ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2026 թվականի օգոստոսի 27-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային առողջապահության մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-114-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության» բառերը փոխարինել «բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության» բառերով, «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով, ինչպես նաև «արտաքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2026 թ. օգոստոսի 31 Երևան ՀՕ-417-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|