ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
27 օգոստոսի 2026 թ. |
N 288-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ թեկնածուի՝ տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքների ձևերը սահմանելու մասին» N 25-Ն որոշման՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,
2) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի,
3) 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 3 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Վ. Հովակիմյան |
|
2026 թվականի օգոստոսի 27 ք. Երևան |
|
|
Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թ. օգոստոսի 27-ի N 288-Ն որոշման |
|
|
«Հավելված N 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. հունիսի 17-ի N 25-Ն որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՎԵՑ ԱՄԻՍ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացի _______________________________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
անձը հաստատող փաստաթուղթ` _____________, տրված`____________________________
|
(սերիա, համար) |
(օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից) |
մինչև քվեարկության օրն առնվազն վեց ամիս հաշվառված է ___________________ համայնքի բնակչության ռեգիստրում, և բավարարում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը։
|
__________________________________________________ (լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) |
_____________________________ (ստորագրություն) |
Կ.Տ.
«____» ____________ 20 թ.:»։
|
|
Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թ. օգոստոսի 27-ի N 288-Ն որոշման |
|
|
«Հավելված N 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. հունիսի 17-ի N 25-Ն որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՐԱՑՐՎԵԼՈՒ ԿԱՄ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ՝ ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՎԵՑ ԱՄՍՎԱ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղաքացի _______________________________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
անձը հաստատող փաստաթուղթ` _____________, տրված`___________________________
|
(սերիա, համար) |
(օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից) |
_____________________________________________________________________________
պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազրկման ձևով պատիժը կրելուց ազատվելու
հանգամանքով պայմանավորված` 20____ թվականի _________ «__»-ից հաշվառված է _________________ համայնքի բնակչության ռեգիստրում և բավարարում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը:
|
__________________________________________________ (լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) |
_____________________________ (ստորագրություն) |
Կ.Տ.
«____» ____________ 20 թ.:»։
|
|
Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թ. օգոստոսի 27-ի N 288-Ն որոշման |
|
|
«Հավելված N 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թ. հունիսի 17-ի N 25-Ն որոշման |
ՏԵՂԵԿԱՆՔ
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԹԵԿՆԱԾՈՒԻ` ՏՎՅԱԼ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
____________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
քաղաքացիությունը __________________________________________________________
անձը հաստատող փաստաթուղթ` _____________, տրված`___________________________
|
(սերիա, համար) |
(օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից) |
մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարի հաշվառված է _____________________ համայնքի բնակչության ռեգիստրում և բավարարում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետությունում փաստացի գտնվելու պահանջը:
|
__________________________________________________ (լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն) |
_____________________________ (ստորագրություն) |
Կ.Տ.
«____» ____________ 20 թ.:»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|