ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 564-Ա
«ՇԻՐԱԿԻ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ՋԵՐՄՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Շիրակի ֆերմերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող 344,958,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Դպրոցների տարածքներում ինտենսիվ այգիների հիմնում և ջերմոցների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Շիրակի ֆերմերների ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
01.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 564-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԻՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄ ԵՎ ՋԵՐՄՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի դպրոցների տարածքներում ինտենսիվ և հատապտղային այգիների հիմնում, հողային և հիդրոպոնիկ ջերմոցների կառուցում, ինչպես նաև դասընթացների կազմակերպում: Այն նախատեսված է տարրական դասարանների աշակերտների սննդի որակի բարելավման և բազմազանության համար։ Կառուցված ջերմոցները և հիմնված ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիները նվիրաբերվելու են դպրոցներին։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
|
3. |
Բարեգործը |
Միավորված ազգերի կազմակերպության պարենի համաշխարհային ծրագիր UN World Food Programme (հասցե՝ Հայաստանի Հանրապետություն քաղաք Երևան 0010, Պետրոս Ադամյան փողոց 14 ՀՎՀՀ` 02521532) |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Շիրակի ֆերմերների ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գ․ Մեղրաշեն, խճուղի 1, շենք 14/1, ՀՎՀՀ 05529092) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ քաղաքները և Գյուլագարակ, Պրիվոլնոյե, Լեջան, Դեբեդ, Քարինջ, Մարց, Թեղուտ, Նեղոց, Մեծ Պարնի, Արևաշող, Ծաղկաբեր բնակավայրերն ու Տավուշի մարզի Դիլիջան քաղաքը, Բերքաբեր և Վազաշեն բնակավայրերը: Բնագավառը՝ կրթական |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
344,958,000 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
1) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Ա․ Խլղաթյանի անվան թիվ 18 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06909989. 2) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Խ․ Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06909757. 3) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06910102. 4) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06910025. 5) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Վ․ Համբարձումյանի անվան թիվ 25 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06909653. 6) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Վահե Մելիքսեթյանի անվան թիվ 28 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06910161. 7) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Պ․ Սևակի անվան թիվ 30 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06910281. 8) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Գ․ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06910318. 9) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի Ա․ Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06802564. 10) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի Շառլ Ազնավուրի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06802298. 11) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06403585. 12) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Պրիվոլնոյեի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 07201872. 13) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեջանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06403878. 14) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբեդի Հարություն և Սյուզան Մանգոյանների անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06910334. 15) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Քարինջի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06604182. 16) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մարցի Աշխարհբեկ Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06604467. 17) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06604416. 18) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նեղոցի Արթուր Բեգջանյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06604776. 19) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեծ Պարնու Ակադեմիկոս Մ․ Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06802151. 20) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06802324. 21) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ծաղկաբերի Դ․ Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06802617. 22) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06403689. 23) «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 06403723. 24) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 07900959. 25) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերքաբերի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 07611359. 26) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, ՀՎՀՀ 07602745 |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Վանաձոր քաղաքի թիվ 28, Ստեփանավան քաղաքի թիվ 2, Լեջան, Դեբեդ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Քարինջ և Արևաշող բնակավայրերի դպրոցների տարածքներում հիմնվելու են ինտենսիվ պտղատու և հատապտղային այգիներ, Վանաձոր քաղաքի թիվ 25, թիվ 30, թիվ 24, Սպիտակ քաղաքի թիվ 3, Թեղուտ բնակավայրի դպրոցների տարածքներում հիմնվելու են ինտենսիվ հատապտղային այգիներ, Վանաձոր քաղաքի թիվ 8, թիվ 21, թիվ 18, թիվ 9, Ստեփանավան քաղաքի թիվ 3, Սպիտակ քաղաքի թիվ 1, Դիլիջան քաղաքի թիվ 2, Գյուլագարակ, Մարց, Նեղոց, Պրիվոլնոյե, Վազաշեն և Բերքաբեր բնակավայրերի դպրոցների տարածքներում կառուցվելու են հիդրոպոնիկ և հողային ջերմոցներ, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 328,190,000 դրամի չափով․ 2) դասընթացների կազմակերպում՝ առողջ ապրելակերպ, կենսահումուսի արտադրության կազմակերպում, անձրևաջրերի կառավարում, ինտենսիվ ու հատապտղային այգեգործության ուսուցում և ջերմոցային տնտեսության կազմակերպում թեմաներով, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում՝ 16,768,000 դրամի չափով: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) շինարարական նյութերի, պարագաների, գործիքների ձեռքբերում՝ 201,930,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 2) գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների ձեռքբերում՝ 13,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 3) կարկտապաշտպան համակարգի, կաթիլային ոռոգման համակարգի, սարքավորումների և պարագաների ու ջրի պլաստմասե տարաների և միացման խողովակների ձեռքբերում՝ 40,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 4) տնկիների, թփերի և սածիլների ձեռքբերում՝ 14,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 5) մրգերի չորացման սարքավորման և չժանգոտվող դարակների ձեռքբերում՝ 31,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 6) կալիֆորնիական որդերի, կենսահումուսի, պարարտանյութերի և թունաքիմիկատների ձեռքբերում՝ 7,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 7) հովացման և ջեռուցման սարքավորումների ու կոկոսի մանրաթելերի ձեռքբերում՝ 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 8) դասընթացների կազմակերպման համար գրենական պիտույքների ու պարագաների, տպագրական նյութերի և սննդամթերքի ձեռքբերում՝ 16,768,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի. 9) վառելիքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում՝ 5,760,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Վառելիքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերման ծախսեր՝ 5,760,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Լոռու մարզպետի աշխատակազմի և Տավուշի մարզպետի աշխատակազմի հետ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
01.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|