ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 804-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 804-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով ՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

28.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 804-Ա որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ժ. Անդրեասյան

- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Տ. Վիրաբյան

- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Վ. Սիրունյան

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Ա. Դարբինյան

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

Ա. Գասպարյան

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար

Լ. Հովհաննիսյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Հ. Բաբայան

- Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար, ոստիկանության գեներալ-մայոր

Տ. Անանիա վարդապետ Ծատուրյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

Հ. Նազարյան

- «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Հայոցյան

- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

Ս. Նալբանդյան

- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր

Ն. Գրիգորյան

- «Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Լ. Գասպարյան

- Հրաչյա Գասպարյանի դուստրը (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց


28.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ