ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4135-Ա |
«24» օգոստոսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա. ԱՐՄԵՆԱԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.125 ՇԵՆՔԻ Հ. 30 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ադիբեկ Ղազարյանի լ/ա Դավիթ Ղազարյանի դիմումը՝ Ա.Արմենակյան փողոցի հ.125 շենքի հ.30 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2480008 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 04.06.2024թ. հ.ԱՏ-04062024-01-0477 տեղեկանքը և «Գեոքոնսթրաքթ» ՍՊԸ-ի 05.04.2026 թվականին տրված եզրակացությունը:
«Գեոքոնսթրաքթ» ՍՊ ընկերության կողմից 20.04.2026թ. իրականացված տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 350.2քմ, որքան ամրագրված է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2480008 վկայականում:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ․204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ քննարկվող հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում:
Հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի հողամասը գտնվում է 5-րդ գոտում: Հողամասի ծածկագիրն է 01-009-0083-0069:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-49099-26 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Ա.Արմենակյան փողոցի հ.125 շենքի հ.30 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ադիբեկ Ղազարյանին պատկանող հողամասի սահմանները որոշվում են 350.2քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Ա.Արմենակյան փողոցի հ.125 շենքի հ.30 հասցեում գտնվող 350.2քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման:
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |