ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 804-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով ՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
28.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 804-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ժ. Անդրեասյան |
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ) |
| Տ. Վիրաբյան |
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ |
| Վ. Սիրունյան |
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ |
| Ա. Դարբինյան |
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար |
| Ա. Գասպարյան |
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար |
| Լ. Հովհաննիսյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
| Հ. Բաբայան |
- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության գեներալ-մայոր |
| Տ. Անանիա վարդապետ Ծատուրյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
| Հ. Նազարյան |
- «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ) |
| Ս. Հայոցյան |
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ |
| Ս. Նալբանդյան |
- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր |
| Ն. Գրիգորյան |
- «Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն |
| Լ. Գասպարյան |
- Հրաչյա Գասպարյանի դուստրը (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
28.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|