ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի օգոստոսի 27-ին
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով:
Հոդված 2․ Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «ը» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ը) աշխատանքի և բարեկեցության բնագավառի լիազոր պետական մարմնին.»:
Հոդված 3․ Օրենքի 15.4-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«թ) աշխատանքի և բարեկեցության բնագավառի լիազոր պետական մարմնին.»:
Հոդված 4․ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «- աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին» բառերը փոխարինել «-աշխատանքի և բարեկեցության բնագավառի լիազոր պետական մարմնին» բառերով։
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. օգոստոսի 31 Երևան ՀՕ-430-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2026 թվական: