ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2026 թվականի N 146-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 215-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1․ Եկամտային մասով․
ա) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 64377,5 հազար ՀՀ դրամով։
բ) Պետական բյուջեից համայնքի բյուջեին տրամադրվող այլ դոտացիաները ավելացնել 321,0 հազար ՀՀ դրամով։
գ) Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտները ավելացնել 10699,1 հազար ՀՀ դրամով։
2․ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդն ավելացնել 31420․5 հազար ՀՀ դրամով:
3․ Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 31420․5 հազար ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե։
4․ Ծախսային մասով․
01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի
4211 (Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր) հոդվածին ավելացնել 500.0 հազար ՀՀ դրամ։
01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի
4823 (Պարտադիր վճարներ) հոդվածից պակասեցնել 170000,0 հազար ՀՀ դրամ։
04-2-1 (Գյուղատնտեսություն) նախահաշվի
4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածին ավելացնել 10699.1 հազար ՀՀ դրամ։
05-1-1 (Աղբահանում) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 85000․0 հազար ՀՀ դրամ։
05-6-1 (Շրջակա միջավայրի պաշտպանություն) նախահաշվի
5112 (Շենքների և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 65140.0 հազար ՀՀ դրամ,
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 24558․0 հազար ՀՀ դրամ։
06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի
5113 (Շենքների և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 6100․0 հազար ՀՀ դրամ։
06-6-1 (Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ/Այլ դասերին չպատկանող/) նախահաշվի
4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 53400․5 հազար ՀՀ դրամ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -13 ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Համայնքի ղեկավար՝
2026 թվականի օգոստոսի 19 |
Է. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 օգոստոսի 2026 թվական: