ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 824-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
31.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 824-Ա

 

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն և կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումները՝

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին՝

1) 2026 թվականի սեպտեմբերի 2-5-ը ներառյալ գործուղել Լեհաստանի Հանրապետություն (Կատովիցե՝ սեպտեմբերի 2-5-ը, Զաբժե՝ սեպտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին)՝ Լեհաստանի 5-րդ հայկական փառատոնին և Հայ-լեհական բարեկամության պուրակի բացման արարողությանը, ինչպես նաև հայ համայնքներում կազմակերպվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, տարբեր պաշտոնատար անձանց հետ աշխատանքային հանդիպումներ անցկացնելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով.

2) 2026 թվականի սեպտեմբերի 10-14-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ` սեպտեմբերի 10-14-ը, Ալֆորվիլ` սեպտեմբերի 10-ին, Լը Պլեսի-Ռոբանսոն` սեպտեմբերի 11-ին և 13-ին, Իսի-լե-Մուլինո` սեպտեմբերի 12-ին, Կլամար` սեպտեմբերի 12-ին, Սևր` սեպտեմբերի 13-ին)` «Իլ-դը-Ֆրանս շրջանի հայկական սփյուռք» (ODARIF) կազմակերպության պաշտոնական բացման արարողությանը, ինչպես նաև հայ համայնքներում կազմակերպվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, պաշտոնատար անձանց հետ աշխատանքային հանդիպումներ անցկացնելու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով։

2. Զարեհ Ջոն Սինանյանի և Կարեն Ավանեսյանի՝ Լեհաստանի Հանրապետություն և Ֆրանսիայի Հանրապետություն գործուղումների ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ ապահովել յուրաքանչյուր գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

31.08.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան