձանց համար

__________________________________________________________________________

Ստուգաչափում իրականացնող կազմակերպության անվանումը

 

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N _______

 

Չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին

_____________________________________________________________________________

չափման միջոցի անվանումը

 

ՏԵՍԱԿԸ _________________________________________________________________________

 

ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ _______________________________________________________

 

ՏՐՎԱԾ Է ________________________________________________________________________

 

ԱՐՏԱԴՐՈՂԸ ____________________________________________________________________

 

ՊԱՏԿԱՆՈՒՄ Է _________________________________________________________________

իրավաբանական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը, գտնվելու վայրը

 

Ստուգաչափման արդյունքներով ճանաչվել է կիրառման համար ոչ պիտանի

__________________________________________________________________________________

ոչ պիտանի ճանաչվելու պատճառը

__________________________________________________________________________________

 

Ստորաբաժանման
ղեկավար՝

______________________
ստորագրություն

__________________________________
ա. ա.

Ստուգաչափող՝

______________________
ստորագրություն

__________________________________
ա. ա.

 

 

Հավելված N 2

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2026 թվականի օգոստոսի 25-ի

N 2540-Ն հրամանի

 

ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐԸ, ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՏԿԵՐԸ, ԲԱՐՁՐ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԻՆՔՆԱԿՊՉՈՒՆ ԴՐՈՇՄԻ ԱՐՏԱՏԻՊԻ ՊԱՏԿԵՐԸ

 

1. Ստուգաչափման դրոշմը տեխնիկական միջոց է՝ դրոշմակնիք կամ ինքնակպչուն կամ այլ կերպ պատրաստված պայմանական պատկեր, որը կիրառվում է ՉՄ-ի, ստուգաչափման վկայականի կամ անձնագրի վրա և հավաստում է ՉՄ-ի չափագիտական բնութագրերի համապատասխանությունը սահմանված պահանջներին (Ձև N 1, Ձև N 2, Ձև N 3):

2. Ստուգաչափման (ստուգաչափման մարման) դրոշմները դասակարգվում են որպես՝ պողպատյա, պողպատյա հարվածային, պողպատյա հարվածային ձևավոր, ռետինե, բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն։

3. Պողպատյա, պողպատյա հարվածային, պողպատյա հարվածային ձևավոր, ռետինե ստուգաչափման դրոշմն ունի հստակ պատկեր, որը պահպանվում է ՉՄ-ի շահագործման ընթացքում:

4. Ստուգաչափման դրոշմը կիրառելու իրավունք ունեն չափագիտության ազգային մարմինը կամ իրավասու կազմակերպությունը՝ իրենց հավատարմագրման ոլորտին համապատասխան:

5. Ստուգաչափման դրոշմը պետք է պարունակի`

1) Հայաստանի Հանրապետության հապավումը` ՀՀ․

2) դրոշմի կիրառման տարեթվի վերջին երկու թվանշանները․

3) իրավասու կազմակերպության կամ չափագիտության ազգային մարմնի պայմանական ծածկագիրը՝ ՊԾ․

4) ստուգաչափողի անհատական նշանը․

5) ստուգաչափում կատարելու տարվա եռամսյակը կամ տարվա ամիսը (ստուգաչափման մեթոդիկայով սահմանված դեպքում): Տարվա ամիսը նշվում է արաբական թվերով (օրինակ ՝ 1, 2, 3), եռամսյակները նշվում են հռոմեական թվանշաններով` I, II, III և IV։

6. Չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության կողմից կիրառվող ստուգաչափման դրոշմի արտատիպը ներկայացված է սույն հավելվածի N 1 ձևում:

7. Ստուգաչափման դրոշմ կիրառելու տեղը նշվում է ՉՄ-ի տեսակի նկարագրության մեջ: Ստուգաչափման դրոշմը կիրառվում է ՉՄ-ի վրա բոլոր այն դեպքերում, երբ ՉՄ-ի չափերը չեն խոչընդոտում դրան, և դրանց շահագործման պայմանները ապահովում են ստուգաչափման դրոշմի անվտանգությունը ստուգաչափման պարբերականության ամբողջ ընթացքում:

8. Չափագիտության ազգային մարմնի կողմից կիրառվում է ստուգաչափման կլոր (շրջանաձև) դրոշմը, իսկ իրավասու կազմակերպության կողմից՝ քառակուսի:

9. Ստուգաչափման դրոշմի չափերը որոշվում են' կախված ՉՄ-ի չափից և տեղակայման վայրից։

10. Ստուգաչափման կլոր (շրջանաձև) դրոշմի տրամագծերի նոմինալ չափերն ընտրվում են` 6.0 մմ, 8.0 մմ, 12.0 մմ, 16.0 մմ և 18.0 մմ շարքից:

11. Արգելվում է ստուգաչափման դրոշմի անհատական նշանի փոխանցումն այլ անձանց։

12. Ստուգաչափման դրոշմի օգտագործման ժամկետի լրանալու դեպքում կամ այն դեպքում, երբ չափագիտության ազգային մարմինը կամ իրավասու կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը տվյալ ոլորտում, ստուգաչափման դրոշմները ենթակա են ոչնչացման՝ դրանք բերելով այնպիսի վիճակի, որը թույլ չի տա դրանց հետագա օգտագործումը։ Դրոշմների ոչնչացումն իրականացվում է չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության կողմից, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն։ Արձանագրությունը պահպանվում է չափագիտության ազգային մարմնի կամ իրավասու կազմակերպության կողմից սահմանված կարգին համապատասխան։

13. Ստուգաչափողի անհատական նշանի համար օգտագործվում են հայկական այբուբենի մեծատառերը, փոքրատառերը:

14. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ՉՄ-ի ստուգաչափման դրոշմների վրա թույլատրվում է կիրառել նախարարության տարբերանշանը ռուսերեն այբուբենի մեծատառերով` «MО»։

15. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափման դրոշմի արտատիպը մարվում է սույն հավելվածի N 2 ձևով ներկայացված դրոշմով:

16․ Բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմը (Ձև N 3) պետք է պարունակի՝

1) Հայաստանի Հանրապետության հապավումը` «ՀՀ» կարմիր գույնով, որի աջ և ձախ կողմերը շրջագծված են եռագույնով․

2) չափագիտության ազգային մարմնի կողմից կիրառվելու դեպքում՝ «ՍՉԱՄ» նշումը՝ դրոշմի կիրառման տարեթվի վերնամասում և կապույտ գույնով․

3) իրավասու կազմակերպության կողմից կիրառվելու դեպքում՝ տվյալ կազմակերպության պայմանական ծածկագիրը (ՊԾ)՝ դրոշմի կիրառման տարեթվի վերնամասում և կապույտ գույնով․

4) դրոշմի կիրառման տարեթիվը դրոշմի կենտրոնում և նարնջագույն գույնով․

5) նույնականացման համար նախատեսված հերթական համարը` տարեթվի ստորին մասում` չափագիտության ազգային մարմնի համար մեկ տառի և չորս թվի պարզ համակցմամբ` սև գույնով, իրավասու կազմակերպության դեպքում՝ պայմանական անվանումը և հավատարմագրման եզակի (չկրկնվող) գրանցահամարը՝ սև գույնով․

6) դրոշմը` կլոր, շրջանի տրամագիծը 25 մմ, եռագույնի ներսից եզրագրված տարվա 12 ամիսների սև գույնի նշագրումով․

7) 25 մմ տրամագծով շրջանն՝ 0,5-1,0 մմ լայնությամբ։

Ձև N 1

 

Ներմուծեք նկարագրությունը_24766

 

Ձև 2

 

Ներմուծեք նկարագրությունը_24767

 

Ձև N 3

 

Բարձր պաշտպանվածության համարակալված ինքնակպչուն դրոշմի արտատիպի պատկերը

 

Ներմուծեք նկարագրությունը_24768

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան