ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2026 թվականի N 1289-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՀԱՄԱ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՄԱ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՀԱՄԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-2-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2026 թվականի մայիսի 15-ի N 036-26\L-01 լիզինգի գլխավոր պայմանագրով սահմանված «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, դրանք հանձնվելու են «ՀԱՄԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո։
4. Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՀԱՄԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․
2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ․
4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 27-ի N 1289-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քա- նակը |
Ծագման երկիրը |
Արտահան- ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1. |
8457109008 |
Բարձր արտադրողա-կանությամբ չորս առանցքանի ուղղաձիգ մշակող կենտրոն՝ թվային ծրագրային կառավարմամբ, մետաղյա պրոֆիլների ֆրեզման, գայլիկոնման և ակոսահատման համար, լրակազմ, mecal 307 falcon tm mmi |
Բարձր արտադրողականության թվային ծրագրային կառավարմամբ (cnc) չորս առանցքային ուղղաձիգ մշակող կենտրոն՝ շարժական հենասյամբ (movable post), նախատեսված ալյումինե, թեթև համաձուլվածքային, pvc և պողպատե պրոֆիլների բարձր ճշգրտությամբ ֆրեզման, գայլիկոնման, ակոսահատման և ծայրային ֆրեզման ավտոմատ իրականացման համար։ համալրված է 8.5 կՎտ անվանական հզորությամբ, մինչև 24,000 պտ/րոպե պտտման հաճախականությամբ hsk f63 էլեկտրական սպինդելով, 10-դիրքային ավտոմատ գործիքափոխիչով, 5 անկախ շարժիչային մամլակների (mmi) համակարգով, ավտոմատ կենտրոնացված քսման և գործիքների նվազագույն քանակի քսման-հովացման (mql) համակարգերով, լրակազմ mecal 307 falcon tm mmi |
հատ |
1 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա |
60 000 000 |
Լիզինգի պայմանագիր N 036-26\L-01 |
|
2. |
8461509009 |
Հինգ առանցքանի անկյունահատ երկգլխանի սղոց՝ թվային ծրագրային կառավարմամբ ալյումինե պրոֆիլների համար, դռների և պատուհանների արտադրության մեջ օգտագործվող, լրակազմ, mecal sw 553 reverse garda |
Թվային ծրագրային կառավարմամբ (1 nc առանցքով) բարձր արտադրողականության երկգլխանի անկյունահատ սղոց՝ նախատեսված ալյումինե պրոֆիլների բարձր ճշգրտությամբ ավտոմատ կտրման համար։ համալրված է ø550 մմ տրամագծով երկու կտրող սկավառակներով, 3.0 կՎտ հզորությամբ երկու կտրող հանգույցներով, 0.4 կՎտ հզորությամբ շարժական կտրող հանգույցի ավտոմատ դիրքավորման համակարգով, |
հատ |
1 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա |
24 000 000 |
Լիզինգի պայմանագիր N 036-26\L-01 |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1․ |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա՝ պատուհանների համար՝ անկյունային փոխանցման մեխանիզմ՝ ոչ թանկարժեք մետաղներից |
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված անկյունային փոխանցման բաղադրիչ՝ պատուհանային ֆուրնիտուրայի բացման և փակման մեխանիզմի համար |
կգ |
4 000 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
10 000 000 |
|
|
2․ |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա՝ սահող ալյումինե պատուհանների համար՝ փականային հարվածաձողեր ոչ թանկարժեք մետաղներից |
Սահող ալյումինե պատուհանների փականային մեխանիզմի հարվածող տարր/ձող՝ պատրաստված ոչ թանկարժեք մետաղից |
կգ |
3 000 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
10 000 000 |
|
|
3. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա՝ պատուհանների համար՝ ներդրովի փակիչ դարձյակներ ոչ թանկարժեք մետաղներից |
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված ներդրովի փակիչ դարձյակ՝ նախատեսված պատուհանային ֆուրնիտուրայի փականային մեխանիզմի աշխատանքի ապահովման համար |
կգ |
3 000 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
9 500 000 |
|
|
4. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա պատուհանների համար՝ հիմնական փակիչ մեխանիզմ ոչ թանկարժեք մետաղներից |
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված հիմնական փակման մեխանիզմ՝ նախատեսված պատուհանային ֆուրնիտուրայի բացման և փակման համակարգի աշխատանքի ապահովման համար |
կգ |
8 500 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
25 000 000 |
|
|
5. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա պատուհանների համար` սեղմակային բլոկերի հավաքածու ոչ թանկարժեք մետաղներից, պատուհանների շարժական փեղկի և անշարժ շրջանակի համար |
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված սեղմակային բլոկերի հավաքածու՝ նախատեսված պատուհանի շարժական փեղկի և անշարժ շրջանակի միացման, ամրացման և ֆուրնիտուրայի մեխանիզմի աշխատանքի ապահովման համար |
կգ |
4 500 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
15 000 000 |
|
|
6. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա պատուհանների համար՝ ֆրիկցիոն ծխնիների կարգավորման մեխանիզմ ոչ թանկարժեք մետաղներից |
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված ֆրիկցիոն ծխնիների կարգավորման մեխանիզմ՝ նախատեսված ծխնիների կարգավորումն ապահովելու համար |
կգ |
500 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
3 000 000 |
|
|
7. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա պատուհանների համար՝ ֆրիկցիոն ծխնու մաս՝ բացման սահմանափակիչ ոչ թանկարժեք մետաղներից |
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված ֆրիկցիոն ծխնու բաղադրիչ՝ նախատեսված պատուհանի բացման սահմանափակման և ֆուրնիտուրայի մեխանիզմի աշխատանքի ապահովման համար |
կգ |
4 000 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
16 500 000 |
|
|
8. |
8301401100 |
Մետաղյա բազմակետ մեխանիկական գլանաձև կողպեք՝ նախատեսված շենքերի ալյումինե դռների համար |
Ալյումինե դռների համար նախատեսված բազմակետ մեխանիկական կողպման համակարգ՝ պատրաստված մետաղից |
կգ |
11 000 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
45 000 000 |
|
|
9. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա՝ ալյումինե պատուհանների համար՝ փականային հարվածաձողեր ոչ թանկարժեք մետաղներից |
ոչ թանկարժեք մետաղից պատրաստված փականային հարվածող տարր/ձող՝ նախատեսված ալյումինե պատուհանների ֆուրնիտուրայի փականային մեխանիզմի աշխատանքի ապահովման համար |
կգ |
1 250 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
5 000 000 |
|
|
10. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա՝ պատուհանների համար՝ սողնակ ոչ թանկարժեք մետաղներից պատուհանների բազմակետ փակման համակարգի համար |
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված սողնակ՝ նախատեսված պատուհանների բազմակետ փակման համակարգի աշխատանքի ապահովման համար |
կգ |
2 000 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
7 000 000 |
|
|
11. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա՝ պատուհանների համար՝ բազմակետ փակման համակարգի ֆիքսող հենակ՝ կոռոզիակայուն պողպատից |
Կոռոզիակայուն պողպատից պատրաստված ֆիքսող հենակ՝ նախատեսված պատուհանների բազմակետ փակման համակարգի բաղադրիչների ամրացման և աշխատանքի ապահովման համար |
կգ |
2 500 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
16 500 000 |
|
|
12. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա՝ ալյումինե պատուհանների համար՝ փականային հարվածաձողեր ոչ թանկարժեք մետաղներից |
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված փականային հարվածող տարր/ձող՝ նախատեսված ալյումինե պատուհանների փականային մեխանիզմի հուսալի աշխատանքի ապահովման համար |
կգ |
500 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
2 000 000 |
|
|
13. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա՝ պատուհանների համար՝ ալյումինե բռնակներ |
Ալյումինից պատրաստված բռնակ՝ նախատեսված պատուհանային ֆուրնիտուրայի բացման և փակման մեխանիզմի կառավարման համար |
կգ |
2 500 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
10 000 000 |
|
|
14. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա՝ ալյումինե պատուհանների համար՝ փականային համակարգի հավաքածու բաղկացած՝ ուղղորդող բլոկից, թեքման սահմանափակիչից, պատուհանը դրսից բացելու սահմանափակիչից, թեքման փականի ձողից և հիմնական փականային դարձյակից, լրակազմ |
Ալյումինե պատուհանների համար նախատեսված փականային համակարգի լրակազմ՝ բաղկացած ուղղորդող բլոկից, թեքման սահմանափակիչից, պատուհանի արտաքին կողմից բացումը սահմանափակող տարրից, թեքման փականի ձողից և հիմնական փականային դարձյակից |
կգ |
3 500 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
14 000 000 |
|
|
15. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ամրակային արմատուրա պատուհանների համար՝ փեղկի ֆիքսման մեխանիզմ ոչ թանկարժեք մետաղներից, պատուհանի փեղկը շրջանակին միացնելու համար |
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված փեղկի ֆիքսման մեխանիզմ՝ նախատեսված պատուհանի փեղկը շրջանակին ամրացնելու և կայուն միացումն ապահովելու համար |
կգ |
4 000 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
15 000 000 |
|
|
16. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ամրակային արմատուրա պատուհանների համար՝ անկյունային t-աձև միակցիչների հավաքածու ալյումինե համաձուլվածքներից, պտուտակներով, ալյումինե պատուհանների փակման համակարգի հավաքման և ֆիքսման համար |
Ալյումինե համաձուլվածքից պատրաստված անկյունային t- աձև միակցիչների հավաքածու՝ պտուտակներով, նախատեսված ալյումինե պատուհանների փակման համակարգի բաղադրիչների հավաքման և ամրացման համար |
կգ |
500 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
1 500 000 |
|
|
17. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա ալյումինե պատուհանների համար՝ ժանանվավոր շարժաբերով բռնակի հենակ ալյումինե համաձուլվածքներից |
Ալյումինե համաձուլվածքից պատրաստված ժանանվավոր շարժաբերով բռնակի հենակ՝ նախատեսված ալյումինե պատուհանների ֆուրնիտուրայի մեխանիզմի աշխատանքի ապահովման համար |
կգ |
500 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
1 500 000 |
|
|
18. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա ալյումինե պատուհանների համար՝ բռնակ ներկառուցված ժանանվավոր շարժաբերով, ոչ թանկարժեք մետաղներից |
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված ներկառուցված ժանանվավոր շարժաբերով բռնակ՝ նախատեսված ալյումինե պատուհանների բացման, փակման և ֆուրնիտուրայի մեխանիզմի կառավարման համար |
կգ |
2 500 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
12 500 000 |
|
|
19. |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա ալյումինե պատուհանների համար ոչ թանկարժեք մետաղներից՝ պատուհանների դարձման-բացման մեխանիզմի արդիականացման հավաքածու՝ բաղկացած վերևի և ներքևի ծխնիներից, բարձակներից, ուժեղացնող թիթեղներից, պատուհանի փեղկի դիմացկունությունը մինչև 130 կգ բարձրացնելու համար, լրակազմ |
Ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված ալյումինե պատուհանների դարձման- բացման մեխանիզմի արդիականացման լրակազմ՝ բաղկացած վերին և ստորին ծխնիներից, բարձրակներից և ուժեղացնող թիթեղներից, նախատեսված պատուհանի փեղկի դիմացկունությունը մինչև 130 կգ բարձրացնելու համար |
կգ |
1 250 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
3 000 000 |
|
|
20․ |
8302415000 |
Շենքերում օգտագործվող ֆուրնիտուրա ալյումինե պատուհանների համար՝ պատուհանների փեղկի բացման սահմանափակիչ ոչ թանկարժեք մետաղներից |
Ոչ թանկարժեք մետաղից պատրաստված պատուհանի փեղկի բացման սահմանափակիչ՝ նախատեսված ալյումինե պատուհանների ֆուրնիտուրայի անվտանգ և վերահսկվող աշխատանքի ապահովման համար |
կգ |
5 000 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
15 000 000 |
|
|
21․ |
3925901000 |
Պլաստմասսայե ամրակման շինարարական դետալ՝ ճակատային խցափակիչներ դռների ալյումինե պրոֆիլների կամ ուղղորդիչների վրա մշտական տեղադրման համար |
Պլաստմասսայից պատրաստված ճակատային խցափակիչներ՝ նախատեսված ալյումինե դռների պրոֆիլների կամ ուղղորդիչների համար |
կգ |
250 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
1 000 000 |
|
|
22․ |
3925901000 |
Պատուհանների պլաստմասսայե շինարարական կցամասեր՝ անշարժ շրջանակների կենտրոնական չափաբերիչներ, պատուհանների վրա մշտական տեղադրման համար |
Պլաստմասսայից պատրաստված կենտրոնավորող տարր՝ նախատեսված պատուհանի անշարժ շրջանակի ճշգրիտ դիրքավորման և հավաքման համար |
կգ |
500 |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Հոլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չինաստան, Թուրքիա |
3 500 000 |
|
|
Ընդամենը |
325 500 000 | ||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
27.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|