ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2026 թվականի N 1273-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 245-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 247-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված)՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ի դրությամբ 1,421,636․0 ՀՀ դրամ մաքսային արժեքով, 24,000 կգ քաշով ժամկետանց յոդացված աղը (այսուհետ՝ գույք) հանձնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) և նվիրել Երևան համայնքին։
2․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, կոմիտեի նախագահի հետ համատեղ, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ գույքն ի պահ թողնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ մինչև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքների ավարտը։
3․ Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Երևանի քաղաքապետի հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Երևանի քաղաքապետի հետ համատեղ, ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Երևան համայնքի միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|