ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՂԹԱՆԱԿ 110-ՐԴ ՏԵՂԱՄԱՍ Հ1 ԵՎ Հ1Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4176-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 28.08.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.08.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.08.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4176-Ա

«27» օգոստոսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՂԹԱՆԱԿ 110-ՐԴ ՏԵՂԱՄԱՍ Հ1 ԵՎ Հ1Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել Արթուր Կումելովի լ/ա Վարդան Սահակյանի դիմումը` Երևան Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ 110-րդ տեղամաս Հ1 և Հ1Ա հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Կումելովին պատկանող 01-007-0160-0063 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու մասին, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.25122023-01-0375 վկայականը, համաձայն որի հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` վարելահող:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2023 թվականի դեկտեմբերի 25-ի հ.25122023-01-0375 վկայականը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 25-ի հ.ԴԳ4654, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի 2025 թվականի ապրիլի 17-ի հ.ՄՇ/12646, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 25-ի հ.53/53.13/3534-2026, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 21-ի հ./22.2/2922-2026 և «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի 2026 թվականի մայիսի 22-ի հ.1361/26-1 գրությունները:

Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի հողերի խառը կառուցապատման հողերի գոտում։

Քննարկվող հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի, հողամասը գտնվում է 12-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության եզրակացությունը.

1. Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված պայմանական նշանների համաձայն՝ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Հաղթանակ 110-րդ տեղամաս Հ1 և Հ1Ա հասցեում գտնվող, Արթուր Սերգեյի Կումելովին սեփականության իրավունքով պատկանող 01-007-0160-0063 կադաստրային ծածկագրով, 0.31004 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/` բնակելի կառուցապատման:

2. Հողամասի նկատմամբ փոփոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում՝ համաձայն կից ներկայացված նախագծման թույլտվության /ճարտարապետահատակագծային առաջադրանք/։

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հիման վրա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման իրավունքի պետական գրանցումը ենթակա է իրականացման այդ պահին գործող հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի տարբերության գումարը սեփականատիրոջ կողմից վճարված լինելու դեպքում:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Ձև N 1-2

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան