ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«31» օգոստոսի 2026 թ. |
N 558-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ, ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 380-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածի 7-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել՝
1) Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ձևավորման, գործունեության, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդների և չափանիշների կարգը՝ համաձայն N 1 Հավելվածի.
2) Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի անհատական կազմերը՝ համաձայն N 2 Հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն հրամանի դրույթները տարածվում են այն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա.
2) սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո քրեակատարողական հիմնարկ ընդունված դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատումը, ինչպես նաև վերասոցիալականացման անհատական ծրագիրը կազմվում է սույն հրամանի N 1 Հավելվածով սահմանված կարգով.
3) մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը կատարված ռիսկերի և կարիքների գնահատումը և դատապարտյալներ հետ իրականացված վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները վերագնահատվում և վերանայվում են Քրեակատարողական օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում՝ սույն հրամանի N 1 Հավելվածով սահմանված կարգով, և այդ արդյունքներին համապատասխան կազմվում է վերասոցիալականացման անհատական ծրագիր։
3. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2024 թվականի հուլիսի 2-ի «Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, անհատական կազմերը, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդները և չափանիշները հաստատելու մասին» N 380-Ն հրամանը։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
|
Պարտականությունները կատարող՝
2026-08-31 |
Ա. Կարապետյան |
|
Հավելված N 1 Արդարադատության նախարարի 2026 թվականի օգոստոսի 31-ի N 558-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ նաև՝ ՀՀ ԱՆ) քրեակատարողական հիմնարկներում գործող վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ձևավորման, գործունեության կարգը, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդները և չափանիշները:
2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է սույն կարգով, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորությունների շրջանակում՝ ապահովելով դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման գործընթացի ամբողջականությունը, վերասոցիալականացման և դրական վարքագծի ձևավորման անհատական ծրագրի (այսուհետ նաև՝ վերասոցիալականացման անհատական ծրագիր կամ ՎԱԾ) կազմումը, ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համակարգումը և ծրագրի արդյունավետության գնահատումը, ինչպես նաև անհրաժեշտ եզրակացությունների կազմումը։
Գ Լ ՈՒ Խ 2
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3․ Սույն կարգի 2-րդ կետով սահմանված աշխատանքների իրականացման նպատակով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ձևավորվում են Հանձնաժողովներ։
4. Քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների թվից, իրականացվող աշխատանքների բնույթից և անհրաժեշտությունից ելնելով` Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են.
1) քրեակատարողական հիմնարկի պետի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող տեղակալը, ով ի պաշտոնե հանդիսանում է Հանձնաժողովի նախագահը,
2) քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման ղեկավարը,
3) քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման (բաժնի, բաժանմունքի կամ խմբի) սոցիալական աշխատողը կամ հոգեբանը,
4) քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման ստորաբաժանման ղեկավարը,
5) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման ղեկավարը:
5. Հանձնաժողովի քարտուղարը ընտրվում է Հանձնաժողովի անդամներից, բաց քվեարկությամբ՝ Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
6. Քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումից ընտրվում է դատապարտյալի վերասոցիալականացման անհատական ծրագրի վարող՝ բաց քվեարկությամբ՝ Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
7. Դատապարտյալների վերասոցիալականացման անհատական ծրագիրը վարելու համար կարող են ընտրվել նաև Հանձնաժողովի անդամ չհանդիսացող՝ քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման աշխատակիցներ, ովքեր մասնակցում են Հանձնաժողովի նիստերին՝ խորհրդատվական ձայնի իրավունքով:
8․ Հանձնաժողովի՝ դատապարտյալի վերասոցիալականացման անհատական ծրագրի կազմման և վերագնահատման նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների և պրոբացիայի ծառայության աշխատակիցները։
9․ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցի քննարկման շրջանակում հրավիրված Հանձնաժողովի նիստին՝ խորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցում է նաև ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցը։
10. Հանձնաժողովը կոնկրետ դեպքում՝ համակողմանի և օբյեկտիվ եզրակացություն ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Հանձնաժողովի աշխատանքներին կարող է ներգրավել նաև հոգևորական, բժիշկ և այլ մասնագետ՝ համապատասխան արձանագրությամբ:
11. Հանձնաժողովի նիստերին մասնակցելու անհնարինության կամ մասնակցությունը բացառող հանգամանքների դեպքում՝ Հանձնաժողովի անդամին փոխարինում է պաշտոնի անձնագրով նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
12. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
13. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են Հանձնաժողովի նախագահի կողմից։
14. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում փոխարինում է համապատասխան քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ քրեակատարողական ոլորտում առավել երկար աշխատանքային փորձ ունեցող բաժնի պետերից մեկը։
15. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում Հանձնաժողովի նախագահի կողմից նրա լիազորությունները դրվում են Հանձնաժողովի որևէ անդամի վրա:
16․ Վերասոցիալականացման անհատական ծրագրի վարողի բացակայության դեպքում Հանձնաժողովի նախագահի կողմից նրա լիազորությունները դրվում են սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանման (բաժնից, բաժանմունքից կամ խմբից) որևէ աշխատակցի վրա:
17. Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և պարտավոր է հայտնել ինքնաբացարկ, երբ առկա են այնպիսի հանգամանքներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել նրա անաչառության վերաբերյալ:
18. Սույն հավելվածի 17-րդ կետով նախատեսված դեպքում՝ Հանձնաժողովի անդամը չի մասնակցում այն հարցի քննարկմանը, որի կապակցությամբ առկա է ինքնաբացարկի հիմք:
19. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին:
20. Հանձնաժողովի նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը պետք է ստորագրեն նիստին ներկա բոլոր անդամները։
21. Հանձնաժողովը՝ պատժի կատարման պայմանների կամ քրեակատարողական հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխության, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման, խրախուսանքի կիրառման, կարճաժամկետ և երկարաժամկետ մեկնումներ տրամադրելու (բացառությամբ Քրեակատարողական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի) հարցերի քննարկման շրջանակում եզրակացություն տրամադրելու նպատակով քրեակատարողական հիմնարկի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով սույն կարգով սահմանված ձևաչափով հավաքագրում է դատապարտյալին վերաբերող ուսումնասիրման ենթակա տեղեկությունները (Ձև 1), իսկ վերասոցիալականացման անհատական ծրագրի կազմման և վերանայման դեպքերում՝ նաև դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքները (Ձև 2)։
22. Տեղեկատվության հավաքագրումը և դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման իրականացումը համակարգում է Հանձնաժողովի նախագահը։
23. Հավաքագրված տեղեկատվությունը և դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքներն ամփոփվում և վերլուծվում են, ինչպես նաև ՎԱԾ-ը կազմվում և վերանայվում է Հանձնաժողովի նիստում։
24․ Հանձնաժողովի կողմից տրվող գրավոր եզրակացությունն ընդունվում է Հանձնաժողովի անդամների կողմից՝ բաց քվեարկությամբ՝ մասնակցած անդամների կեսից ավելիի կողմ ձայներով:
25․ Քվեարկության ժամանակ ձայների հավասար բաշխվածության դեպքում Հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է։
26. Հանձնաժողովի կողմից տրվող գրավոր եզրակացությունը ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները:
27. Հանձնաժողովի կողմից տրվող գրավոր եզրակացությունը (բացառությամբ վերասոցիալականացման անհատական ծրագրի վերաբերյալ կազմված եզրակացության (Ձև 4)) պետք է կազմված լինի ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Եզրակացության ներածական մասում նշվում են այն կազմելու ժամանակը և վայրը, դատապարտյալին բնութագրող հանգամանքները (դատապարտյալի տվյալները, կատարած հանցանքը, պատժի կրման ընթացքի և պատժի կատարման վերաբերյալ տվյալները)։ Նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են Հանձնաժողովի կողմից հարցի քննարկման բնույթը, նպատակը և դատապարտյալի վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության և այդ տեղեկատվության վերասոցիալականացման գնահատման չափանիշների ներքո՝ ըստ նպատակի վերաբերելիության, համադրման վերաբերյալ ամփոփ հետևությունները։ Եզրակացության եզրափակիչ մասում շարադրվում է կարծիքը (վերջնական եզրահանգումը)։
28. Հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված:
29. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու հարցի քննարկման շրջանակում եզրակացություն կազմելիս Հանձնաժողովը պետք է համակողմանիորեն անդրադառնա պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցի գնահատման ենթակա բոլոր չափորոշիչներին՝ յուրաքանչյուրի մասով ներկայացնելով առկա փաստական տվյալների վերլուծությունը, ըստ վերաբերելիության՝ գնահատելով և հիմնավորելով դրանց փոփոխության ընթացքը՝ դինամիկան։
30. Հանձնաժողովի եզրակացությունը պարունակում է Հանձնաժողովի անդամների սպառիչ հետևությունները՝ հիմնված սույն հավելվածի 54-րդ և 55-րդ կետերով նախատեսված և կոնկրետ հարցի լուծման համար վերաբերելի չափանիշների վերլուծության և ամփոփման վրա:
31. Արգելվում է Հանձնաժողովի գործունեությանը միջամտելը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱՆԴԱՄԻ, ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՎԱՐՈՂԻ ԵՎ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
32. Հանձնաժողովի նախագահը՝
1) կազմակերպում է և ղեկավարում Հանձնաժողովի աշխատանքները,
2) ներկայացնում է Հանձնաժողովը և ապահովում նրա բնականոն գործունեությունը,
3) նախապես ծանոթանում է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,
4) վարում է Հանձնաժողովի նիստերը,
5) ստորագրում է նիստի արձանագրությունը և եզրակացությունը,
6) իրականացնում է Հանձնաժողովի ընթացիկ գործունեության վերահսկողությունը,
7) ելույթ է ունենում Հանձնաժողովի նիստերում:
33. Հանձնաժողովի անդամը՝
1) նախապես ծանոթանում է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,
2) ելույթ է ունենում Հանձնաժողովի նիստում,
3) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը,
4) մասնակցում է Հանձնաժողովի աշխատանքներին,
5) իր պարտականությունները կատարում է պատշաճ և բարեխղճորեն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։
34. Վերասոցիալականացման անհատական ծրագրի վարողը՝
1) հետևում է վերասոցիալականացման անհատական ծրագրով նախատեսված միջամտությունների և գործողությունների իրականացմանը, համապատասխան մասնագետների միջև համագործակցությանը,
2) իրականացնում է դատապարտյալի հետ անհատական հանդիպումներ՝ նրա վերասոցիալականացման գործընթացի ընթացքը քննարկելու, վերասոցիալականացման գործընթացում ակտիվ մասնակցության և պատասխանատվության դրսևորման մոտիվացիա ձևավորելու և ամրապնդելու նպատակով,
3) նախաձեռնում է վերասոցիալականացման անհատական ծրագրի արտահերթ վերանայում, եթե փոխվել են դատապարտյալի ռիսկերը և կարիքները կամ ի հայտ են եկել այլ էական հանգամանքներ։
35. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը,
2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը,
3) Հանձնաժողովի նիստի անցկացման օրվա և ժամի մասին ծանուցում է Հանձնաժողովի անդամներին, տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին,
4) կազմում է նիստերի արձանագրությունները,
5) ստորագրում է Հանձնաժողովի նիստի արձանագրությունը և եզրակացությունը:
ԳԼՈՒԽ 5
ՌԻՍԿԵՐԻ ԵՎ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ
36. Դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատումն իրականացվում է դատապարտյալի սկզբնական տեղաբաշխվելուց և պատժի կրման վայր մուտք գործելուց հետո մինչև 15 օրվա ընթացքում և վերանայվում է 3-12 ամիս պարբերականությամբ՝ դատապարտյալի ՎԱԾ-ը վերանայելիս:
37. Դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատումն իրականացվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով վերոնշյալ բաժնի գործառույթներ իրականացնող աշխատակցի կողմից:
38․ Անհրաժեշտության դեպքում դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատումը կարող է իրականացվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով վերոնշյալ բաժնի գործառույթներ իրականացնող աշխատակցի կողմից։
39. Դատապարտյալի ռիսկերի և կարիքների պատշաճ գնահատումն ապահովելու նպատակով անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատումն իրականացնող աշխատակցին, վերջինիս գրավոր կամ բանավոր դիմումի պարագայում, տրամադրում է դատապարտյալին վերաբերող ուսումնասիրման ենթակա տեղեկությունները (Ձև 1):
40. Դատապարտյալի կողմից իր ռիսկերի և կարիքների գնահատմանը, ինչպես առաջին անգամ իրականացվող, այնպես էլ հետագա վերագնահատումների դեպքում, հրաժարվելու պարագայում նրան ևս մեկ անգամ բացատրվում է այդ գործընթացի կարևորությունը, որից հետո դատապարտյալի կողմից կրկին հրաժարվելու դեպքում՝ այդ մասին կազմվում է արձանագրություն և կցվում վերջինիս ռիսկերի և կարիքների գնահատման ձևաթղթին։
41. Դատապարտյալի կողմից իր ռիսկերի և կարիքների գնահատմանը մասնակցելուց հրաժարվելու դեպքում ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը լրացվում է անձի վերաբերյալ առկա տեղեկատվության, փաստաթղթերի, այլ աղբյուրներից ստացված տվյալների և մասնագետի մասնագիտական դիտարկումների հիման վրա։
42. Եթե դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատումը, խիստ օբյեկտիվ գործոններով (զրկանքի/հանման համախտանիշ ունենալը, հոգեկան առողջության կամ նրա մոտ ախտորոշված օդակաթիլային եղանակով փոխանցվող վարակիչ հիվանդությունների հետևանքով բուժման նպատակով մեկուսացման մեջ գտնվելը և այլն) պայմանավորված, հնարավոր չէ իրականացնել սահմանված ժամկետներում, ապա դրա վերաբերյալ կազմվում է արձանագրություն: Դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը լրացվում է անձի վերաբերյալ առկա տեղեկատվության, փաստաթղթերի, այլ աղբյուրներից ստացված տվյալների և մասնագետի մասնագիտական դիտարկումների հիման վրա, իսկ դատապարտյալի մասնակցությամբ գնահատումն իրականացվում է սույն կետով սահմանված անհնարինության վերացման կամ հերթական վերագնահատման դեպքում:
ԳԼՈՒԽ 6
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄ
43. Հանձնաժողովը յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ կազմում է ՎԱԾ՝ հիմնվելով դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքների վերաբերյալ Հանձնաժողովի անդամների մասնագիտական գնահատումների վրա:
44. Հանձնաժողովը դատապարտյալի ՎԱԾ-ը կազմում է Ձև 4-ի ձևաչափով՝ հիմնվելով դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքների վրա (Ձև 2):
45. Դատապարտյալի ՎԱԾ-ն ընդունվում է Հանձնաժողովի կողմից կազմված եզրակացությամբ (Ձև 5), որը ներկայացվում է քրեակատարողական հիմնարկի պետի հաստատմանը:
46. Դատապարտյալի ՎԱԾ-ը համարվում է Հանձնաժողովի համապատասխան եզրակացության անբաժանելի մասը, դրա բնօրինակը պահվում է դատապարտյալի անձնական գործում, իսկ պատճենը՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի սոցիալական հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնում:
47. Հանձնաժողովը դատապարտյալի վերասոցիալականացման աշխատանքների արդյունքները քննարկում և վերանայում է 3-12 ամիս պարբերականությամբ՝ կախված դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետից և ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքներից։ Վերասոցիալականացման աշխատանքների արդյունքների վերանայման նպատակն է գնահատել դատապարտյալի վարքագծի, ինչպես նաև գնահատված ռիսկերի և կարիքների փոփոխության և վերասոցիալականացման ընթացքի դինամիկան: Վերասոցիալականացման աշխատանքների արդյունքների վերանայման արդյունքում ըստ անհրաժեշտության վերանայվում են ծրագրով նախատեսված նպատակներն ու միջոցառումները և դրանք համապատասխանեցվում են դատապարտյալի ընթացիկ կարիքներին:
48. Հանձնաժողովը դատապարտյալի վերասոցիալականացման անհատական ծրագրի վերանայումը և հերթական վերասոցիալականացման անհատական նոր ծրագրի կազմումը կատարում է Ձև 4 ձևաչափով՝ հիմնվելով դատապարտյալի ռիսկերի և կարիքների վերագնահատման արդյունքների վրա (Ձև 2):
49. Հանձնաժողովը, ելնելով դատապարտյալի ռիսկերի և կարիքների վերագնահատման արդյունքներից, իրականացված աշխատանքների արդյունքներից և այլ հանգամանքներից, կարող է փոփոխել դատապարտյալի հետ տարվող վերասոցիալականացման աշխատանքների բնույթը, ավելացնել կամ նվազեցնել դրանց ծավալն ու հաճախականությունը:
50. ՎԱԾ-ը կազմվում է դատապարտյալի՝ սկզբնական տեղաբաշխվելուց, պատժի կրման վայր մուտք գործելուց և ռիսկերի ու կարիքների գնահատման ավարտից հետո՝ մինչև 30-օրյա ժամկետում։
51. Դատապարտյալը ծանոթացվում է իր վերասոցիալականացման անհատական ծրագրին և դրա ընդունման վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացությանը՝ ստորագրելով Ձև 5-ի համապատասխան հատվածում: Դատապարտյալի կողմից ստորագրելուց հրաժարվելու դեպքում այդ մասին կատարվում է համապատասխան նշում։
52. ՎԱԾ-ը փակվում է դատապարտյալի պատիժն ամբողջությամբ կրելով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ հիմքերով պատժից ազատվելու դեպքում և կցվում է դատապարտյալի անձնական գործին:
53. Դատապարտյալին այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքում նրա վերաբերյալ վերասոցիալականացման անհատական ծրագիրը և վերաբերելի փաստաթղթերը դատապարտյալի անձնական գործի հետ ուղարկվում է տվյալ քրեակատարողական հիմնարկ՝ աշխատանքները շարունակելու նպատակով։
Գ Լ ՈՒ Խ 7
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
54. Վերասոցիալականացման աշխատանքների գնահատումն իրականացնելիս Հանձնաժողովը հաշվի է առնում դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքներով կազմված ՎԱԾ-ը, սույն կարգով հաստատված Ձև 1-ում առկա տեղեկությունները, ինչպես նաև հետևյալ չափորոշիչներն` ըստ քննարկվող հարցի վերաբերելիության.
1) անձի կատարած հանցագործության բնույթը, հանրային վտանգավորության աստիճանը, կատարած հանցագործության դրդապատճառը (ները),
2) ռեցիդիվի առկայությունը,
3) պատժի ընթացքում ստացած խրախուսանքների առկայությունը,
4) պատժի ընթացքում ստացած տույժերի առկայությունը,
5) պատժի կրման ընթացքում մշակութային, մարզական, կրոնական և այլ միջոցառումներին մասնակցությունը,
6) պատժի կրման ընթացքում քրեակատարողական հիմնարկներում ստեղծված ինքնագործ միավորումներին ընդգրկվածությունը և մասնակցությունը,
7) պատժի կրման ընթացքում աշխատելու վերաբերյալ տեղեկատվությունը, եթե դատապարտյալը պատժի կրման ընթացքում չի աշխատել, ապա դրա պատճառները,
8) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը,
9) հանցագործությամբ պատճառած վնասի նկատմամբ վերաբերմունքը, այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքը,
10) վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ,
11) որոշակի հակումներ և (կամ) կախվածություններ ունենալու վերաբերյալ տվյալներ,
12) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը,
13) անձնական զարգացմամբ զբաղվելը,
14) անձնային առանձնահատկությունները,
15) այլ դատապարտյալների և քրեակատարողական հիմնարկի ծառայողների նկատմամբ հնարավոր թշնամական վերաբերմունքը կամ նրանց վրա բացասական ազդեցություն ունենալու հնարավորությունը,
16) քրեակատարողական հիմնարկից փախուստի կամ փախուստի փորձի դեպքերը,
17) դատապարտյալի տարիքը,
18) դատապարտյալի առողջական վիճակը,
19) ինքնավնասման, ինքնասպանության փորձ կատարելու կամ նման հակում ունենալու ռիսկը,
20) դատապարտյալի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ:
55. Հանձնաժողովը դատապարտյալի վերասոցիալականացման աշխատանքների գնահատումն իրականացնելիս կարող է հաշվի առնել նաև այլ հանգամանքներ:
|
Հավելված N 2 Արդարադատության նախարարի 2026 թվականի օգոստոսի 31-ի N 558-Ն հրամանի |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ
ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Հանձնաժողովի կազմերը՝ ըստ քրեակատարողական հիմնարկների՝
1) ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի Հանձնաժողովի կազմը՝
ա. Հիմնարկի պետի տեղակալ՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող (Հանձնաժողովի նախագահ),
բ. Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
գ. Անվտանգության ապահովման բաժնի պետ,
դ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետ,
ե. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ2-Մ2-2),
զ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2- ՔՀ2-Մ2-3),
է. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2- ՔՀ2-Մ2-4),
ը. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2- ՔՀ2-Մ2-5),
թ. Պայմանագրային հիմունքներով քրեակատարողական հիմնարկում հոգեբանի և/կամ սոցիալական աշխատողի գործառույթներն իրականացնող աշխատակից(ները).
2) ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի Հանձնաժողովի կազմը`
ա. Հիմնարկի պետի տեղակալ՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող (Հանձնաժողովի նախագահ),
բ. Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
գ. Անվտանգության ապահովման բաժնի պետ,
դ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետ,
ե. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ3-Մ2-2),
զ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2- ՔՀ3-Մ2-3),
է. Պայմանագրային հիմունքներով քրեակատարողական հիմնարկում հոգեբանի և/կամ սոցիալական աշխատողի գործառույթներն իրականացնող աշխատակից(ները).
3) ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի Հանձնաժողովի կազմը՝
ա. Հիմնարկի պետի տեղակալ՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող (Հանձնաժողովի նախագահ),
բ. Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
գ. Անվտանգության ապահովման բաժնի պետ,
դ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետ,
ե. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ4-Մ2-2),
զ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ4-Մ2-4),
է. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2- ՔՀ4-Մ2-3),
ը. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2- ՔՀ4-Մ2-5),
թ. Պայմանագրային հիմունքներով քրեակատարողական հիմնարկում հոգեբանի և սոցիալական աշխատողի գործառույթներն իրականացնող աշխատակից(ները).
4) ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի Հանձնաժողովի կազմը`
ա. Հիմնարկի պետի տեղակալ՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող (Հանձնաժողովի նախագահ),
բ. Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
գ. Անվտանգության ապահովման բաժնի պետ,
դ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետ,
ե. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ6-Մ2-4),
զ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ6-Մ2-5),
է. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ6-Մ2-6),
ը. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ6-Մ2-7),
թ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ6-Մ2-8),
ժ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2-ՔՀ6-Մ2-9),
ժա. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2-ՔՀ6-Մ2-10),
ժբ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2-ՔՀ6-Մ2-11),
ժգ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2-ՔՀ6-Մ2-13),
ժդ. Պայմանագրային հիմունքներով քրեակատարողական հիմնարկում հոգեբանի և սոցիալական աշխատողի գործառույթներն իրականացնող աշխատակից(ները).
5) ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի Հանձնաժողովի կազմը՝
ա. Հիմնարկի պետի տեղակալ՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող (Հանձնաժողովի նախագահ),
բ. Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
գ. Անվտանգության ապահովման բաժնի պետ,
դ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետ,
ե. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ8-Մ2-2),
զ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2- ՔՀ8-Մ2-3),
է. Պայմանագրային հիմունքներով քրեակատարողական հիմնարկում հոգեբանի և սոցիալական աշխատողի գործառույթներն իրականացնող աշխատակից(ները).
6) ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի Հանձնաժողովի կազմը՝
ա. Հիմնարկի պետի տեղակալ՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող (Հանձնաժողովի նախագահ),
բ. Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
գ. Անվտանգության ապահովման բաժնի պետ,
դ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետ,
ե. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ9-Մ2-2),
զ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ9-Մ2-3),
է. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2-ՔՀ9-Մ2-4),
ը. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2-ՔՀ9-Մ2-5),
թ. Պայմանագրային հիմունքներով քրեակատարողական հիմնարկում հոգեբանի և սոցիալական աշխատողի գործառույթներն իրականացնող աշխատակից(ները).
7) ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի Հանձնաժողովի կազմը՝
ա. Հիմնարկի պետի տեղակալ՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող (Հանձնաժողովի նախագահ),
բ. Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
գ. Անվտանգության ապահովման բաժնի պետ,
դ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետ,
ե. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ10-Մ2-2),
զ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2-ՔՀ10-Մ2-3),
է. Պայմանագրային հիմունքներով քրեակատարողական հիմնարկում հոգեբանի և սոցիալական աշխատողի գործառույթներն իրականացնող աշխատակից(ները).
8) ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի Հանձնաժողովի կազմը`
ա. Հիմնարկի պետի տեղակալ՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող (Հանձնաժողովի նախագահ),
բ. Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
գ. Անվտանգության ապահովման բաժնի պետ,
դ.Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետ,
ե. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ12-Մ2-2),
զ. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ12-Մ2-3),
է. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր սոցիալական աշխատող (ծածկագիր՝ 12-2-ՔՀ12-Մ2-4),
ը. Պայմանագրային հիմունքներով քրեակատարողական հիմնարկում հոգեբանի և սոցիալական աշխատողի գործառույթներն իրականացնող աշխատակից(ները).
9) ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի Հանձնաժողովի կազմը`
ա. Հիմնարկի պետի տեղակալ՝ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները համակարգող (Հանձնաժողովի նախագահ),
բ. Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ,
գ. Անվտանգության ապահովման բաժնի պետ,
դ. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետի տեղակալ,
ե. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբան (ծածկագիր՝ 12-2-ՔՀ13-Մ2-1),
զ. Պայմանագրային հիմունքներով քրեակատարողական հիմնարկում հոգեբանի և սոցիալական աշխատողի գործառույթներն իրականացնող աշխատակից(ները)։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|