ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2026 թվականի N 1269-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱՄ ԼՅՈՒՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱՄ ԼՅՈՒՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և (կամ) հումքի ու նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԱՄ ԼՅՈՒՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի հուլիսի 23-ից մինչև 2027 թվականի հուլիսի 22-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
27.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 27-ի N 1269-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա-վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահան-ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու-թյուններ |
|
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
6006339000 |
Տրիկոտաժե գործվածք |
Սինթետիկ թելերից՝ բամբակե մանվածքի խառնուրդով |
կգ |
100 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
141 700 000 |
|
|
2. |
5808900000 |
Կտորից ժապավեն |
Սինթետիկ թելերից կտորից ժապավեն՝ տիսմա, առանց ապրանքային նշանի |
կգ |
2 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
2 690 000 |
|
|
3. |
5602900000 |
Ֆլիզելին միջնապաստառ |
Այլ, առանց ապրանքային նշանի |
կգ |
1 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
1 697 000 |
|
|
4. |
5604100000 |
Ռետինե թելեր և կորդ, մանածա-գործական նյութերի պատվածքով |
Հագուստի ռեզին ռետինացված թելերից, առանց ապրանքային նշանի |
կգ |
100 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
3 850 000 |
|
|
5. |
5401109000 |
Կարի սինթետիկ թելեր |
Բաժնեծրարած թել, առանց ապրանքային նշանի |
կգ |
5 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
2 750 000 |
|
|
6. |
6001210000 |
Տրիկոտաժե գործվածք, բամբակե խավավոր |
Բամբակյա մանվածքից տրիկոտաժե գործվածք, առանց ապրանքային նշանի |
կգ |
50 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
55 000 000 |
|
|
7. |
6006220000 |
Տրիկոտաժե գործվածք ներկած |
Բամբակյա մանվածքից տրիկոտաժե գործվածք ներկած, առանց ապրանքային նշանի |
կգ |
5 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
6 850 000 |
|
|
8. |
4821909000 |
Թղթե պիտակ չտպագրված |
Թղթե պիտակ չտպագրված, ոչ ինքնակպչուն, առանց ապրանքային նշանի |
կգ |
3 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
3 396 000 |
|
|
9. |
4802618000 |
Գծագրական թուղթ |
Գծագրական թուղթ, ոչ կավճապատ, գլանափաթեթով |
կգ |
5 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
3 295 000 |
|
|
10. |
8308900000 |
Ճարմանդ ոչ թանկարժեք մետաղից |
Ճարմանդներ և դետալներ ոչ թանկարժեք մետաղներից հագուստի արտադրության մեջ օգտագործման համար |
կգ |
5 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
5 005 000 |
|
|
11. |
9607190000 |
Կայծակ-ճարմանդ |
Կայծակ-ճարմանդներ պլաստմասսայե ատամիկներով հագուստի արտադրության համար |
մ |
8 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
8 840 000 |
|
|
12. |
3923299000 |
Պոլիմերային տոպրակ |
Հագուստի փաթեթավորման պոլիմերային տոպրակ, չտպագրված, առանց ապրանքային նշանի |
կգ |
5 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
4 285 000 |
|
|
13. |
9606210000 |
Պլաստմասսայե կոճակ |
Պլաստմասսայե կոճակ, առանց մանածագործական պատվածքի, առանց ապրանքային նշանի |
կգ |
3 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
2 964 000 |
|
|
14. |
6307909800 |
Հագուստի քուղ |
Այլ, հագուստի քուղ առանց ապրանքային նշանի |
կգ |
3 000 |
Չինաստան, Թուրքիա |
Չինաստան, Թուրքիա |
5 220 000 |
|
|
Ընդամենը |
247 542 000 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
27.08.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|