ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-427-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.31-2026.09.13 Պաշտոնական հրապարակման օրը 31.08.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.08.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի օգոստոսի 27-ին

 

«ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասում «սոցիալական հարցերի նախարարի» բառերը փոխարինել «բարեկեցության նախարարի» բառերով:

 

Հոդված 2 Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում, 12-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում, 13-րդ հոդվածի 2-րդ մասում, 20-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերում, 21-րդ հոդվածի 1-ին մասում և 25-րդ հոդվածի 2-րդ մասում «սոցիալական հարցերի նախարարություն» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «բարեկեցության բնագավառի լիազոր մարմին» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։

 

Հոդված 3 Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «արտաքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն» բառերով:

 

Հոդված 4 Օրենքի 22-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «սոցիալական հարցերի» բառերը փոխարինել «բարեկեցության» բառով,

2) 15-րդ մասում «արտաքին գործերի նախարարությունը» բառերը փոխարինել «արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը» բառերով:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. օգոստոսի 31

Երևան

ՀՕ-427-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2026 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան